00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան. Լապշինը կարող է արտահանձնվել Ռուսաստանին

© Sputnik / Виктор ТолочкоБлогер Александр Лапшин в зале суда
Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ պատժի կրման նպատակով Ադրբեջանը Լապշինին ատահանձնի Ռուսաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ալեքսանդր Լապշինին դատապարտելով այս պատմությունը չի ավատվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով բլոգերի նկատմամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կայացրած վճիռը, նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Եվրոպական դատարանում գանգատ կա ընթացքի մեջ, որն այսպես, թե այնպես ազդելու է Ադրբեջանի հետագա ցանկությունների վրա` շարունակել նման պրակտիկան, թե ոչ»,– ասաց Ղազարյանը` հիշելով Թուրքիայի փորձը, որը միջազգային կառույցների կողմից ճնշման է ենթարկվում հատկապես քրեական օրենսգրքի 301 հոդվածի պատճառով։ «Այսինքն` սա առաջացնում է քաղաքական հետևանքներ»,– ասաց իրավաբանը։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Արցախ այցելելու համար բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Արա Ղազարյանը նշեց, որ տեղեկություններ կան, թե պատժի հետագա կրման համար Ադրբեջանն Ալեքսանդր Լապշինին կարող է արտահանձնել Ռուսաստանին, հատկապես, որ ՌԴ–ն ևս արձագանքել է իր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում խտրական վերաբերմունքի դեպքերին։

«Սա միայն Լապշինի գործի մասին չէ, սա վերաբերում է ցանկացած ազգության ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջան ելումուտին։ Այս ամենը սկսվեց Լապշինի գործից։ Լապշինի գործը նոր քաղաքականության սկիզբ է»,– ասաց Արա Ղազարյանը` հավելելով, որ այդ պատմության մեջ ընկնելն ավելի հեշտ էր, քան դրանից դուրս գալը։ Ու դարձյալ Թուրքիայի օրինակով, իրավաբանը փաստում է, որ այդ երկիրն արդեն 30 տարի չի կարողանում այդ պատմությունից դուրս գալ, ինչն էլ անդրադառնում է նրա` ԵՄ–ի հետ անդամակցության բանակցությունների վրա։

Այդուհանդերձ, Լապշինի գործը, չնայած կայացված դատավճռին, Արա Ղազարյանի համոզմամբ, դատական նախադեպ չի դառնա։ Ավելին` Ինտերպոլն արդեն երկու դեպքով մերժել է Ադրբեջանի պահանջած անձանց նրան հանձնելու խնդրանքը։ «Ինտերպոլը կիրառեց իր կանոնադրությունը, որն արգելում է անձին հանձնել, եթե դրա տակ ենթադրաբար կան խտրականության հիմքեր։ Այսինքն` շատ դժվար կլինի դա դատական պրակտիկա դարձնելը։ Մենք դեռևս ունենք Լապշինի գործը և մի քանի փորձեր, որով Ադրբեջանը ջանում է Լապշինի գործը դարձնել նախադեպ։ Բայց այդ փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում»,– նշեց Ղազարյանը։

Անդրադառնալով ՄԻԵԴ–ում Լապշինի գործով գանգատին` Արա Ղազարյանը չբացառեց, որ Հայաստանը հանդես կգա որպես երրորդ կողմ, եթե ՄԻԵԴ–ը նման առաջարկ անի ՀՀ—ին։

Հիշեցնենք, հուլիսի 20-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռուս բլոգեր Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին մեղավոր է ճանաչվել «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն ապօրինի հատելու համար»` նրան դատապարտելով 3 տարվա ազատազրկման:

Լապշինի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր նրա` Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունն իր հրապարակումներում քննադատելու հետևանքով։

Լրահոս
0