00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական անիմացիայի հաղթարշավը. «Օբոլոտ» ռոբոտը նվաճում է համացանցը

© из личного архива Рафика МхитарянаРобот Оболот
Робот Оболот - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ անիմատորները բազմասերիանոց անիմացիոն ֆիլմ են ստեղծել. այն Օբոլոտ անունով ուրախ ռոբոտի մասին է: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում ռոբոտը հասցրել է գրավել հանդիսատեսի համակրանքը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ հեղինակների առաջին անիմացիոն 3D մուլտֆիլմերի շարքը ակտիվորեն բաժանորդներ է հավաքում: Հայկական «Digistep» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Ռաֆիկ Մխիթարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ստեղծվում նման անիմացիոն ֆիլմերը:

Ստեղծագործ թիմի ստուդիան, որը նոր սերնդի նախագիծ է հորինել, բացվել է 2008 թվականին, սակայն Ռաֆիկն անիմացիայով շատ ավելի շուտ էր սկսել զբաղվել:

Умный  смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
Հայ նախագծողների հորինած նոթատետրը՝ EcoPad-ը, «շատ խելացի» է

«Վերջին տարիներին գործընկերներիս հետ աշխատում էինք TV-նախագծերի և այլ արտադրանքի ստեղծման վրա: 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ արդեն իսկ նկարահանել ենք` համագործակցելով Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ… Մենք անդադար մտածում էինք՝ ինչու մենք մեր նախագիծը չունենանք, չէ որ ինքներս ենք ուրիշների համար YouTube-ում ալիք ստեղծել, որը եկամուտ է բերում», — ասաց նա:

Ի վերջո, «Օբոլոտի» հեղինակներն որոշեցին նախագիծ մեկնարկել ստուդիայի այն միջոցներով, որոնք մնում են կոնկրետ պատվերներ իրականացնելուց հետո: Սակայն այստեղ մեկ այլ խնդրի նրանք բախվեցին. երկրում մասնագետների պակաս կա: Ռաֆիկն՝ իր թիմով, ստիպված էր մարդ հավաքել և սկսել զրոյից նրանց սովորեցնել այդ կարևոր և պատասխանատու գործը:

Ամեն ինչ երեխաների համար

Այնուհետև հայ անիմատորները մտածեցին անիմացիոն մուլտֆիլմ ստեղծել նախադպրոցական տարիքի երեխաների համար:

«Որքան լսարանը տարիքով է լինում, այնքան ավելի մեծ աշխատանք է պահանջում: Պետք է մտածես յուրաքանչյուր դետալի վրա, սցենարի և այլնի մասին: Դժվար կլիներ իրականացնել այդ ամենը… Այդժամ մտահղացում առաջացավ անիմացիոն շարք ստեղծել ռոբոտի մասին՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար», — պատմեց Ռաֆիկը:

© из личного архива Рафика МхитарянаՌոբոտ «Օբոլոտը» Բյուրականի աստղադիտարանում
Ռոբոտ «Օբոլոտը» Բյուրականի աստղադիտարանում - Sputnik Արմենիա
1/4
Ռոբոտ «Օբոլոտը» Բյուրականի աստղադիտարանում
© из личного архива Рафика МхитарянаՌոբոտ «Օբոլոտը» «Զվարթնոց» օդանավակայանում
Ռոբոտ «Օբոլոտը» «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա
2/4
Ռոբոտ «Օբոլոտը» «Զվարթնոց» օդանավակայանում
© из личного архива Рафика МхитарянаՌոբոտ «Օբոլոտը» «Երիտասարդական» պալատում
Ռոբոտ «Օբոլոտը» «Երիտասարդական» պալատում - Sputnik Արմենիա
3/4
Ռոբոտ «Օբոլոտը» «Երիտասարդական» պալատում
© из личного архива Рафика МхитарянаՌոբոտ «Օբոլոտը» Մարզահամերգային համալիրում
Ռոբոտ «Օբոլոտը» Մարզահամերգային համալիրում - Sputnik Արմենիա
4/4
Ռոբոտ «Օբոլոտը» Մարզահամերգային համալիրում
1/4
Ռոբոտ «Օբոլոտը» Բյուրականի աստղադիտարանում
2/4
Ռոբոտ «Օբոլոտը» «Զվարթնոց» օդանավակայանում
3/4
Ռոբոտ «Օբոլոտը» «Երիտասարդական» պալատում
4/4
Ռոբոտ «Օբոլոտը» Մարզահամերգային համալիրում

