00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միլիոն արժեցող գաղտնիքը». ինչպես է ВВС-ի հայտնի հաղորդավարն իմացել հայկական արմատների մասին

© Youtube/ Ayca GezenerДэвид Дикинсон (Гюласарян)
Дэвид Дикинсон (Гюласарян) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի անգլիացի հեռուստահաղորդավար Դևիդ Դիկինսոնի պատմությունը ժամանակին պարզապես ցնցեց BBC հեղինակավոր հեռուստաալիքի լսարանին` հազարավոր մարդկանց ստիպելով արտասվել: Մանուկ հասակում Դևիդը հանկարծակի իմանում է, որ հայկական արմատներ ունի, իսկ արդեն հասուն տարիքում մեկնում Կոստանդնուպոլիս, որտեղից սերում էին նրա նախնիները...

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Դևիդ Դիկինսոնը (Գյուլասարյան) հայտնի անգլիացի գործարար է, զբաղվում է հնաոճ իրերով, BBC հեռուստաալիքի ամենահայտնի հաղորդավարներից մեկն է, նա մի քանի տարի շարունակ երեկոյան «փրայմ թայմ» ժամերին վարում էր Bargain Hunt շոուն: 2006 թվականից տեղափոխվել է ITV, որտեղ այժմ David Dickinson's Name Your Price for ITV սեփական շոուն է վարում:

2006 թվականի հոկտեմբերին BBC հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց Who Do You Think You Are վավերագրական հաղորդաշարի երրորդ շարքը (հաղորդման հերոսները ուսումնասիրում են իրենց տոհմածառը), որի շրջանակներում Դևիդ Դիկինսոնը մեկնեց նախնիների պատմական հայրենիք` Թուրքիա, իրենց ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելու համար:

Семья Коломбосян - Sputnik Արմենիա
ԱՄՆ- ում հայերի անհավանական հաջողության պատմությունը. Ինչպես է մածունը գրավել Ամերիկան

Ինչպես խոստովանում է հեռուստահաղորդավարը` իր մասնակցությամբ Who Do You Think You Are հաղորդաշարը դարձավ ամենավարկանիշայինը: Իսկ Դիկինսոնի ինքնակենսագրական գիրքը, որտեղ նա անկեղծ և հումորով պատմում է, թե ինչպես դարձավ Մանչեսթերի աշխատավոր դասի ներկայացուցիչ, մեծ տարածում գտավ, դարձավ ամենավաճառվողներից մեկը:

Ճակատագրական բացահայտում

Դևիդը լույս աշխարհ է եկել 1941 թվականին: Նա դաստիարակվում ու մեծանում էր Չեշիրի կոմսությունում (Մանչեսթերից քիչ հեռու), Ջիմ և Ջոյս Դիկինսոնների ընտանիքում, որում, ինչպես ինքն էր ենթադրում մինչև իր կյանքի որոշակի ժամանակահատվածը, նաև ծնվել էր: Անկախ դրանից, տղան միշտ զգացել էր, որ մի փոքր տարբերվում է իրեն շրջապատող մարդկանցից՝ ինչպես իր ընտանիքի անդամներից, այնպես էլ հասակակից ընկերներից: Ինչևէ, Դիկինսոնների ընտանիքում նա շրջապատված էր սիրով և հոգատարությամբ: Հատկապես մտերիմ էր տատի հետ, որին նա «դայակ» էր անվանում, և հորաքույր Էթելի:

11 տարեկանում տղան հանկարծակի փաստաթղթեր է գտնում, որոնք վկայում են այն մասին, որ իրեն որդեգրել են: Դևիդի խոսքով` նրա համար դա շոկ չէր, հակառակը նա նույնիսկ ուրախ էր դեպքերի նման զարգացման համար: Սակայն այսպես, թե այնպես, մեծահասակներին նա մի շարք հարցեր ուներ… Հայկական արմատների և մոր` Եվգենիա (Ջենի) Գյուլասարյանի մասին նրան պատմեց հորաքույր Էթելը:

Письмо Тайного архива Ватикана - Sputnik Արմենիա
Հայերի ջարդերը վկայող գաղտնի հեռագրերը․ ի՞նչ է Հռոմի պապը խնդրել թուրք սուլթանին

