00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չավարտված հոգեբանական սեանս. մանրամասներ հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանությունից

© HogebanРубен Погосян
Рубен Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի այգում։ Հուլիսի 17-ին կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքներով, ուժեղ արյունահոսությամբ հիվանդանոց տեղափոխվեց «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը: Այստեղ նա մնաց երկու օր: Երրորդ օրվա լուսադեմին մահացավ:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik,  Դիանա Հարությունյան.  Բժիշկներն ախտորոշեցին. կյանքի հետ արյան անհամատեղելի չափով կորուստ և կրկնակի սրտի կաթված: Սա իսկական շոկ էր հայ հոգեբանների համար: Այսպիսի դեպք չեն հիշում: Պատմում են, որ դեպքը տեղի է ունեցել հերթական այցելության ժամանակ, «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի այգում: Գիտեն հաստատ, որ դանակահարողն այցելուն է եղել, այդ պարագայում Ռուբեն Պողոսյանն աշխատանքային ժամին, այգում չէր լինի:

Հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը Ռուբեն Պողոսյանի հետ աշխատել է թե՛ «ԱՅԳ» կենտրոնում, թե՛ մանկավարժական համալսարանում: Նրա գնահատմամբ` խոսքը եզակի տաղանդավոր մասնագետի մասին է, ու կապել տեղի ունեցածը նրա մասնագիտական գործունեության հետ, իհարկե, չարժե: Այլ հարց է, որ իսկապես գնալով ավելի ռիսկային է դառնում հոգեբանների գործունեությունը:

Полиция - Sputnik Արմենիա
Երևանում տղամարդը թուղթ կտրելու դանակով հարվածել է հայտնի հոգեբանի դեմքին ու գլխին

«Դեպքը տեղի է ունեցել այցելուների գրանցված ժամին, իրականում ոչ մեկս երաշխավորված չէ նման իրավիճակից: Նա բացառիկ զգույշ ու պրոֆեսիոնալ հոգեվերլուծաբան էր: Տեղի ունեցածի պատճառն, իհարկե, այս պահին դժվար էլ որևէ մեկը կարողանա ասել: Նա ուսուցիչ էր, մարդ, որ շատերի համար էր հոգեբանության ճանապարհը հարթել և ուղղորդել»,-պատմում է Գևորգյանը:

Հիվանդի՝ բժշկի վրա հարձակվելու նմանատիպ մի դեպք մեզ հետ զրույցում հիշեց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը: Այն կատարվել էր մաշկաբանի աշխատասենյակում: Իրականում, տեղի ունեցածի արմատներն ավելի խորը կարող են լինել: Խնդիրն ընդհանուր է: Հայաստանում, ըստ Միհրդատ Մադաթյանի, այդպես էլ չի զարգանում հոգեբույժի ինստիտուտը:

«Շատերը հոգեբույժին դիմելու փոխարեն, գնում են հոգեբանի մոտ: Հաճախ չեն էլ ասում, թե իրականում ինչ խնդիրներ ունեն իրենց հարազատները: Հոգեբանն առերեսվում է հոգեկան հիվանդություն ունեցողների հետ, իսկ այդ դեպքում, իհարկե, բոլորովին այլ մասնագիտական կարիքներ են, բոլորովին այլ բուժում է անհրաժեշտ։ Ռուբեն Պողոսյանն ուսուցիչ էր շատերիս համար, նա ոլորտի լավագույն մասնագետներից էր, ասում է Մադաթյանը:

Իրականում, այս պահին չի կարելի բացառել կամ հաստատել, որ տեղի ունեցածը կարող է հենց այս շարքից լինել։ Սպասում են իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ռիսկային են բոլոր մասնագիտությունները: Ավելի շատ, ավելի պակաս: Սա միջադեպ էր, որ կարող էր տեղի ունենալ նաև կամայական միջավայրում, վերլուծում են Ռուբեն Պողոսյանի գործընկերները:

Ամենավատն ու սարսափելին այն է, որ չի ավարտվում բժշկելու համար սկսված սեանսը,  չի ավարտվում` բժշկվողի ձեռքով ավարտելով բուժողի կյանքը:

Կյանքից հեռացել է Հայաստանի լավագույն հոգեբաններից մեկը:

Լրահոս
0