00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է Էդուարդ Ղազարյանին հաջողվել զարմացնել Էլիզաբեթ թագուհուն

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցЭдуард Казарян, мастер микроминиатюр
Эдуард Казарян, мастер микроминиатюр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի որ Էդուարդ Ղազարյանի գլուխգործոցներն արքայական նվեր էին համարվում, ԽՍՀՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները դրանք նվիրում էին ուրիշ երկրների ղեկավարներին, իսկ նրանք այդ նվերից հոգևոր բավարարվածություն էին զգում։

Ինչպես նաև այն ցորնահատիկը, որն առավնին կուլ էր տվել, իսկ դրա վրա Լուվրի պատվերով, Ղազարյանը քանդակել էր «Իններորդ ալիքը»: Նա անզգուշությամբ այդ ցորնատիկը դրել էր պատշգամբումում չորանալու…Ի դեպ, պատվերի արժեքը մեկ միլիոն դոլլար էր և երեք ամսվա համառ աշխատանք։

Այդ առումով Ստալինի, Խրուշչովի, Խո Շի Մինի, Ռոքֆելերի, Անգլիայի թագուհի Էլիզաբեթի և այլոց բախտը ավելի շատ է բերել, քանի որ նրանք կարողացել են ստանալ իրենց նվերները։

Микроминиатюра Эдуарда Казаряна Храбрый Назар - Sputnik Արմենիա
Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին

Հետաքրքիր է Հնդկաստանի այն ժամանակվա ղեկավար Ջավախարլալ Ներուի նվերի պատմությունը, որը Նիկիտա Խրուշչովին էր ուղարկել կարի ասեղ՝ վրան փորագրած յոթ փիղ։ ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարը հուզվել է, բայց միևնույն ժամանակ ընկել է շփոթության մեջ։

«Ինչպես, — մտացել է Նիկիտա Սերգեևիչը, — այո՛, Հնդկաստանը փղերի երկիր է, բայց մենք էլ պատմություն ունենք, որտե՞ղ են Լեսկով «Ձախլիկ»- ի վարպետները։ Մի ՞թե էլ չկան։

Շուտով Երևանից Դելի է ուղարկվել առաջին ծանրոցը՝ ընդամենը մեկ սանտիմետր երկարությամբ մազի վրա Ղազարյանը տեղավորել էր երեք հարյուր փիղ։ Մանրանկարչությունը պարունակում էր նաև մակագրություն. «Կեցցե բարեկամությունը ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի միջև»։

Հեղինակը բախտ է ունեցել հանդիպելու Էդուարդ Ղազարյանի հետ և հենց իրենից իմանալու իր գործերի մասին։ Մի փոքր նրա մասին. Ղազարյանը մասնագիտությամբ երաժիշտ է եղել, նվագել է Վիոլա-պոմպոզա հոյակապ անունով գործիքի վրա։ Երևանի ֆիլհարմոնիկում աշխատել է որպես կոնցերտմայստեր։ Նա նաև իր ընկերների, հայտնի մարդկանց հրաշալի ծաղրանկարներ էր անում վրա: Եվ հանկարծ մի օր որոշում է մի քանի միլիմետրանոց ջութակ պատրաստել, որի վրա կարելի էր մի մատով նվագել։ Ջութակից էլ սկսվում է ամեն ինչ։

Վարպետի առաջին միկրոմանրանկարչության կոմպոզիցիաները ցուցադրվել են Երևանի Ազգային պատկերասրահում դեռ 1947 թվականին։ Նա հազարից ավելի գործերի հեղինակ է։ Ղազարյանի մասին գրում էին աշխարհի շատ թերթեր։ Ներկայացնում ենք «Տրուդ» թերթում հրապարակված հոդվածից մի հատված։

Подарок Католикоса всех армян Папе Римскому - Sputnik Արմենիա
Հայկական նվեր. Հռոմի պապն իր դիմանկարը տեսավ խոշորացույցի տակ

«Ահա ապակե փոքր ձողիկը պղնձե մետաղադրամի չափի «պոստամենտի» վրա։ Դա պատրանք չէ։ Նրա պարունակությունը հնարավոր է տեսնել միայն հատուկ մանրադիտակի շնորհիվ. ասեղի վրա պատկերված է մեկը մյուսի հետևից մի տասնյակից ավելի ուղտ։ Այստեղ է նաև ուղտավորը։ Սեղմում եմ մանրանկարչության վրա տեղադրված հատուկ կոճակի վրա և քարավանը սկսում է…շարժվել։

Կողքին նմանատիպ ապակե ձողիկ է, սակայն շշի տեսքով։ Իսկ այնտեղ, մազի վրա՝ իր փայտիկով ուրախ խաղացող Չարլի Չապլինն է։ Այստեղ է նաև ձողի վրա պարապող Դեյվիդ Կոպերֆիլդը, թզուկներով շրջապատված Գուլիվերը»։

Գուլիվերի վրա Ղազարյանը աշխատում էր համարյա մեկ ու կես տարի, ավելի երկար քան մնացած իր մանրանկարչությունների վրա։ Կատակ բան չէ կակաչի սերմի վրա այդքան բան քանդակելը։ Սվիֆթի հայտնի հերոսը նվիրաբերվել է Անգլիայի թագուհուն և զարմանք պատճառել նրան։

Ինչպե՞ս էր նա ստեղծում այդ հրաշքները

«Մեկ-մեկ ինքս եմ զարմանում, — ասում էր վարպետը։ Նստում եմ սեղանի վրա, կապում եմ դիմակը, որպեսզի շնչառությամբ չփչացնեմ աշխատանքի նյութերս և սկսում եմ աշխատել»։

Իր աշխատանքները, որոնք կարելի է տեսնել միայն մանրադիտակի օգնությամբ, ցույց է տվել հեղինակին։ Հասկանելի է, որ աշխատանքներից շատերը տեղն են գտել Գինեսի ռեկորդների գրքում։ Լոս Անջելեսում այս աշխատանքները տեսած ամերիկացիները դրանք աշխարհի ութերորդ հրաշալիքն են անվանել։ Դա էլ չափազանցություն չէ։

Հայտնի ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովը մի օր խնդրել է Ղազարյանին օգնել իրեն, և վերջինս ստեղծել է հատուկ փոքր բյուրեղապակի՝ աչքերի համար նախատեսված ամենաբարակ միկրոասեղները, բայց հրաժարվել է վիրաբուժական կենտրոնում մշտական աշխատանքից՝ միապաղաղ աշխատանքը նրա սրտով չէր։

Նրա տաղանդի պաշտոնական գնահատականն է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչը։ Աշխատանքի ֆինանսական գնահատանքը՝ աններելի ցածր։ Ճանաչվել է միկրոսկոպիկ գործիքների հիմնադիր, և նկարների՝ աշխարհում նմանը չունեցող։

Մահացել է 2012 թվականին, 83 տերեկան հասակում։

 

Լրահոս
0