00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսկանդար-Ն»–ը հրթիռի արագությամբ մտավ Մարտունու կյանք

© Photo/Nver AvetisyanМашина для колки дров Iskandar-N
Машина для колки дров Iskandar-N - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտունեցի Նվերը ստեղծել է փայտ կտրող մեքենա, որը մեծ պահանջարկ է վայելում բնակիչների շրջանում։ Բայց առաջին հերթին մեքենայի գրավչությունն անվան մեջ է` «Իսկանդար-Ն»:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի–Sputnik. Գոհար Սարգսյան. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հայտնվել է « Իսկանդար-Ն», բայց այն ոչ մի կապ չունի բոլորին հայտնի հրթիռային համակարգի հետ։ Չնայած մեքենայի համբավը հրթիռային արագությամբ տարածվեց։

«Իսկանդար-Ն»-ը փայտ կտրող գործիք է։ Հեղինակը` Նվեր Ավետիսյանը, այն հավաքել է տարբեր մեքենաների պահեստամասերից, անիվներից և խողովակներից։ Ինչի՞ց առաջացավ այդ սարքը ստեղծելու միտքը, հեղինակը կարճ ու կոնկրետ պատասխանեց` նեղությունից։

луноход - Sputnik Արմենիա
Գյուտարար հայեր. հայի գյուտը հասել է Լուսին

«Այստեղ ժողովուրդը նեղն է, քչով–մչով տաքացնում են տները։ Մեծամասամբ մարդիկ փայտով են տաքանում, մի սենյակ տաքացնում են, յոլա են գնում։ Մեքենան այս տարի եմ ստեղծել, ուղղակի մարդկանց հոգսը թեթևացնելու համար է, նաև որպես իմ ընտանիքին ապրելու միջոց»,–պատմեց նա։

Մարտունու համար սա հայտնագործություն է, հրաշք մեքենա` երեքը մեկում. կտրում, ջարդում, մանրացնում է։

«Դիմողները շատ-շատ են, չեմ հասցնում բոլորի համար փայտ կտրել։ 1–2 ժամվա մեջ մեքենան կարող է տարվա գործն ավարտին հասցնել, 2–3 կուբամետր կարող է կտրել 2 ժամվա մեջ, նայած ինչ տեսակի փայտ է, ինչ խտություն ունի»,–պատմեց Նվերը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է 4 մարտունեցի երիտասարդ։ Նվեր Ավետիսյանը հերթով գնացել է նրանց տներն ու ծնողներին առաջարկել իր «Իսկանդարի» ծառայությունները, իհարկե, անվճար։

Չնայած այս փայտ կտրող սարքով ապրում է Նվերի ամբողջ ընտանիքը, բայց մեքենան ստեղծելու համար հեղինակն արդեն դժգոհ է։

«Ես փոշմանել եմ, որ նման սարք եմ ստեղծել, որովհետև չի կարելի մի րոպեում ծառերը գետնին տապալել, վառարանում վառել։ Կա այլընտրանքային վառելիք, գաղափարը կա, ֆինանսավորող եմ փնտրում։ Բույսերից կարելի է խտացված վառելիք ստեղծել, արտադրել։ Ես ափսոսում եմ բնությունը»,–ասաց նա։

Նվերը խոստովանում է` թեկուզ սարքը «փրկություն» է բնակչների համար, բայց առաջին հերթին այն հայտնի է դարձել անվան շնորհիվ։

© Photo/Nver Avetisyan«Իսկանդար -Ն»
Машина для колки дров Iskandar-N - Sputnik Արմենիա
«Իսկանդար -Ն»

«Անունը բում է եղել, որովհետև Մարտունու շրջանում միայն մեզ են ճանաչում Իսկանդարի սերունդներ, դա կապ չունի հրթիռների հետ։ Ես Իսկանդար պապի մի ճյուղից եմ. ընդամենը»,–ասաց նա։

Մարտունեցիների գյուտարարը նոր միտք ունի` ստեղծել մեքենա, որը կաշխատի այլ` բնությանը չվնասող, տնտեսությանը նպաստող վառելանյութով։ Ավետիսյանը պատրաստվում է նոր գաղափարը ներկայացնել ՀՀ վարչապետին։

Լրահոս
0