00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք զուգադիպություն. Ի՞նչ ընդհանուր բան կա Հայաստանի և Նյու Մեքսիկոյի միջև

© TopGlobusКаменистый ландшафт, Нью-Мексико
Каменистый ландшафт, Нью-Мексико - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն առնվազն երեք նմանություն է գտել Հայաստանի և Նյու Մեքսիկո նահանգի (ԱՄՆ–ի հարավ–արևմուտքում) միջև, որոնք հեղինակի մոտ ջերմ զգացողություններ են առաջացրել։

Առաջինը. Նահանգի մայրաքաղաքը կոչվում է Սանտա-Ֆե, ինչը բառացիորեն կրկնում է Երևանի կենտրոնում գտնվող սրճարանի անվանումը։

Երկրորդ զուգադիպությունը. Նյու Մեքսիկոյին նաև «Լեռնային նահանգ» են անվանում, ինչը մեզ որոշ իմաստով եղբայրացնում է։

Հաջորդը. Նահանգի պաշտոնական անվանումն է «Հմայքի երկիր»։ Կարո՞ղ եք հիշել, որ Հայաստանից հեռանալիս հյուրերը դրանով հմայված չլինեն։

Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Հայկական քիթը՝ անձի նույնականացման համար

Եվ վերջապես, Նյու Մեքսիկոյի բնակչությունը, ինչպես և մերը, երկու միլիոնից քիչ ավել է։ Իհարկե, այստեղ էլ միլիոնատերեր կան, բայց այնպիսի տարօրինակություններով հարուստներ, ինչպեսին Ֆորեստ Ֆենն է, մեզ մոտ դեռևս չկան։

Ֆորեստ Ֆենի` 86 տարեկան տղամարդու, հնավաճառի և միլիոնատիրոջ մտքով տարօրինակ բան է անցել։ Նա մտածել է, որ վատ չէր լինի հայրենի նահանգի լեռների հյուսիսային հատվածում որոշ չափով ոսկի և թանկարժեք քարեր թաղել (երկու միլիոն դոլարի սահմաններում) և դրանով ոգևորել գանձ փնտրողներին` թող հավեսով ման գան։

Մինչ այս, «հավես» չստացվեց։ Երկու նյու–մեքսիկացի կորցրեցին ոչ միայն հավեսը, այլ նաև կյանքը։

Առաջին զոհը եղավ բողոքական քահանա Փարիս Ուոլեսը, որի դին հայտնաբերվեց որոնման վայրի մոտակայքում։ Բայց մահացածի փոխարեն նորերն են գալիս, տվյալ դեպքում` նրա կինը։

«Որդուս հետ շարունակում ենք ամուսնուս գործը», – հայտնել է Ուոլիսի կինը «Ասոշիեյթեդ պրեսս» լրատվական գործակալությանը։

Իսկ այս ամառ, գանձերին չհասնելով` մահացել է 54–ամյա Ռենդի Բիլյեվեն։

Այս դեպքերը ստիպել են նահանգի ոստիկանապետին կոչ անել պարոն Ֆենին դադարեցնել գանձերի որսը` ասելով, որ դա չափազանց վտանգավոր է դարձել։ «Ես երաշխավորում եմ, որ եթե սա շարունակվի, բազմաթիվ մարդիկ կմահանան։ Ես պարոն Ֆենին մի հարց ունեմ՝ ի՞նչ կարող ենք անել` դրանից խուսափելու համար»։

Պարոն Ֆենի պատասխանը. «Ես մի քանի տարբերակ եմ մտածել, ներառյալ` որոնման դադարեցումը։ Մի քանի ընկերներիս հետ խորհրդակցեցի,որոնք օգնում են ինձ որոշում կայացնել։ Այս պահին որոշումը դեռ կայացված չէ»։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հայկական ճանապարհներն ու ՊԱԿ–ը` որպես համազգային գաղափար

Երկու խոսք միլիոնատեր Ֆենի մասին։ Վիետնամի պատերազմի կործանիչ օդաչուն հուշագրություններ է հրապարակել խորհրդավոր` «Հետապնդման ազարտը» անվանմամբ։ Գրքում 9 հուշում պարունակող բանաստեղծություններ են, նաև քարտեզ, որը հուշում է ոսկիների ճիշտ տեղը։ Թեև բրոնզե արկղում ոչ միայն ոսկի է, այլև հին թևնոցներ, վզնոցներ և թանկարժեք քարեր։

Ի՞նչն է ստիպել տարեց մարդուն Նյու Մեքսիկոյում հավաքել գրեթե հարյուր հազար մարդ աշխարհի բոլոր երկրներից։ Դետրոյտի «Յոթ օր» ամսագիրը, որում հրապարակված էր այս պատմությունը, պատասխան չի տալիս։

Հնարավոր է, այսպիսով պարոն Ֆենը ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր հուշերի վրա և ընդլայնել ընթերցողների շարքերը։ Բայց սա արդեն իմ ենթադրությունն է։

Русская версия

Լրահոս
0