00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե գյումրեցին ձեզ «զավզակ», «քիթ» կամ «բոյով» է անվանում

© Sputnik / Armenuhi MkhoyanФаэтон. Гюмри
Фаэтон. Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե գյումրեցին ձեզ «զավզակ», «քիթ» կամ «բոյով» մականունն է տվել, նեղվել կամ բարկանալ պետք չէ՝ սա ծաղրելու համար չէ, այս մականուններով դուք առանձնահատուկ եք դառնում:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրեցիներին բնորոշ է ոչ միայն «գլուխ գովալու», այլ նաև մականուններ դնելու հատկանիշը, բայց այդ մականուններն այնքան բնորոշ են տվյալ անձին, որ շատերը հենց այդ մականուններով են վերջիններիս ճանաչում՝ նույնիսկ տարիներ ու դարեր անց, օրինակ՝ անեկդոտների հայտնի հերոսներ Պոլոզ Մուկուչին, Ջղեր Խաչիկին, Ծիտրո Ալեքին. այս շարքը կարելի է երկար թվարկել:

Дом-музей Аветика Исаакяна в Гюмри - Sputnik Արմենիա
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան. թոնրատանը ծնվածը

Գյումրեցին այնքան դիպուկ է մականուններ կնքում, որ դա ամեն բան ասում է «տիրոջ» մասին: Երբեմն նույնսիկ այդ մականունը «կպնում ու մնում է» ողջ գերդաստանի վրա՝ Չպլաղենք: Էս գերդաստանից Վարդան պապը, երբ գետում լողանում է, ընկերները շորերը գողանում են, այդպես էլ անունը մնում է Չպլաղ (մերկ):

Շիրակի Բազեն՝ Արսեն Վարդանյանը, ով արդեն շատերին է հայտնի խենթ ու խելառ նախաձեռնություններով, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մականուններ ունեցող գյումրեցիների ցանկը: Ի դեպ, այդ ցանկում ընդգրկված են ոչ միայն մարդիկ, այլ նաև փողոցներն ու շենքերը, օրինակ՝ Լոդկա շենքերը: Քաղաքի կենտրոնում երկու շենք կա՝ քաղաքապետարանի աջ ու ձախ կողմերում, երկուսն էլ նախագծել է ՀՀ առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին: Տեսքը նավակի է նման, այդ պատճառով էլ ժողովուրդը դրանց «լոդկա շենքեր» է անվանում:

Դեռ 19-րդ դարում Գյուրիում մի դերձակ է ապրել: «Դերձակ Արտաշը շոր պատվիրողներին հաջորդ օրն է կանչում: Այդ գիշեր երազում տեսնում է կարելիք շորի ձևը, առավոտ վաղ, շտապով գործի է անցնում, քանի դեռ երազը չի խամրել: Այդ պատմությունն իմանալով՝ գյումրեցիներն արտելը կոչեցին «Ֆանտազիա», տիրոջը՝ Ֆանտազի Արտաշ»,-պատմում է Արսենը՝ հետո էլ ներկայացնում վարսավիր Մայմունի մասին: «Ըստ լեգենդի՝ երբ երեխային ծննդատնից տուն են բերում, տատն ասում է. «Տո մե սիրուն էրեխեմ չկա՞ր՝ էս մայմունին եք բերել»:

Դռել Ռաֆն էլ փոքրուց պատերի վրա փոսեր փորելու սովորույթ է ունեցել, Վրձին Գարոն՝ քրոջից վրձին է ուզել՝ քուրը չի տվել, բռնել մազերի չոլկեն կտրել՝ իրան վրձին է սարքել»:

Հիմնականում տղամարդիկ են մականուններ ունեցել կամ ունենում, բայց երբեմն նաև կանայք. Օրիորդ Վարսենիկը, ով շատ է պճնվել կամ Դավլենի Սոնան, ով իրենց թաղի բուժքույրն է էղել:

Այնպես որ Արսենն ու մյուս գյումրեցիներս խորհուրդ են տալիս՝ մականուններից չփախչել, այլ մտածել, որ դրանց շնորհիվ ձեզ դարեդար կհիշեն:

 

Լրահոս
0