00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլ ի՞նչ նվիրել Քիմ Քարդաշյանին

© AFP 2024 / Angela WeissКим Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ում հագին կոշիկ չկա` նա հագնված չէ». այսպես են ասում ֆրանսիացիները, ու գիտեն` ինչ են ասում, իսկ Քիմ Քարդաշյանի դեպքում «հագնվածի» մասին ավելի լավ է լռել. սա այն դեպքն է, որն ինչքան ավելի շատ է հանված, այնքան`լավ։

Այնուամենայնիվ. հայտնի հաղորդավարուհին, որը սիրում է հասարակությանը զարմացնել իր անսովոր զգեստներով ու էքստրավագանտ կոշիկներով, համալրել է իր հավաքածուն մեր վարպետների արտադրանքով և շատ գոհ է։ «Հիանալի կոշիկներն են։ Նվեր եմ ստացել հայ դիզայներներից։ Չեմ համբերում` երբ եմ հագնելու դրանք», – հայտնել է աշխարհին Քարդաշյանը։

Հաճելի է լսել։ Տհաճ է, մեղմ ասած, մի այլ բան։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Առաքված է Երևանից. Հայ դիզայներները Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ են նվիրել

Ոչ բոլորը, բայց Երևանի հետիոտները գիտեն (կամ հիշում են), որ ոչ շատ հեռավոր ժամանակներում Հայաստանը կոշիկ էր մատակարարում գրեթե ողջ երկրին և անում էր դա «Մասիս» ընկերության շնորհիվ։ Բերնդ, որը որոշ վերապահմամբ հավասարվում է ամերիկյան «Ֆորդին», շվեյցարական «Պատեկ Ֆիլիփին», «Քրիստիան Դիորին»` ֆրանսիական։ Սակայն ո՛չ ամերիկացիների մեքենաները, ո՛չ շվեյցարացիների ժամացույցները, ո՛չ հայտնի ֆրանսիական օծանելիքը այսպիսի լայն պահանջարկ չեն ունեցել իրենց երկրներում, ինչպես «Մասիս» կոշիկները նախկին ԽՍՀՄ–ում։ Եվ դա արդեն առանց որևէ վերապահման։ Տարին ավելի քան 20 միլիոն զույգ կոշիկ։ Ի՞նչ կասեք այս թվի մասին։

Մեր սերնդի ընթերցողները թույլ չեն տա, որ ստեմ. Երևանի հյուրերի հետ ամեն մի հանդիպում սկսվում էր հարցից` ո՞րտեղից կարելի է «Մասիսի» կոշիկ ճարել։ Այդ հարցով օգնելը հեշտ էր ու հաճելի։ Հեշտ էր, քանի որ կոշիկները կային բոլոր խանութներում։ Նույն պատճառով էլ հաճելի էր։ Բանը հասավ նրան, որ, հաշվի առնելով աշխատավորների բազմաթիվ խնդրանքները, «Մասիսի» խանութները ընդգրկեցին Հայաստանի տուրիստական երթուղիներում։ Եվ դրանց մոտ կանգառները գրեթե նույնչափ երկար էին տևում, որքան «Գառնի–Գեղարդի» մոտ»։

Ինչու՞ Հայաստանում կոշիկի արտադրությունը վերելք ապրեց։ Բացում ենք մասիսցի վետերան Ա. Արմաղանյանի գիրքը։ Այն կոչվում է. «Հին Հայաստանի կոշիկները»։ Կարդում ենք։ Հայաստանի հին կոշիկների տեսքի վերականգնումը կարող է գործնական նշանակություն ունենալ ժամանակակից նորաձև կոշիկները կարելու համար»։

Звезда реалити-шоу Ким Кардашьян и ее сестра модель Кендалл Дженнер - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը՝ Forbes–ի «ոսկե» միջինում

Ուշադրություն դարձնենք «…ժամանակակից նորաձև լայն մասսաներին հետաքրքիր կոշիկ կարելու հարցում «Մասիսին» հաջողվեց համատեղել անհամատեղելին` նորաձևությունը մեծ պահանջարկի հետ։

