00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալենց․ «Արևմուտքում հայկական արվեստի մասին պատկերացումը կարծրատիպային է»

© Sputnik / Asatur YesayantsАрчи Галенц
Арчи Галенц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է նկարիչ, արվեստագետ, քննադատ և համադրող Հարություն Գալենցի մասին, որի աշխատանքները ցուցադրվել են միջազգային ավելի քան 70 ցուցահանդեսում։

Հարություն (Արչի) Գալենցը ծնվել է մի ընտանիքում, որը բոլոր թելերով կապված է արվեստի հետ: Մորական պապը հայտնի նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոյանն է, հորական պապն ու տատը՝ տաղանդարոր նկարիչներ Հարություն և Արմինե Կալենցները։ Արվեստագետի հայրը՝ Սարոն, նույնպես նկարիչ է։

Արչին ծնվել ու մեծացել է Մոսկվայում, եկել է Երևան ուսանելու, իսկ հետո ուսումը շարունակել է Բեռլինի արվեստների համալսարանում։ Նկարիչն այսօր էլ ապրում է Գերմանիայի մայրաքաղաքում։ Ընտանիքի և իր գործունեության մասին Արչին մանրամասներ է պատմել է Sputnik Արմենիային։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Կարելի է ասել՝ դուք ծնվել եք արվեստի մեջ։ Գեներն ի՞՞նչ ազդեցություն են ունեցել ձեր կայացման գործում։

— Գեները որոշակի ազդեցություն ունեցել են, բայց, ճիշտն ասած, ես ավելի շատ մշակույթին են հավատում։ Իհարկե, եթե դու ծնվել ես մի ընտանիքում, որտեղ բոլորը ստեղծագործական աշխատանքով են զբաղվում, ընդ որում՝ նրանք շատ տարբեր նկարիչներ են, այսպես թե այնպես ընկնում ես նրանց ազդեցության տակ։ Սակայն իմ հայացքների ձևավորման մեջ ավելի մեծ դեր է խաղացել «վերակառուցման» ժամանակաշրջանը։ Դա ազգային ինքնություն փնտրելու ժամանակն էր։ Ամեն ինչ փոխվում էր, ոչ մի բանի վրա հույս դնել չէր կարելի ։ Հենց այդ ժամանակաշրջանը մեծ դեր ունեցավ իմ կայացման գործում։

Томас Шульц, обнаруживший картины Артура Пинаджяна - Sputnik Արմենիա
Փինաջյան. հայկական փոթորիկ ամերիկյան արվեստում կամ դարի բացահայտումը

- Ծնվել և մեծացել եք Մոսկվայում, բայց սովորել եք Երևանում և Բեռլինում, ճի՞շտ է։

— Այո, ես սովորում էի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ես չեմ արտագաղթել Բեռլին, ինձ որպես ուսանող են հրավիրել։ Այնտեղ ես սկզբում սովորում էի ազատ արվեստի ֆակուլտետում, հետո՝ դիզայնի։ Խորապես ուսումնասիրել եմ թանգարանային գործը՝ վերականգնում, լուսանկարում, ցուցանմուշների լուսավորում և ներկայացում, հանդիսատեսի ներգրավում․․․Ես շատ լավ գիտակցում էի, որ աշխատանքս այսպես թե այնպես կապ է ունենալու նախնիներիս հետ։ Այն ժամանակ Կալենցի թանգարանն էին կառուցում։ Ինձ կոչել են պապիս անունով, և այս ոլորտում գործունեություն ծավալելն իմ կոչումն էր։

- Այդպիսով կապը հայրենիքի հետ չէիք կորցնում․․․

— Արտասահմանում ստացած փորձը մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխարհայացքի վրա, սակայն ստեղծագործական գործունեությունս միշտ Հայաստանի հետ է կապված եղել։ Իմ առաջին աշխատանքը պատմում է 70-անների հայ սյուրռելիստների ՝ հորս սերնդի մասին ։ Ի դեպ, մինչև այժմ էլ շարունակում եմ հետաքրքրվել նրանցով, քանի որ նրանք բացարձակ ուսումնասիրված չեն։ Դա իմ համար շատ հետաքրքիր ֆենոմեններից է, մենք կինոյում էլ սյուրռեալիզմի լավ ստեղծագործություններ ունենք։ Օրինակ՝ Սուրեն Բաբայանի «13-րդ առաքյալը»…

ՌՈՒԲԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ՉԱՐԵՆՑԸ ՏԵՂԸ ԶԻՋԵՑ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ, ԱՆԻՆ ԷԼ ԴՎԻՆԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱՎ - Sputnik Արմենիա
Չարենցը տեղը զիջեց Փարաջանովին, Անին էլ Դվինից առաջ ընկավ Ռուբեն Ղևոնդյանի նկարներում

2000 թվականից սկսել եմ տարբեր նախագծեր համակարգել։ Զբաղվում էի տատիկիս և պապիկիս հոբելյաններին նվիրված ցուցադրությամբ (Արմինե Կալենցի 80-ամյակի և Հարություն Կալենցի 90-ամյակի)։ 2005 թվականին Մոսկվայում Նիկողոսյանի մեծ ցուցադրություն եմ համակարգել։ Շարունակում էի հավաքել պապիս աշխատանքները, բազմաթիվ նկարներ տարել եմ Եվրոպա՝ վերականգնելու։

Ի դեպ՝ Արևմուտքը շատ կանխակալ վերաբերմունք ունի մեր արվեստի նկատմամբ։ Օրինակ՝ Նիկողոսյանի մեծ և գեղեցիկ աշխատանքը, որը ստեղծվել է 1961 թվականին և կոչվում է «Մերկ կինը», մեծ արձագանք ունեցավ Գերմանիայում։ Նրանք շարունակում են մտածել, որ նման աշխատանքների համար մեզ կարող էին բանտ ուղարկել։ Բայց ես գիտեմ, որ այդպես չէ, մարդիկ ուղղակի ապրում էին արվեստով։ Բայց երբ պատմում ես այդ մասին, խոսակցությունը փակուղի է մտնում, քանի որ նրանք այդ թեման չեն հասկանում։ Չեն պատկերացնում, որ ամեն ինչ ստեղծվում էր Ստալինի և Լենինի պատվերով։

- Մի՞թե այդպիսի կարծրատիպերը մինչև հիմա էլ արդիական են։

— Ավելին, Արևմուտքում մեծ աշխատանք է տարվում «Հայաստան» գաղափարը մասնատելու ուղղությամբ։ Եվ այն, որ Վենետիկի բիենալե 2015-ին մեր երկիրը ներկայացված էր վերացական «Armenity» անվան տակ, միայն հաստատում է այդ փաստը։ Շատերը կարծում են, որ կոմունիզմը հայելի մտածելակերպի վրա խոր հետք է թողել, որից չի հաջողվել ազատվել։

- Թեև երկար տարիներ Եվրոպայում եք ապրում, կցանկանայի՞ք ձեր երեխաների ապագան տեսնել հայրենիքում, թե՞ դա ձեզ համար մեծ նշանակություն չունի։

Հակառակը՝ ինձ համար շատ կարևոր է։ Ես երկու երեխա ունեմ․ տղաս 2,5 տարեկան է, աղջիկս՝ ութ ամսական։
Թեև վաղ է այդ մասին խոսել, բայց ես ուզում եմ երեխաներիս Հայաստանում դպրոց տանել, որ նրանք գրել — կարդալ սովորեն հայրենիքում։ Մյուս կողմից էլ՝ Բեռլինի մեր շրջապատում հայերեն խոսող բազմաթիվ երեխաներ կան։
Մենք նրանց հետ հայերեն ենք խոսում։ Ես կտրականապես մերժեցի կնոջս՝ նրանց հետ ռուսերեն խոսելու առաջարկը։ Երեխաներիս հետ մայրենի լեզվով խոսելն ինձ համար անասելի երջանկություն է։ Չեմ պատկերացնում ինձ հետ ինչ կկատարվի, երբ տղաս արտասանի․ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»

Русская версия

Լրահոս
0