00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարահունջ․ Հայաստանի «խոսող» քարերն ու նրանց կապը Քեոփսի բուրգի հետ

© discovernewarmeniaКараундж
Караундж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնելու է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Այն մասին, թե ինչու՞ է Քարահունջը համարվում հնագույն աստղադիտարան՝  կպատմենք այս հոդվածում։

Հայաստանի հարավում Քարահունջ անունով մեգալիթյան համալիրը, թերևս, ոչ միայն Հայաստանի ամենահետաքրքիր կառույցն է, այլև աշխարհի ամենախորհրդավորներից մեկը։

Ինչո՞վ է այն տարբերվում այլ մեգալիթներից

Առաջին հերթին, այդ քարերից գրեթե բոլորը թվագրվում են մ․թ․ա․ IV-III հազարամյակ, սակայն Քարահունջը առնվազն 7500 տարվա պատմություն ունի (որոշ ուսումնասիրողներ, մասնավորապես, Գրեմ Հենքոքը, ենթադրել է, որ համալիրը 12-հազարամյա պատմություն ունի)։

Հայկական մեգալիթը յուրահատուկ են դարձնում նաև քարերի միջի անցքերը։

Караундж - Sputnik Արմենիա
National Geographic–ը Քարահունջը ներառել է 8 հնագույն աստղադիտարանների ցանկում

Աշխարհագրագետ Նիկոլաս Հովարդը, Քարահունջի գիտարշավի (որը 2010 թվականին կազմակերպել էր Օքսֆորդի համալասրանը՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական միության հետ) անդամներից, ասել է․«Քարերի վրայի անցքերն առանձնացնում է այն նմանատիպ համալիրներից:»

Քարահունջն ուսումնասիրած բոլոր մասնագետները, որոնց թվում է Պարիս Հերունին, Գրեմ Հենքոքը, Նիկոլաս Հովարդը, Վաչագան Վահրադյանը, Վազգեն Գևորգյանը և այլն, հանգել են այն եզրակացության, որ համալիրը հնագույն աստղադիտարան է։

«Հնչող քարեր»

Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող մեգալիթի անունը շատ բան կարող է հուշել։

Քարհունջը կամ Քարահունջը երկու արմատից է բաղկացած՝ քար և հունջ։ Այսինքն՝ հնչող, կամ խոսող քարեր (հետաքրքիր է հիշել Ֆրանսիայում գտնվող մեգալիթյան համալիրի անունը, որի մեջ նույնպես «քար» արմատը կա՝ Carnac)։

© TateverՔարահունջ
Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ

Համալիրի մյուս անվանումն է «Զորած քարեր», «Քարեգանձ»։

Այսպիսով՝ մի կողմից գանձերը, մյուս կողմից հնչելը։ Ինչի՞մասին էին պատմում այն քարե մեծաբեկորները, և ինչու՞ է դա այդքան կարևոր։ 

Շինության համար մենհիրները մեր նախնիները բերել են մոտակա Դար գետի՝ Որոտանի վտակներից, ձորից։ Ընդամենը 222 քար։ Դրանցից 84-ի վրա 4-5 սանտիմետրանոց ձվաձև անցքեր են արված։ Ինքա՞ն ժամանակ ու ուժ է պետք եկել, որ այս 50 տոննա և ավել կշռող քարերը մի քանի կիլոմետր քարշ տան։

© Vazgen GevorgyanՔարահունջ
Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ

Դա միայն մի բանի մասին է խոսում․ քարե բեկորների տեղադրումը մեր նախնիների համար անհրաժեշտ էր։ Ամենայն հավանակությամբ՝ համալիրը գիտելիք էր տալիս, որոնք ակտիվորեն օգտագործվում էին առօրյա կյանքում։ Այն կարող էր կապված լինել ինչպես մարդկանց առողջության հետ, այնպես էլ բերքահավաքի։ Այսպիսով՝ մեգալիթների օգնությամբ մարդիկ որոշակի հաշվարկներ էին անում:

Քարե աստղադիտարան

«Կորուսյալ գիտելիքներ» շարքի նախորդ հոդվածներից, որոնցում Sputnik Արմենիան պատմում էր Նավասարդի ու Տաթևի գավազանի մասին, երևում է, որ Հայկ-Օրիոնի համաստեղությունը հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն է ունեցել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անկախ փորձագետ Վազգեն Գևորգյանը պատմեց աստղերի ու Քարահունջի անմիջական կապի մասին։

«Այսօր արդեն ոչ մի կասկած չկա, որ Քարահունջն, իրոք, հնագույն աստղադիտարան է։ Վերջին տարիների ընթացքում մեր այցելությունների ժամանակ մենք կարևոր աստղագիտական չափումներ արեցինք ու համոզվեցինք դրանում»,- ասում է նա։