Նրա խոսքով` այդ ձևաչափում հայկական նախագիծը համացանցում դեռ ամենահաջողվածն է: Կարելի է փնտրել, տեսնել և համոզվել, որ նմանատիպ նախագծերն այդքան էլ որակյալ չեն:

Ռաֆիկը կարծում է՝ թեպետ փոքր երեխաներն առանձնահատուկ չեն հետևում մուլտֆիլմի որակին, այնուամենայնիվ պետք չէ նրանց ցածրորակ արտադրանք հրամցնել:

«Իսկ արտադրողները դրա վրա տնտեսում են: Թեև նմանկերպ վարվել չի կարելի, քանի որ այդ ամենն իր ազդեցությունն է թողնում երեխաների, նրանց աշխարհընկալման վրա», — ավելացրեց անիմատորը:

Իսկ հայ ռոբոտ Օբոլոտը ճանապարհորդում է, հետաքրքիր առարկաներ բացահայտում ու գտնում: Այդպիսով, յուրաքանչյուր սերիա օգնում է երեխային զարգացնել իր երևակայությունը:

Հայ ռոբոտ՝ բոլորի համար

Այս նախագիծը դետալ առ դետալ մտածված է՝ սկսած երաժշտությունից, վերջացրած Օբոլոտի` Բոքսլենդ կոչվող աշխարհից:

Արդեն իսկ պատրաստ սերիաները դիտելով` կարելի է տեսնել, թե ինչպես է ռոբոտն իր շրջագայության ժամանակ հասնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ (որն այժմ չկա), թողարկումներից մեկն էլ արված է լեգենդար նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավների ոճով:

«Կլոր ձևը մենք ընտրել ենք, քանի որ այն ավելի արագ և հեշտ է հիշվում… Իրականում, երեխաներին կարելի է գրավել լավ սյուժեով: Այսօր շատ մուլտֆիլմեր կան բարդ տարրերով, հերոսներով, որոնք ձեռք ու ոտք ունեն: Բայց եթե սյուժեն հետաքրքիր չէ, երեխան չի նայի: Այնպես որ կարելի է նախագիծ ստեղծել, որը մի քանի անգամ ավելի թանկ կարժենա, սակայն հաջողություն չի ունենա, եթե չհետաքրքրի փոքրիկներին», — ավելացրեց Ռաֆիկը:

Նրա խոսքով` ոչ ռոբոտը, ոչ էլ սերիալն ազգություն չունեն, որևէ լեզվով չեն խոսում:

«Եթե հայկական նախագիծ ստեղծեինք՝ մայրենի լեզվով, այն դժվար կլիներ հանրահռչակել: Այդ պարագայում շանսերը, որ քո արտադրանքը կնայեն նաև դրսում, քիչ են: Մենք միջին տարբերակն ընտրեցինք և որոշեցինք գործարկել նախագիծը: Օգտատերերն արդեն այս տարվա հոկտեմբերի 16-ին հնարավորություն ունեցան դիտելու «Օբոլոտի» առաջին սերիան», — ասաց անիմատորը:

Հեղինակները երկար էին մտածում, ինչպես անվանել հերոսին: Մի քանի տարբերակ կար:

«Սակայն մի օր ծանոթներիցս մեկն ասաց, որ իր երեխան ռոբոտին «օբոլոտ» է կոչում: Ես դիտեցի տեսաձայնագրությունը, լսեցի, թե ինչպես է նա արտասանում այդ բառը, և հասկացա, որ դրանում ինչ-որ արտասովոր բան կա: Այդպես էլ առաջացավ մեր հերոսի անունը», — պատմեց Ռաֆիկը:

Առավել հաճախ անիմացիոն մուլտֆիլմը դիտում են Հայաստանի օգտատերերը, քանի որ այն հայտնի է դարձել սոցցանցերի և անիմատորների սրտացավ ընկերների շնորհիվ, որոնք սիրով բոլորին ներկայացնում էին նոր նախագիծը: Աշխուժություն են ցուցաբերում նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի օգտատերերը:

Հետագայում թիմը մտադիր է ամսական չորս սերիա թողարկել, ինչպես նաև կյանք տալ նոր հերոսի:

 

Լրահոս
0