00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային հարսանիքի առանձնահատկությունները, կամ ինչն է ռուս բլոգերին զարմացրել Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsСеванаванк
Севанаванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կուլտուրիցա» նախագծի շրջանակում Հայաստան է ժամանել ռուս բլոգեր-ճանապարհորդ Իվան Կրիլովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու է ընտրել Հայաստանը և ինչ տպավորություններով է հեռացել հայկական հարսանիքից։

«Կուլտուրիցան» առաջին միջազգային միջոցառումն է, որի ընթացքում Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի բլոգերները ծանոթանում են Տյումենի հետ։ Տեղի բլոգերներն էլ իրենց հերթին մեկնում են հյուրերի երկրներ։

Շոումեն, ռադիոհաղորդավար, բլոգեր-ճանապարհորդ Իվան Կրիլովը, որն արդեն 25 երկրում է եղել, չորս օր անցկացրել է Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակից Լիլիթ Հարությունյանը զրուցել է նրա հետ։

- Սա ձեր առաջի՞ն այցն է Հայաստան։

Нуржан Алгашов - Sputnik Արմենիա
Ինչպես է ղազախ «Նուռ ջանը» ճանապարհորդել Հայաստանում

— Այո, բայց հաստատ վերջինը չէ։

- Ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին այստեղ գալուց առաջ։ 

— Ես Տյումենում հայ ընկերներ շատ ունեմ։ Շատ սրտաբաց մարդիկ են, երբ նայում ես նրանց, հասկանում ես` ինչ ավանդույթներ ու մշակույթ ունի այս ժողովուրդը։ Բնականաբար, ուզում ես շոշափել այդ ամենը։ Ես տարբեր միջոցառումներ եմ անցկացնում, և Տյումենում հայկական հարսանիքի մասնակցելու առիթ եմ ունեցել…. Մեծ հաշվով ես երկու երազանք ունեի` տեսնել Սևանա լիճը (ինչպես նաև Սևանի իշխան համտեսել) և Հայաստանում ներկա լինել հարսանիքի։ Այս չորս օրվա ընթացքում իմ երկու երազանքն էլ իրականացան։

- Հավանեցի՞ք հայկական հարսանիքը։

— Մեր ծանոթներից մեկը մի բան ասաց, որը ես երկար կհիշեմ (ժպտում է): Ասվածը լիովին արտացոլում է հարսանիքի մասին իմ պատկերացումը: «Հայկական հարսանիքն ուտելիքի հաղթանակն է գիտակցության նկատմամբ։ Իսկ հայկական Ամանորը` ուտելիքի հաղթանակը երկրի նկատմամբ» (ծիծաղում է)։ Սկզբում «բախվում ես» ուտելիքի առաջին շերտին, հետո` երկրորդին, երրորդին, և երբ դու արդեն շատ կուշտ ես, քեզ ասում են` ընկեր ջան, դե պարիր։

Фуд-блогер Анна Дзюба - Sputnik Արմենիա
Ֆուդ բլոգեր. «Երևանում ուտելիքն ավելի համեղ է, քան համաշխարհային մայրաքաղաքներում»

Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ինձ դուր է գալիս հարավային, կովկասյան հարսանիքների ուրախությունը, որը սկսվում է առաջին իսկ րոպեից։ Մարդիկ գալիս են զվարճանալու։ Ինչ էլ լինի սեղանին, որքան էլ թանկարժեք կոնյակներ դրված լինեն, որքան էլ համեղ լինի միսը, հյուրերն առաջին հերթին գալիս են ուրախանալու, երգելու, պարելու ու շփվելու…

- Իսկ Սևանի մասին ո՞վ էր Ձեզ պատմել։

— Ընկերներս։ Նրանք ասացին, որ անպայման պետք է այցելել հնագույն վանք, տեսնել Սևանը և իշխան համտեսել։ Ի դեպ, ես նաև Սևանի սիգ կերա, ի՜նչ համեղ էր…

- Ի՞նչ տպավորություններով եք հեռանում Հայաստանից։

— Տպավորություններս ու պատկերացումներս համընկան։ Անկեղծ ասած, Հայաստանը նույնիսկ գերազանցեց սպասումներս։ Հայկական հյուրընկալությունն, իսկապես, ցանկացած գովասանքից վեր է, ես չէի սպասում, որ նման բան կտեսնեմ։ Այսինքն գիտեի, որ Կովկասի մարդիկ շատ հյուրասեր են, բայց չգիտեի, որ այս աստիճան։

- Հասցրի՞ք շրջել երկրում։

— Նախագծի կանոնների համաձայն` ես պետք է միայն Երևանում զբոսնեի, բայց մենք մի փոքր խորամանկության դիմեցինք. եղանք նաև Սևանում և Գյումրիում` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում։ Դա համապատասխանում էր նախագծի թեմատիկային։

