18:13 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Քարահունջ

Հունվարի 1, թե՞ ոգոստոսի 11․ հայերը նշեցին Նավասարդը Քարահունջում

© Sputnik/ Karen Yepremyan
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
23520

Նախորդ գիշեր տասնյակ հայեր տարբեր մարզերից հավաքվել էին Քարահունջ հնագույն մեգալիթյան համալիրում՝ նշելու հայկական Նոր տարին՝ Նավասարդը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Այսօր օգոստոսի 11-ն է կամ նավասարդի 1-ը։ Հենց այսպես է կոչվում հայկական Նոր Տարին։ Այդպես էր նաև առաջին ամսվա անվանումը հին հայկական օրացույցում, որի համաձայն այսօր թևակոխեցինք 4509 թվականը։

Քարահունջում հավաքվածները ուրախանում էին, երգում ու ազգագրական պարեր պարում, և իհարկե, դիտում աստղերի՝ միայն այդ գիշերվան հատուկ շարժը։ Նավասարդը տոնում էին ի պատիվ Հայկ նահապետի՝ տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի։ Այս տոնը սկսել են նշել մ․թ․ա․2492 թվականից ընդհուպ XVIII դարի սկիզբը, երբ կաթողիոկս Սիմեոն Երևանցու հրամանով հունվարի 1-ի պաշտոնապես սկսվեց համարվել Նոր տարվա սկիզբ։

Հայկի անունով են Հայաստանում անվանում Օրիոնի համաստեղությունը: Հենց օգոստոսի 11-ին առավոտյան ժամը 4-ին Հայկ-Օրիոնը դուրս է գալիս անտեսանելիության գոտուց (տարեկան ցիկլում)։ Այդ գործընթացը կուլմինացիային է հասնում, երբ Օրիոնի վերևի աստղը (Մինտակա-Կշիռք) հասնում է երկնային հասարակածին:

Եվ իսկապես, առավոտյան չորսին կարելի էր հստակ տեսնել նետաձիգ Հայկ-Օրիոնի համաստեղությունը։ Տոնակատարության վայրը պատահական չէր ընտրված, չէ՞ որ հենց Քարահունջից դեռևս 7,5 հազար տարի առաջ մեր նախնիները հետևում էին աստղերին ու մնացած երկնային մարմիններին։

Նավասարդը հին հայերի ամենասիրելի տոներից էր։ Այդ պատճառով մի քանի տարի առաջ ՀՀ Ազգային ժողովին առաջարկություն է արվել այն Միասնականության օր հռչակելու։

Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվել է միջոցառման մասնակիցներից՝ արժե արդյոք այս տոնը պետական մակարդակով նշել։ Ե՞րբ է ավելի լավ նշել Նոր տարին՝ հունվարի 1-ին, թե ոգոստոսի 11-ին։

Տոնակատարությանը Երևանից եկած Լիզան կարծում է, որ կարևորն ամսաթիվը չէ, կարևորը, որ հավաքվելու ու միասին ուրախանալու առիթ լինի։

«Ես կողմ եմ, որ մեր ազգային տոներին, ավանդույթներին ու սովորություններին պատշաճ ուշադրություն դարձվի։ Բայց եթե մենք հիմա փոխենք Նոր տարվա օրը, դա մեզ կանջատի մնացած աշխարհից։ Թեև մյուս կողմից էլ, այդ քայլը կարող է դրականորեն ազդել մեր ազգի ճակատագրի վրա», — ասաց աղջիկը։

Հետաքրքիր է, որ Նավասարդը հին աշխարհի մարդկանց սահմանմամբ նշանակում է «նոր ասի ժամականաշրջան», «նոր տեղեկության ժամանակ»։

Գորիսի բնակիչ Կորյունը խոստովանում է, որ առաջին անգամ է տանակատարությանը ներկա գտնվում, բայց ուրախ կլինի այստեղ գալ նաև մյուս տարի։

  • Նավասարդը՝ Քարահունջում
    Նավասարդը՝ Քարահունջում
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Նավասարդը՝ Քարահունջում
    Նավասարդը՝ Քարահունջում
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Նավասարդը՝ Քարահունջում
    Նավասարդը՝ Քարահունջում
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Նավասարդը՝ Քարահունջում
    Նավասարդը՝ Քարահունջում
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Քարահունջ
    Քարահունջ
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Քարահունջ
    Քարահունջ
    © Sputnik/ Karen Yepremyan
  • Караундж. Луна
    Караундж. Луна
    © Sputnik/ Karen Yepremyan
1 / 7
© Sputnik/ Karen Yepremyan
Նավասարդը՝ Քարահունջում

Մեկ այլ զրուցակից՝ Նարինեն ասաց, որ հունվարի 1-ն ամենաճիշտ ժամանակն է Նոր տարին տոնելու համար, քանի որ ամանօրյա տոնը հետաքրքրացնում է տխուր ձմեռը։ Ընդ որում՝ նաև պետք չէ մոռանալ Նավասարդի մասին, պետք է նշել նաև այդ տոնը, կարծում է Նարինեն։

Հավելենք, որ նույն կարծիքին էին գրեթե բոլոր հարցվողները՝ անկախ սեռից ու տարիքից։

 

Գլխավոր թեմաներ