00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդակի փոքրիկ իշխանն ուզում է Մխիթարյանին նմանվել

© Armenuhi MkhoyanГеворг Айрапетян
Геворг Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգը 8 տարեկան է: Զարմանում է` ինչու՞ են վերջերս բոլորն իրեն սկսել «գյումրեցի Պելե» կոչել: Չնայած ֆուտբոլն իր համար ամենասիրած զբաղմունքն է, բայց չի սիրում, երբ իրեն այդպես են կոչում՝ նախընտրում է, երբ պարզապես իր անունով են կանչում:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գևորգի մասին ավելի շատ սկսեցին խոսել, երբ վերջերս համացանցում հայտնվեց մի տեսահոլովակ, որտեղ նա կարողանում է 6 րոպեում 600 անգամ «21» խաղալ։  Տղան մեր ներկայությամբ ևս փորձեց այդ հնարքը կատարել:

Սիրած ֆուտբոլիստները Զինեդին Զիդանն ու Հենրիխ Մխիթարյանն են. վերջինիս Գևորգը ցանկանում է նմանվել: Նա առաջին քայլերն է կատարում ֆուտբոլում. երկու տարի է, ինչ մարզվում է Գյումրու «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Արա Մկրտչյանի մոտ:

© Armenuhi MkhoyanԳյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը - Sputnik Արմենիա
1/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
© Armenuhi MkhoyanԳյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը - Sputnik Արմենիա
2/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
© Armenuhi MkhoyanԳյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը` մարզվելիս
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը` մարզվելիս - Sputnik Արմենիա
3/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը` մարզվելիս
© Armenuhi MkhoyanԳյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը - Sputnik Արմենիա
4/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
1/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
2/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը
3/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը` մարզվելիս
4/4
Գյումրեցի փոքրիկ ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը

Գևորգն իր տարիքի  համեմատ չխոսկան ու բավական լուրջ է: Փոխարենը  մարզիչը վստահեցնում է՝ տղան հաջողության կհասնի իր բնածին տաղանդի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Այդ հատկանիշներն էլ Գևորգի մոտ առկա են, իսկ ի շնորհիվ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության, մենք ունենք բոլոր նպաստավոր պայմանները`  հայկական ֆուտբոլի համար լավագույն  կադրերը պատրաստելու: Ֆուտբոլը թիմային խաղ է, և Գևորգի հաջողությունը ֆուտբոլում կախված է նրանից, թե թիմում Գևորգն ինչպես իր ունակությունները կներդնի»,- նշեց մարզիչը՝  փաստելով, որ ակադեմիայի փոքրերի խմբում լավ երեխաներ շատ կան:

 

Խոսելով տղայի «հնարքների» մասին  Արա Մկրտչյանը փաստեց՝ «Այս տարիքի երեխաներից քչերն են կարողանում  գնդակն  այդպես վարպետությամբ «իրենցով» անել: Շատ  լավ է, բայց լավ ֆուտբոլիստ լինելու համար դա դեռ քիչ է,  իսկ  Գևորգի պարագայում այլ է ՝ բացի հնարքներից  նա նաև լավ ֆուտբոլ է խաղում: Վերջերս «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան առաջնության ժամանակ խումբը չեմպիոն հռչակվեց. Գևորգն այդ թիմի առանցքային խաղացողներից էր։ 5 խաղում նա 12 գնդակ է խփել և իր գործողություններով նպաստել թիմի հաղթանակին»,-հավելեց մարզիչը:

Ֆուտբոլի հանդեպ սերը չի խանգարում նրան գերազանց սովորել դպրոցում։  «Ազատ ժամանակս էլ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, բայց դպրոցն էլ եմ սիրում, հատկապես` մաթեմատիկան ու մայրենի լեզուն»,-ասում է Գևորգն ու շտապելով ավելացնում՝ «հեծանիվ  քշել ու սպիներ խաղալ էլ եմ սիրում: 5 տարեկանից եմ ֆուտբոլ պարապում, փորձեցի «21» անել ու ստացվեց»,-նշում է Գևորգն՝ ավելացնելով՝ Մխիթարյանը լավ պասեր է տալիս, Զիդանը՝ լավ է խփում:

Գնդակի փոքրիկ իշխանը  երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ  ու  իր նպատակին հասնելու համար՝ ոչ միայն հաճախում է Գյումրու ֆուտբոլի  ակադեմիա, այլ նաև պարապում հայրիկի հետ: Տղան ֆուտբոլի հետ կապված ցանկացած վարժանք ու պարապմունք սիրով ու մեծ նվիրումով է անում:

Լրահոս
0