Гюмри. Культурная столица, Второй по величине город Армении и как это часто бывает — "отдельное государство". Как Петербург в России, как Одесса на Украине, как Барселона в Испании) здесь свой диалект и у каждого известного человека или здания есть прозвище которое ещё нужно заслужить. Даже моё имя во всей Армении звучит как Ованес (Овик), но в Гюмри — "Оно", с ударением на первую "О". Город армянского юмора и город чемпионов. Именно здесь родился Фрунзик Мкртчян (Армянин из Мимино) и два из трёх олимпийских чемпионов Армении. Именно здесь находится 102-я Российская военная база и именно здесь варят лучшее армянское пиво Alexandropol.(последние два пункта никак не связаны между собой 😉) Несколько правил для тех кто соберётся в Гюмри: 1. Пробуй всё, что поставили на стол. (Особенно Севанский Сиг) 2. Не спрашивай какая здесь главная достопримечательность, потому что начнется спор который может перерасти в гражданскую войну 🤷🏼‍♂️. И 3 пункт (самый важный) — никогда и ни при каких обстоятельствах не хвали Ереван 😂. Потому что в Гюмри всё лучше, чем в Ереване. И даже статуя "Мать Армения", копия Ереванской, всё равно лучше, потому что в Гюмри. Ты поймёшь эту суть, когда тебя отправят домой на Мерседесе, а не на Приоре в которой ты приехал, потому что даже такси в Гюмри должно быть лучше, чем в Ереване 😉 #Гюмри #Армения #моятерритория72 #Культурица

Публикация от Иван Крылов (@krilovtmn) Сен 27 2017 в 12:26 PDT

Երևանում եղանք Megerian Carpet գորգագործական գործարան-թանգարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, PicsArt ընկերության գրասենյակում։ Այսինքն ծանոթացանք ոչ միայն երկրի պատմական ժառանգությանը, այլ նաև ներկային և նույնիսկ ապագային։

 

Բացի այդ, ես ծանոթացա նաև հայկական խոհանոցին։ Իմացա, որ ավանդական տոլման ոչ թե խճողակից են պատրաստում, այլ մանր կտրատած մսակտորներից։

- Գիտեմ, որ այստեղ ձեզ Հովհաննես Թևյան են անվանում։ Ինչո՞ւ։

— Շատ պատահական ստացվեց (ծիծաղում է)։ Ես ներկայացա` Իվան, ինձ ասացին` այսինքն` Հովիկ, Հովհաննես։ Հարցրի` այդ դեպքում ազգանունս ինչպես կհնչի։ Ասացին` դե եթե Կրիլով, ուրեմն, Թևյան, քանի որ «կրիլոն» հայերեն «թև» է նշանակում։

- Կնկարագրե՞ք ձեր ուղևորության ամենահիշվող պահը։

— Հյուրասիրության հետ է կապված… Սևանից վերադառնում էինք ավտոստոպով։ Մի մեքենա կանգնեց։ Վարորդի հետ թեժ զրույցի բռնվեցինք։ Պարզվեց, որ զբոսաշրջության ոլորտում է աշխատում, հետո պատմեց, որ դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում։ Գրագետ մարդ էր։ Մեզ հասցրեց մինչև հյուրանոց, հետո Դիլիջանի զբոսաշրջային տանը երկու օրով հանգստանալու սերտիֆիկատ տվեց մեզ (ինձ և երկու ուղեկիցներիս) ։ Պարզվեց` նա այդ հանգստյան տան համասեփականատերն էր։ «Եկեք մի քանի օր մեզ մոտ հանգստանալու, իմ հյուրը կլինեք», — ասաց դասախոսը։

Գիտե՞ք` երկիր կերտողը մարդն է։ Երկրի մասին պատկերացում ես կազմում այնտեղ ապրող մարդկանցով, նրանց հարաբերություններով։ Ես որևէ այլ տեղ այս աստիճան սրտաբաց մարդկանց չեմ հանդիպել։

- Կարո՞ղ եք ասել, թե ինչի համար արժե գալ Հայաստան։

— Այստեղ տաք է (ժպտում է), ինչը Սիբիրից ժամանած մարդու համար շատ կարևոր է։ Հայաստանում գները մատչելի են. ռեստորանում կարելի է որևէ բան պատվիրել և Ռուսաստանից մի քանի անգամ ավելի քիչ վճարել։ Տրանսպորտն էժան է, հետաքրքիր վայրերը` շատ։ Եվ, իհարկե, գոնե մեկ անգամ պետք է տեսնես Սևանա լիճը։ Իրականում մենք քիչ բան գիտենք Հայաստանի մասին։ Եթե ինձ հարցնեն` արժե՞ այցելել այս երկիր, ես կպատասխանեմ`անկասկած։

Լրահոս
0