21:33 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Յուրի Գրիգորյան

Նյու Յորքի գերբարակ երկնաքերի հեղինակը քննադատել է Երևանի «ագահ կառուցապատողներին»

© Sputnik/ Kirill Kallinikov
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
33510

Նյու Յորքի գերբարակ երկնաքերի հեղինակ, մոսկվացի հայ ճարտարապետ Յուրի Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել Երևանի տեսքն ու ինչից է սկսվել գործակցությունը նյույորքցի կառուցապատողի հետ։

Ճարտարապետ Յուրի Գրիգորյանը Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ է։ 1999 թվականին նա ընկերների՝ Ալեքսանդրա Պավլովայի, Պավել Իվանչիկովի ու Իլյա Կուլշովի հետ հիմնել է «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոն։

2006 թվականից Գրիգորյանը ստուդիա ուներ իր հարազատ ինստիտուտում։ Հայկական ճարտարապետության ու մասնագիտության ընտրության մասին նա մտորում է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հովհաննիսյանը։

– Պարոն Գրիգորյան, դուք ինժեներների ընտանիքում եք ծնվել։ Կարելի է արդո՞ք ասել, որ հենց դա է ազդել ճարտարապետ դառնալու ձեր որոշման վրա։

– Դրանք բոլորովին տարբեր մասնագիտություններ են։

Ծնողներս գիտության մարդիկ են, խորհրդային տարիներին նրանք այս կամ այն չափով աշխատել են շապտպանական համալիրներում, իսկ դրանք ճարտարապետության հետ կապ չունեցող ձեռնարկություններ են։

Թեև, հայրս կոնստրուկտոր շատ ընկերներ ուներ, որոնք փայլուն նկարում էին։ Փաստացի, հենց դրա շնորհիվ եմ սկսել նկարել։ Նրանցից մեկին ես իմ ուսուցիչն եմ համարում, իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մասնագիտությանս ընտրությունը բավականին պատահական էր։

– Պատրաստվում էիք այլ ուղղությամբ գնա՞լ։

– Ես շատերի նման նկարչության խմբակ էին հաճախում, պետք է նկարիչ դառնայի։ Ճարտարապետի մասնագիտությունը բավականին փակ էր, խորհրդային տարիներին դրա մասին քչերը պատկերացում ունեին։ Հիմա էլ այն հազվադեպ է հանդիպում։

–Հայաստանում եղե՞լ եք։

–Իհարկե, մի քանի անգամ եղել եմ Երևանում, այնտեղ մոտ ընկերներ ունեմ։

–Մի քիչ խոսենք հայկական ճարտարապետական ոճի մասին։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ տեղ է այն զբաղեցնում այն ժամանակակից աշխարհում։

–Երևանի ժամանակակից կարույցները շարունակում են հայկական ճարտարապետության ճանաչված գիծը, դրանց շարքում կան հաջողված ու ոչ այդքան հաջողվածները։

Յուրաքանչյուր մշակույթ իր ճարտարապետությունն է ծնում, այն միշտ առանձնահատուկ է ու յուրովի, իսկ հայկական ճարտարապետությունն աշխարհում ամենայուրահատուկներից է։ Այն շատ հեշտ է տարբերակել մնացածի շարքում։ Հայկական ճարտարապետությունն ընդգրկված է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի պարտադիր ծրագրում։ Մեր հետազոտական պրակտիկայում Երևանի Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագիծը համեմատվում է այլ օրինակների հետ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Երևանը ճարտարապետության ստեղծագործություն է ու բավականին ոգեշնչող օրինակ։

–Երևանի բազմաթիվ պատմական տների տեղերում հիմա բազմահարկ շենքեր են կառուցվում…

–Ես Երևանում խոսել եմ այդ թեմայով։ Հին Երևանի պահպանությունը կարևոր խնդիր է։ Բավականին ագահ կառուցապատողների գործունեությունից քաղաքն անդառնալի կորուստներ է ունենում։ Դա տեղի է ունենում բոլոր հետխորհրդային քաղաքների հետ, Երևանն այդ առումով բացառություն չէ, բայց ցավալի է դա տեսնել։ Լավ կլիներ պահպանել այն, ինչ դեռ մնացել է…