Վերհիշում ենք. խոսքն այն ժամանակների մասին է, երբ նորաձևը դժվար հասանելի արտասահմանյան արտադրանքն էր, իսկ զանգվածային պահանջարկը մոխրագույն անպետք բաները, որոնք թափած էին շուկայում։

Այստեղ սկսում էր գործել ֆիզիկայում հայտնի հաղորդակցվող տարաների սկզբունքը, որը թույլ էր տալիս մի մակարդակի (տվյալ դեպքում` բարձր) վրա պահել ինչպես ձեռքի, այնպես էլ տեխնիկայով կարածները։ Կարելի է նաև այլ կերպ ասել. ձեռքի պատրաստած իրերը օրինակ էին ծառայում, որին հավասարվում էին տեխնիկայով արտադրվածները։

Մի քիչ էլ գրքից։ Պարզվում է, որ Հայաստանում դեռ միջին դարերից գործում էին արհեստավորների կազմակերպություններ, որոնք «համքարություններ» էին կոչվում։ Համքարությունները հոգում էին սպառողների շահերի մասին, խստորեն արգելում էին վատ որակի ապրանքի արտադրությունը։ Ահա այսպես է եղել Հայաստանում վաղ միջին դարերում…

Սակայն, վերադառնանք մեր ժամանակներ։ «Մասիսը» սկսեց մեկ հարկի տակ հավաքել կոշկակարային գործի վարպետներին, որոնք մինչ այդ սփռված էին փոքր արհեստանոցներով։ Սկզբում նրանք շատ չէին, ոչ բոլորն էին հասկանում «համքարության» առավելությունները, բայց կարևորն առաջին քայլն էր, և դա արվեց։

«Մասիսի» անմահ ղեկավար Հրանտ Հարությունյանը մտածեց ու Թեթև արդյունաբերության նախարարության օգնությամբ կարողացավ այնպես անել, որ նորաձև կոշիկի արտադրությունը զանգվածային դառնա։

Կոշկակարները զբաղվեցին ձեռքի աշխատանքով։ Հենց առաջին կոշիկները ցրեցին ֆրանսիական, իտալական, ավստրիական ու այլ հայտնի գործարանների անհասանելիության միֆը։

Ким Кардашьян и Канье Уест - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ մանկական հագուստի շարք է թողարկել

Այնուամենայնիվ, բացի լավ որակից էլ ինչո՞վ էին հայկական կոշիկները տարբերվում ոչ հայկականներից։ Նորից դիմենք գրքին։ Այն հուշում է, որ կոշիկները կարելիս` հայ կոշկակարները օգտագործում էին ժողովրդական կիրառական արվեստը։

Հիմա խոստացված տհաճի մասին։ 20–րդ դարի 90–ականներ։ Ամեն ինչ արդեն անցյալում է։ Հրաժեշտ տվեցինք ոչ միայն «Մասիսին». կանգ առան նաև այլ գործարանների հաստոցները, անհետացան հայտնի շվեյցարական պանիրները, վերացավ Լենինականի հայտնի երշիկը։ Անհետացան բազմաթիվ այլ բաներ, որոնցով ճանաչում և բարի ձևով հիշում էին Հայաստանը։

Բայց ամենակարևորը մնաց. լուսավոր գլուխներն ու լավ ձեռքերը։ Որպեսզի ավելի կարճ լինի, հանում ենք գրպանից հայրենական արտադրության «խելացի» դրամապանակը, գնում ենք հայկական TSD ընկերության սմարթ–նոթատետրը, գնտում ենք այնտեղ Քիմ Քարդաշյանի հասցեն ու ջերմ հայկական ողջույն ենք ուղարկում։ Այդ երկու իրերը բարձր տեխնոլոգիաների ոլորտից նույնպես շատ լավ նվեր են։ Դրանք կարելի է առանձին ուղարկել։

Ճանաչիր մերոնց։

Լրահոս
0