00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան ոդիսականը

© Vartan A. Hampikian, New YorkХрам Сурб Карапет в Муше. Западная Армения
Храм Сурб Карапет в Муше. Западная Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է Արևմտյան Հայաստանի նախկին հայաբնակ գյուղերից մեկում գտնվող Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան հայտնաբերման իրական պատմությունը:

Մշո Սուրբ Կարապետը կամ Գլակավանքը Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր և հնագույն վանքն է եղել: Այն անվանվել է նաև Իննակյան, քանի որ կառուցված է եղել ինն աղբյուրների մոտ: Վանքային մեծ համալիրը, որն իրենից մի քանի տաճարների և սրբավայրերի ամբողջություն է ներկայացրել, տեղակայված էր Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք, Քարքե կոչվող լեռան լանջին։ Ի սկզբանե այն հեթանոսական մեհենատեղի էր, իսկ վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։

Акори - Sputnik Արմենիա
Ակոռի. վայր, որտեղ Նոյն ուռենի տնկեց

Դարեր շարունակ վանքը եղել է հայ գրչության, կրթության և մշակութային կենտրոն, ունեցել է խոշոր մատենադարան և փաստացի հանդիսացել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից հետո: 1915 թվականի մեծ եղեռնից հետո վանքն ամբողջությամբ ավերվել է:

Գտնված երազ

Մեր պատմությունը 1312 թվականին հայ վարպետների կողմից ստեղծված Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դռան մասին է, որը հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոց է համարվում: Ներկայումս դուռը պահվում է Կանադայում, փակ մասնավոր հավաքածուում: Անհավանական սյուժեով արկածային ժանրի մի ֆիլմի է նման այդ դռան հայտնաբերման իրական պատմությունը, որի մասին իր հուշապատումում մանրամասն նկարագրել է ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն  Հախնազարյանը: Այդ հուշապատումը տպագրվել է 1997-ին, «Գարուն» ամսագրում:

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է

Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը 1976 թվականին 5000 գերմանական մարկով ձեռք է բերել և իր տանը գաղտնի կերպով պահել է Ստամբուլում բնակվող Արմեն Հախնազարյանի մտերիմ ծանոթը՝ գերմանացի արվեստագետ Ռիխտերին: Այդ հարցում Ռիխտերին օգնել է նրա թուրք հարևանը՝ պաշտոնաթող բարձրաստիճան մի զինվորական: Այդ զինվորականն էլ, իր հերթին, դրանից ամիսներ առաջ հանգամանքների բերումով, գտնվելով Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, իրեն հյուրընկալած գյուղապետի տան մառանում անսպասելի հայտնաբերում է հին դուռն ու հետո կարողանում այն տեղափոխել Ստամբուլ:

Карта мира Товмаса Ванандеци на армянском. Амстердам, 1695 год - Sputnik Արմենիա
1695 թվականին տպագրված հայերեն առաջին քարտեզը

Ի դեպ, քուրդ գյուղապետը, ֆինանսական խնդիրներ ունենալով, արդեն պատրաստվում էր սղոցել, ըստ նախշերի մաս-մաս անել այդ դուռն և  կտորները վաճառել դրսից գյուղ եկած զբոսաշրջիկներին: Սակայն զինվորականը կարողանում է համոզել գյուղապետին, որ դրանով դռան արժեքը միայն պակասելու է, իսկ ինքն, անպայման, գնորդ կգտնի՝ ամբողջական դուռը գնելու համար: Գյուղապետը համաձայնում է. զինվորականը լուսանկարում է դուռը և դիմում է իր հարևան Ռիխտերին, որն էլ համաձայնում է գնել այն՝ նախապես խորհրդակցելով Արմեն Հախնազարյանի հետ: Ահա այդպես դուռը հայտնվում է Ռիխտերի տանը, Ստամբուլում:

Խաչմերուկ

Ռիխտերի հրավերով Արմեն Հախնազարյանը գալիս է Ստամբուլ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատում է, որ ձեռք բերվածն իրոք անգին գանձ է՝ դա, փաստորեն, Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռն էր եղել: Արմեն Հախնազարյանը այսպես է նկարագրում դռան զարդապատկերները.