–Քաղաքն ընդլայնվում է, այսպես թե այնպես նոր շենքների կարիք կա…

–Ամեն քաղաք, բացի արդեն ձևավորված կոմպոզիցիայից, պետք է զարգացման կանոններ ունենա, որոնք հաստատված են որոշակի փաստաթղթերում։ Այդ կանոններին պետք է հետևի ինչպես հասարակությունն, այնպես էլ քաղաքի ղեկավարությունը։ Եթե որևէ քաղաք որոշում է կայացնում հարկերի սահմանափակման մասին, դա ամենևին էլ չի նշանակում, որ այն դադարում է զարգանալ։ Հատկապես, որ Երևանում չկա բնակչության ներհոսք, ինչպես աշխարհի մեգապոլիսներում, լանդշաֆտ փչացնելու կարիք չկա…

1 / 5
«Ռուսաստանի առավոտը» տպագրատունը Մոսկվայում

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ինչքան ավելի շատ են արգելքները, այնքան ավելի քիչ է տուժում քաղաքը։ Ինչքան ավելի հստակ են մարդիկ հասկանում՝ ինչ կանոններով են այն զարգացնում, այնքան ավելի գեղեցիկ է դառնում քաղաքը, հետևաբար, մարդիկ էլ` ավելի երջանիկ։

Զարգացողները միշտ միտված են կանոններ խախտելու։ Նրանք հասնում են իրենց ուզածին կոռումպացված իշխանությունների միջոցով։ Եթե չսահմանափակի նրանց ախորժակը, փորձելու են փչացնել քաղաքը, իսկ դրա դեմ որևէ հակազդեցություն պետք է լինի։

–Ձեր կարծիքով՝ կարելի է արդո՞ք որևէ բալանս գտնել կառուցապատողների շահերի ու քաղաքի պատմամշակութային տեսքի միջև։

–Դա իշխանության որակի հարց է, այսինքն՝ քաղաքական։ Եթե այն ունի որոշակի պատկերացումներ, թե ինչպես է քաղաքը զարգանում, ապա փոխզիջումը հնարավոր է։ Չէ՞ որ հենց իշխանությունն է հասարակական բանավեճի մոդերատորը։ Այն պետք է հավասարակշռի տարբեր կողմերի շահերը։

–Հայաստանում որևէ նախագիծ իրականացնելու ցանկություն ունե՞ք։

–Դա ինձ համար կլիներ պատվաբեր, նաև հետաքրքիր ու զվարճալի, սակայն այդպիսի առաջարկներ դեռ չեն եղել։

Մի ժամանակ փորձ արվեց ինչ-որ բան անել Դիլիջանում, սակայն այն ոչ մի բանով չավարտվեց։ Եթե առաջարկներ լինեն, ապա մենք մեծ հաճույքով ձեռնամուխ կլինենք։

–Ինչո՞ւ Դիլիջանի նախագիծը չիրականացվեց։

–Այն մտածած մարդկանց ու մեր ճաշակը չհամընկավ։ Դա սովորական երևույթ է։

-Ավելի մանրամասն խոսենք Նյու Յորքի գերբարակ երկնաքարերի նախագծի մասին… Ինչի՞ց սկսվեց գործակցությունը։

–Մեզ, պարզապես, հրավիրեցին խորհրդատվության։ Սկսեցինք վերլուծությամբ օգնել կառուցապատողին, ու ինչ–որ պահի նա որոշեց, որ մենք ինքներս կարող ենք իրականացնել նախագիծը։ Այդպես նա վստահեց մեզ։

– Մի անգամ հարցազրույցի ժամանակ ասել եք, որ հիմա ճարտարապետի խնդիրն այն է, որպեսզի նա օբյեկտիվ ֆունկցիոնալությունը գեղեցկությունից ավելի շատ կարևորի, սակայն մեր նախագծերն, ասես, լուծում են երկու խնդիրներն էլ։ Դա վերաբերո՞ւմ է նաև Նյու Յորքի դեռ չիրականացված նախագծին…

— Իրականում, խոսքն ավելի շատ այն մասին է, թե ինչպես է ճարտարապետությունն աշխատում մարդու համար։ Այսինքն՝ դա այնքան էլ ֆունկցիոնալությունը չէ, այլ այն, թե ինչպես է մարդն իրեն զգում այս կամ այն օբյեկտում, նաև այն, ինչպես է մարդն այն կողքից տեսնում։ Երևի, հենց այդպիսի միտումով են ստեղծվել ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշները։

Գլխավոր թեմաներ