00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ողջույն, զենք». Հայաստանն ինչի համար կծախսի ռուսական վարկը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЗенитный ракетный комплекс "Бук-1М"
Зенитный ракетный комплекс Бук-1М - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մտադիր է ռազմական նոր վարկ ստանալ Ռուսաստանից: Փորձագետները խորհում են, թե ինչ զենքերի համար կծախսվի այդ գումարը:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը լուրջ վերազինման կարիք ունի, պետք են հակատանկային միջոցներ և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը:

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՌԴ-ից Հայաստանին 100 մլն դոլարի ռազմական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի նախագծին:

«Հաշվի առնելով հավանական սպառնալիքները` Հայաստանը հակատանկային միջոցների, հետախուզության և կապի բարձր տեխնոլոգիական միջոցների, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի կարիք ունի», — ասաց Շուրիգինը:

Ըստ նրա` պարտադիր չէ, որ շարժական հակահրթիռային համակարգեր լինեն, կարող են լինել նաև անիվային, թրթուրավոր համակարգեր, օրինակ` «Ստրելա —10» և «Բուկ» հրթիռային համակարգեր:

Շուրիգինի խոսքով, կապի և հետախուզության լավ միջոցներն այժմ զենքից շատ ավելի կարևոր են:

«Ակնհայտ է, որ ցամաքային բանակին պետք են սպառազինություններ, քանի որ հիմնական սպառնալիքը, որին Հայաստանը կարող է բախվել, իհարկե, ցամաքային սպառնալիքն է», — ասաց Շուրիգինը:

«Հայրենիքի Արսենալ» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն էլ Sputnik Արմենիային ասաց, որ 100 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ:

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Հայաստանին զենք է տալիս ամենամրցունակ պայմաններով

«Ամենայն հավանականությամբ, խոսքը կվերաբերի այն զենքին, որը կարելի կլինի գնել գոնե գումարտակի համար: Դա կարող է հրազեն լինել, գուցե նռնակներ», — ասաց Լեոնկովը:

Նրա խոսքով, թե կոնկրետ ինչ զենք կլինի, պարզ կդառնա պայմանավորվածությունների ավարտից հետո:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստան ու Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և նախկին համաձայնագրերի շրջանակներում կառուցում են միասնական փոխգործակցության համակարգ:

«Հայաստանը, փաստորեն, այն տարածաշրջանի սահմանագծին է, որտեղ կռիվներ են ընթանում: Նկատի ունեմ ԻՊ-ն, «անապատով վազվզող վարակը»: Նրանք կարող են հայտնվել Հայաստանի սահմանին», — ասաց Լեոնկովը:

Այդ վտանգների շրջանակում, ըստ նրա, ընդունվել է երկրների միջև փոխգործակցության երկարաժամկետ ծրագիր:

Նրանց գործընկեր, ռազմական փորձագետ, «Զենքի արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովն էլ այս կապակցությամբ հիշեց պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանից հետ ունեցած հարցազրույցը:

«Միրզաբեկյանը մի անգամ ասաց` եթե Հայաստանն այդպիսի հնարավորություն ունենար, ուրախությամբ օղակ (կամ նույնիսկ Su-30/35 կործանիչների մի էսկադրիլիա) ձեռք կբերեր», — ասաց Պուխովը:

Սակայն այս դեպքում, հավանաբար, խոսքն այդ զենքերին չի վերաբերի (մեկ օդանավի արտահանման արժեքը մոտ 50 միլիոն դոլար է):

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի պետական արտահանման վարկ `ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար:

Վարկը տրամադրվում է 15 տարվա մարման ժամկետով` տարեկան 3% տոկոսադրույքով: Օգտագործման ժամկետը` 2018-ից մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջ: Վարկի մասին փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2015 թ. հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել 2016 թ. փետրվարի 10-ից:

Լրահոս
0