00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ նախագծողների հորինած նոթատետրը՝ EcoPad-ը, «շատ խելացի» է

© Technology and Science Dynamics LLCУмный смарт-блокнот EcoPad
Умный  смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ նախագծողների նոր՝ էկո-նոթատետրը կարելի է օգտագործել ոչ միայն ըստ նշանակության, այլև․․․տաքացնել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի- Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ ծրագրավորողները կրկին զարմացրեցին իրենց կրեատիվությամբ. նրանց հաջողվել է ստեղծել «շատ խելացի» նոթատետր, որն ընդունակ է չվնասել շրջակա միջավայրը։

Technology & Science Dynamics TSD խմբի մասնագետների մոտ ի սկզբանե այլ գաղափար կար՝ ստեղծել խելացի նոթատետր, որից տեղեկությունը կարելի է շատ արագ փոխանցել և պահպանել «ամպի» մեջ,- Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ընկերության մամլուլի քարտուղար Անահիտ Բաղդասարյանը։

© Technology and Science Dynamics LLCEcoPad նոթատետրը
Умный смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
EcoPad նոթատետրը

«Սկզբում մենք մտածում էինք ստեղծել նորարարական մի բան, ինչը թույլ կտար նոթատետրը կորցնելու դեպքում պահպանել բոլոր գրառումները սմարթֆոնում։ Ընկերության ծրագրավորողները որոշեցին ռիսկի դիմել և ստեղծեցին այս EcoPad-ը, որը ժամանակի ընթացքում կկատարելագործվի։ Այսօր սմարթ-նոթատետրի սեփականատերը հնարավորություն ունի փոխարինել էջերը նորերով (զսպանակը թույլ է տալիս անել դա), այն դեպքում, երբ նա չի ուզում ջնջել նոթատետրում եղած ողջ տեղեկությունը։

Հրաշք նոթատետրը

Technology&Science Dynamics TSD —ի մասնագետների նախագիծը բաղկացած է երեք տարրերից՝ նոթատետրը, հատուկ գրիչը և բջջային հավելվածը։ Առայժմ հավելվածը գործում է Android օպերացիոն համակարգում, ավելի ուշ նաև կհայտնվի նմանատիպը IOS — ի համար (ներկայումս այս հավելվածը գտնվում է մշակման փուլում)։

© Technology and Science Dynamics LLCEcoPad նոթատետրը
Умный смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
EcoPad նոթատետրը

«Այս նոթատետրում կարելի է գրառումներ կատարել և դրանք ջնջել գրչի ծայրի հատուկ ռետինով։ Ընդ որում՝ ինչքան որ կցանկանաք։ Մշակման ևս մեկ առանձնահատկություն՝ նոթատետրի յուրաքանչյուր էջում կա հատուկ QR ծածկագիր։ Հավելվածը ճանաչում է այդ ծածկագիրը, և եթե դուք լուսանկարեք այն, նկարը միանգամից կտեսնեք JPEG ձևաչափով»,- ասում է Բաղդասարյանը։

Լուսանկարելուց հետո կարող եք լուսանկարի ֆայլը միանգամից ուղարկել Icloud կամ պահպանել ցանկացած գաջեթում։

«Թարմ թխած» նոթատետր

Ինչպես պարզվեց՝ էկո-նոթատետրը կարելի է տաքացնել։ Ոչ, ամենևին էլ ոչ սննդի մեջ օգտագործելու համար:

© Technology and Science Dynamics LLCEcoPad. տաքացվող նոթատետր
Умный смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
EcoPad. տաքացվող նոթատետր

Եթե նոթատետրն ամբողջությամբ լեցուն է, այն կարելի է տեղադրել միկրոալիքային վառարանում և վրան դնել բաժակով ջուր։ Հինգ րոպեից դուք կունենաք բոլորովին նոր նոթատետր, բացատրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Այդպես կարելի է անել տասն անգամ։ Այս հատկության շնորհիվ կարելի է պահպանել ծառերը հատումներից։ Դա է պատճառը, որ նոթատետրը կոչվում է EcoPad։

EcoPad-ը վաճառքի է հանվել այս տարվա հուլիսի 19-ից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել 13000 դրամով (26 դոլար)։ Այս արտադրանքը նախատեսված է ոչ միայն հայկական, ալյև արտասահմանյան շուկայի համար. միջազգային շուկա դուրս գալու հարցերը ներկայումս քննարկվում են։

 

Լրահոս
0