00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գառնու տաճարը կանգուն մնաց կնոջ շնորհիվ

© Sputnik / Aram Nersesyan Храм Гарни
Храм Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գառնին Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է, որը չոչնչացվեց կնոջ շնորհիվ։ Ավելի ճիշտ` քրոջ հանդեպ եղբայրական անսահման սիրո շնորհիվ։ Կարևոր է նաև իմանալ, որ միայն հեթանոս հայերն են ունեցել հյուրընկալության աստված, որին մեծարել և խոնարհվել են։

Ամալյա Պապյա, Sputnik.

301 թվականից Հայաստանը Քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: Պատմիչների վկայությամբ` Տրդատ 3-րդի զորքերը հրով ու սրով հաստատում էին նոր կրոնը, անողոքաբար ոչնչացնում հեթանոսական տաճարները, աստվածների մարմարյա արձանները։ Հեթանոսական ամեն ինչ հրի էր մատնվում… Հեթանոսական մեհյանների տեղերում քրիստոնեական եկեղեցիներ էին կառուցում:

Храм Гарни - Sputnik Արմենիա
Գառնու տաճարը՝ զբոսաշրջիկի աչքերով. ինչպես էին տաճարում ծիսակարգեր կատարում

Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ` Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրում է եղբորը չավիրել Գառնու տաճարը, քանի որ այն շատ կարևոր է իր համար։  Թագավորը ընդառաջում է քրոջ աղերսին և հրահանգում սահմանափակվել միայն հեթանոսական Աստծո պատկերները ոչնչացնելով:

Միհրի տաճարը վերակառուցվել է 5 անգամ

Անտիկ դարաշրջանին պատկանող Գառնու տաճարը կառուցվել է առաջին դարում։ Գրեթե 1500 տարի  կանգուն մնալուց հետո ավերվել երկրաշարժից, ապա վերակառուցվել։ Այսպես` Գառնու տաճարը փլատակներից հառնել է 5 անգամ, իհարկե, փլուզման պատճառները եղել են տարբեր։

Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը, իսկ տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր են և դժվար մագլցելի, որ վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնել, որ ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։ Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը, բարձրանալով տաճար, ստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է  դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով ստիպված ես խոնարհվել ու խորհել։

Армянские традиционные новогодние украшения - Sputnik Արմենիա
Հեթանոսական պաշտամունքները` Ամանորի սովորույթներում

Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախ պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց Աստված-հովանավորն էին համարում Միհրին, և բնական է այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կառուցեց Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-Աստված Միհրին։

Աստվածային մենաշնորհ

Հետաքրքրական է, որ աշխարհի ժողովուրդներից միայն հայերը դիցարանում ունեն հյուրընկալության և ընտանեկան օջախի պահապան աստվածություններ: Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Հենց սրանով է բացատրվում հայերի տոնական սեղաններին անակնկալ հյուրերի համար միշտ մեկ սպասք ավելի դնելու սովորությունը: Դա տուրք է Վանատուր աստծուն, ինչպես նաև «հյուրն Աստծունն է» արտահայտությունը նույնպես ունի հեթանոսական արմատներ։

Նանեն ընտանիքի միասնականության աստվածուհին է։ Ի պատիվ Նանե դիցուհու այսօր էլ  շատ ընտանիքներում տան ավագ կնոջը  «նանի» կամ «նան» ենք կոչում:

2011 թվականի մայիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ —ի 2011 թ. Մելինա Մերկուրի մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում միջազգային (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) հեղինակավոր մրցանակի:

Русская версия

Լրահոս
0