10:03 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կաննի փառատոն

Հայ նկարչի ու Սյուզան Սարանդոնի ֆիլմը. կնոջ գեղեցկությունն արվեստում

© Sputnik/ Асатур Есаянц
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
6930

Աշնանը կկայանա Արթուր Բոդլերի «Ամերիկյան հայելի» ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերերը մարմնավորել են հայտնի հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն ու օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայտնի ամերիկյան դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Սյուզան Սարանդոնն ու հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը Նյու Յորքից, աշնանը կներկայացնեն վավերագրական էքսպերիմենտալ «Ամերիկյան հայելի» ֆիլմը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Տիգրան Ձիթողցյանը հայտնեց, որ աշնանը կկայանա համաշխարհային պրեմիերան։ Սակայն նկարիչը դեռ դժվարանում է ասել, երբ ու որտեղ հայ հանդիսատեսը կկարողանա դիտել ֆիլմը։

«Ֆիլմը գրեթե պատրաստ է։ Հիմա պրոդյուսերները մտածում են, որ փառատոնին է այն ներկայացվելու», – ասաց նա։

Ավել վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ֆիլմը ներկայացվելու է «Ոսկե ծիրան» Միջազգային ամենամյա փառատոնին։ Ձիթողցյանն ասաց, որ մի շարք պատճառներով չհաջողվեց ֆիլմը ներկայացնել «Ոսկե ծիրանին»։

«Ամերիկյան հայելի» ֆիլմում, որը պատմում է կնոջ գեղեցկության և, ընդհանրապես, գեղեցկության ընկալման մասին, ցուցադրվելու է Ձիթողցյանի նկարների ստեղծման գործընթացը։

«Ֆիլմում, մասնավորապես, ներկայացվելու է իմ աշխատանքը «Հայելիներ» շարքի վրա։ Գեղեցկության թեման ներկայացվելու է ոչ միայն ստեղծագործական գործընթացի միջոցով, այլ նաև երկխոսությունների ընթացքում», – նշեց Տիգրանն ու հավելեց, որ աշխատանքը հոլիվուդյան դերասանուհու հետ ոչ միայն արդյունավետ էր, այլ նաև հետաքրքրիր։

«Սյուզանը զարմանալի կին է։ Դու մշտապես զգում ես, որ կողքիդ գեղեցիկ կին է, չնայած նրա տարիքին։ Նա շատ խելացի է ու ֆանտաստիկ հետաքրքիր։ Կարծում եմ`այսպիսի մարդու հետ շփվելու, մտքեր փոխանակելու հնարավորությունն ինձ համար մեծ հաջողություն է», – ընդգծեց գեղանկարիչը։

Ֆիլմում նկարահանվել են նաև դերասանուհի ու մոդել Էշլի Հինշոուն և հայտնի թոփ–մոդել Հիլարի Ռոդը։

«Ֆիլմի բոլոր մոդելներն այն մարդիկ են, որոնց ես նկարել են վերջին տարիների ընթացքում։ Ես միայն մտերիմ մարդկանց եմ նկարում, քանի որ չեմ սահմանափակվում միայն արտաքին կերպարի պատկերմամբ, շատ կարևոր է փոխանցել մարդու ներաշխարհը։ Հենց այդ պատճառով եմ միշտ աշխատանքի ընթացքում շփվում մոդելների հետ», – պարզաբանեց նկարիչը։

Խոսելով կնոջ գեղեցկության մասին` Ձիթողցյանը նշեց, կնոջ գեղեցկությունն իր համար շատ տարբեր ու բազմազան ընկալում ունի։

Գլխավոր թեմաներ