«Փեղկերի կենտրոնում գտնվող քառակուսիները շեշտված են կլոր ծաղկազարդ հյուսվածքով` անկյուններին երկու հրեշտակ, թռչուններ ու կենդանիներ: Այս բոլորը հիշեցնում է խաչքարերի ներքևում հավերժության նշանը: Դռան զարդը, սակայն, երկու քառանկյուններում քանդակված առաքյալներն ու ավետարանիչներն են` կանգնած դիրքով: Ձախում` յոթ սրբեր, որոնցից հինգը իրար նման են, իսկ երկուսն` ավելի փոքր, սրանցից մեկը Հիսուսի մկրտությունն է ներկայացնում` Սուրբ Հոգու նշանը վրան: Աջում չորս առաքյալներն են` փոքրիկ սյուներով իրարից բաժանված: Պետրոսը` բանալին ձեռքին, Պողոսը` սրով»:

Այսքանից հետո, սակայն, առաջանում է մի անլուծելի թվացող խնդիր. ինչպե՞ս հանել դուռը Թուրքիայից:

Город Шуши. На первом плане здание театра Хандамиряна, на втором - церковь Казанчецоц. Начало XX века - Sputnik Արմենիա
Շուշիի հայկական թատրոնը 19-րդ դարի երկրորդ կեսին

Այդ հարցով Արմեն Հախնազարյանը դիմում է իր մեկ այլ ծանոթի՝ Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ դոկտոր Ցինզերին: Ի վերջո, հաղթահարելով բազում դժվարություններ, հնարավոր է դառնում այդ բացառիկ պատմական նմուշը հանել Թուրքիայից: Ռիխտերը դուռը կարողանում է հասցնել Անկարա, որտեղից էլ Ցինզերը, որպես դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա, իր անձնական ապրանքների հաշվին փոխադրել է տալիս այն Գերմանիա: Դուռը հանգրվան է գտնում Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում:

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը թանգարանի կվերածվի

Սակայն դռան հետ կապված նորից են առաջանում անհաղթահարելի բարդություններ: Տեղի է ունենում անսպասելին. Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրա Ռիխտերը բանտարկվում է և մահանում բանտում՝ սրտի տագնապից: Ռիխտերի մահից հետո Արմեն Հախնազարյանը Գերմանիայում հանդիպում է նրա այրուն և տեղեկանում, որ տիկին Ռիխտերը պատրաստվում է վաճառել դուռը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:

Ահա և վերջ

Պատմում է Արմեն Հախնազարյանը. «Այդ օրվանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մեկին, որ դուռը գնի և փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է` Հայաստան: Ինձ մտերիմ և բարեկամ մի անձնավորություն ժամանակին հետաքրքրվեց, սակայն մի խորհրդատուի սխալ միջնորդությունը խանգարեց, ուղիղ նպատակից շեղեց, և տարիներ հետևողականորեն տարված գործը մնաց ապարդյուն` ձախորդվեց: Անցյալ տարի` 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրվեց մի բուռ հայոց պատմություն, և մուրճի հարվածով Մշո սուլթան սուրբ Կարապետի դուռը վաճառվեց անհայտ օտարի: Հեռախոսով լսում եմ Մեսրոպ արք. Աշճյանի հուսախաբ ձայնը. «Շատ նեղված եմ, Արմեն, մերոնց զգուշացրի, նրանք այնտեղ էին և ոչինչ չարեցին: Դուռը ոչ հայ մեկը գնեց, չգիտենք` ով…»:

Այդպես, 1996 թվականին, դրանից 20 տարի առաջ հրաշքով հայտնաբերված Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և ընդամենը 50 հազար դոլարով գնվում անհայտ մի անձի կողմից. հայտնի է միայն, որ նա ազգությամբ հայ չէ: Դա այն դեպքում, երբ աճուրդը նախապես հայտարարված և գովազդված է եղել, և հայկական շրջանակները պետք է որ շահագրգռված լինեին այդ սուրբ և անգին գանձը ձեռք բերելու համար:

© Из личного архива Р.ШухянаՄշո Սուրբ Կարապետի դուռը
Մշո Սուրբ Կարապետի դուռը - Sputnik Արմենիա
1/2
Մշո Սուրբ Կարապետի դուռը
© Из личного архива Р.ШухянаՄշո Սուրբ Կարապետ
Մշո Սուրբ Կարապետ - Sputnik Արմենիա
2/2
Մշո Սուրբ Կարապետ
1/2
Մշո Սուրբ Կարապետի դուռը
2/2
Մշո Սուրբ Կարապետ

Այս անհավանական և տխուր պատմությունը, կապված Մշո Սուրբ Կարապետ վանքի պատմական դռան հետ, Արմեն Հախնազարյանն ավարտում է հետևյալ խոսքերով.

«Դժվար է հոգու աչքերը փակել և չտեսնել, չլսել և չհիշել, երբ հիշողությունն ամեն ազգի այն հոգևոր թելն է, որով կարվում է նրա բարոյական զգեստը: Դուռը, որը բացվում էր դեպի մեր հոգևոր մշակութային ակունքները, մեզ համար մնաց փակ և աճուրդի ճամփով գնաց օտարություն` իր հետ տանելով Մշո սուլթան սուրբ Կարապետին կապված մեր մշակույթի և պատմության մի արժեքավոր շերտ: Գրել, ավարտել եմ դռան իմ պատմությունը: Նայում եմ պատուհանից դուրս, անձրևից հետո պայծառ արև է, պարզ կապույտ երկինք, բայց ես ամաչում եմ նայել երկնքին…»:

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Լրահոս
0