Армянская семья из США подарила Евангелие 1471 года Ереванскому Институту древних рукописей Матенадаран - Sputnik Արմենիա
1471 թվականի Ավետարանը հայ բարերարների շնորհիվ արդեն Մատենադարանինն է

Ինչպես արդեն ասվել էր, «Կորուսյալ գիտելիքների» նախորդ հոդվածխներում, Հայկ-Օրիոնի գոտին, որը կոչվում է նաև «շամփրուք — կշիռք», երկնային հասարակածին է հասնում օգոստոսի 11-ին։ Դրա համար Գևորգյանն իր դիտարկումները հենց այդ օրն է անցկացնում։

«Քարի առանցի միջով կարելի է հետևել երկրային հասարակածի կուլմինացիոն կետին, որին Հայկ-Օրիոնի գոտին հասնում է 25920 տարին մեկ և խորհրդանշում է հին աստղային տարվա ավարտը և նոր աստղային տարվա սկիզբը։ Դա երկնային հասարակածի այն կետն է, որի օգնությամբ հին ժամանակների գիտնականները հաշվարկում էին ժամանակը և օրացույցեր կազմում», — նշում է ուսումնասիրողը։

Վազգեն Գևորգյանի թիմը հետևում է երկնքին քարե աստղադիտակներով, Քարահունջում 2012 թվականի օգոստոսի 11-ին (հիշեցնենք՝ այդ տարի ավարտվում էր մայաների օրացույցը)։ Տվյալներն այնքան ցնցող էին, որ 2015 թվականին, Գևորգյանի հրավերով, Հայաստան եկավ հին քաղաքակրթություններն ուսումնասիրող աշխարհահռչակ գիտնական Գրեմ Հեքոքը։

Հետո նա գրեց․ «Օրիոնի համաստեղությունը լուսաբացից առաջ կանգնում է Քարահունջի մեգալիթների վերևում և կարելի է տեսնել, թե ինչպես են Օրիոնի գոտու երեք աստղերը մենհիրի ծայրին ուղղահայաց կանգնում»։

© MapioՔարահունջի քարերից մեկը
Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջի քարերից մեկը

Այսպիսի հեղինակավոր գիտնականի հայտարարությունից հետո «National Geographic» ամսագիրը 2016 թվականին ներառեց Քարահունջը, որն արդեն «հայկական Սթունհենջ» են անվանում, աշխարհի հնագույն աստղադիտարանների ցանկում։ Ամսագրում նշված էր, որ մեր նախնիները Օրիոնի և Սիրիուսի դիտարկումներ են արել Քարահունջի միջոցով։

Ինչպես աստղերը «կապեցին» Քարահունջը բուրգերի հետ

Օրիոնի համաստեղությունն ու Սիրիուս աստղն այնքան կարևոր նշանակություն ունեին հին աստղագետների համար, որ Քեոփսի գլխավոր բուրգը աստղե ցուցիչներ ունի։ Դա արտացոլված է եգիպտական լեգենդներում ու դիցաբանության մեջ։

© Личный архив Вазгена ГеворкянаՔարահունջ
Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ

Թագավորի ու թագուհու դամբարաններն ուղղված են հենց այդ աստղերի կուլմինացիոն կետերին։ Թագավորի դամբարանը տեղակայված է 45 աստիճան անկյան տակ և ուղղված է Օրիոնի գոտուն, իսկ թագուհունը՝ ուղղված էր Սիրիուս աստղին՝ 39,5 աստիճանի տակ։

© Личный архив Вазгена ГеворкянаԳիզայի բուրգերը
Пирамиды Гизы - Sputnik Արմենիա
Գիզայի բուրգերը

Վազգեն Գևորգյանի խոսքով՝ մենք զարմանալի «զուգադիպություն» ենք տեսնում․ հին աստղադիտարան Քաևահունջը, որը եգիպտական բուրգերից շատ ավելի վաղ է կառուցվել, գտնում է 39,5 աստիճան լայնության վրա (դա նկատել է դեռևս Պարիս Հերունին)։ Եվ եթե 45 աստիճան ազիմուտ անցկացնել Գիզայի սարահարթից դեպի հուսիս-արևելք, հենց այդտեղ է ցույց տալիս Գիզայի երեք կարևոր բուրգերի դիրքերը, ապա այդ երկու գծերի հատվելու տեղը հենց այն տեղում է, ուր գտնվում է «Հայկական Սթոունհենջը» և IX-X դարերի Տաթև վանական համալիրը։

 

Լրահոս
0