30 տարեկանում Դևիդը գտնում է իր կենսաբանական մորը, ով այդ ժամանակ Ջերսիում էր ապրում, և սկսում է նամակագրություն պահել նրա հետ: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ նա Ջենիի և մի ամուսնացած տղամարդու անօրինական զավակն է: Հոր խիստ բնավորության և այն ժամանակվա բարքերի նկատմամբ ունեցած վախը ստիպել էին աղջկան հրաժարվել իր երեխայից և որդեգրման տալ Դիկինսոնների ընտանիքին (Ջոյսն, ամենայն հավանականությամբ, Եվգենիայի վարսահարդարն էր): Որոշ ժամանակ անց Ջենին ամուսնանում է Բերտ անունով մի տղայի հետ և մեկնում Ջերսի: Զույգը որոշում է մոռանալ Դևիդի գոյության մասին: Շուտով նրանք որդի են ունենում, որին անվանում են Քեն:

Երկար տարիներ Դևիդն ու Ջենին շարունակում են նամակագրվել, սակայն նրանց այդպես էլ բախտ չի վիճակվում հանդիպել և տեսնել միմյանց: Որդու առաջարկը՝ գալ և տեսնել մորը, Եվգենիան միշտ մերժում էր:

© Youtube/ Ayca GezenerԵվգենիա Գյուլասարյան
Евгения (Дженни) Гюласарян - Sputnik Արմենիա
Եվգենիա Գյուլասարյան

«Ջերսիում լինելով՝ ես պարզապես կարող էի հայտնվել նրա տան շեմին, բացել դուռը… Սակայն, երբ ասացի նրան այդ մասին հեռախոսով, նրա ձայնը դողաց. նա շատ վախեցած և հուզված էր: Այդ ժամանակ ես մտածեցի. «Արդյոք արժե՞ նման բան անել: Արժե՞ արդյոք ներխուժել այդ կնոջ կյանքն ու այն տակնուվրա անել»… Նա ասաց, որ ամուսինը բարդ բնավորություն ունի: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ նրան դժվար էր նայել սեփական երեխայի աչքերին, որին նա ժամանակին թողել է: Եվ ես հարգում եմ նրա դիրքորոշումը», — ասել է Who Do You Think You Are հաղորդման հերոսը:

Ինչ վերաբերում է Դևիդի կենսաբանական հորը, նրա ինքնությունն այդպես էլ անհայտ է մնում:

Արյունակցական կապերին առնչվող հարցերն ամենադժվարն են աշխարհում

14 տարեկանում Էթել հորաքույրը տղային ուղարկում է գործարան՝ ինժեներական գործը սովորելու, սակայն, կես տարի անց, նա թողնում է աշխատանքն ու զբաղվում տեքստիլի առևտրով: Շատ ավելի ուշ Դևիդն իմանում է, որ իր մորական կողմի պապը` Հրանտ Գյուլասարյանը, նույնպես տեքստիլ էր վաճառում և այնքան հաջողակ էր իր գործում, որ 20 տարեկանում միլիոնատեր էր դարձել:

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. Ազնավուրի և Վարդանյանի «հոգեպահուստը»

Իսկապես, Մանչեսթերում հաստատվելով՝ 1900-ականների սկզբին Գյուլասարյանը դարձավ այն ժամանակվա զարգացող հայ համայնքի մի մասը, որի ներկայացուցիչները Օսմանյան կայսրությունից փախել էին Մեծ Բրիտանիա` փրկվելով ցեղասպանությունից:

«Ի զարմանս ինձ, ես հայտնաբերեցի, որ պապս մետաքս է վաճառել: Նա Կոստանդնուպոլսից Անգլիա էր տեղափոխվել 1910 թվականին: Հրանտը գործվածքեղեն էր վաճառումլ այն նույն փողոցի վրա, որտեղ ես էի վաճառում: Ինչպես դա անվանել, եթե ոչ գենետիկայի առանձնահատկություններ: Հենց իմ հայ պապին եմ ես վերագրում առևտրի նկատմամբ ունեցած կիրքը», — խոստովանում է Դևիդը:

Մանչեսթերի հայկական եկեղեցում, որտեղ ամուսնացել էր Հրանտ Գյուլասարյանը, Դիկինսոնն իմանում է, որ իր պապն ամուսնացած է եղել Մարիա-Ադելաիդա անունով աղջկա հետ, որից 12 տարով մեծ էր: Ամուսինները երեք երեխա էին լույս աշխարհ բերել՝ Եվգենիա, Մարի և Ջեք: Սակայն կնոջ անհավատարմության պատճառով զույգն ամուսնալուծվել է: Արդար, սակայն խիստ Հրանտը (այսպես էր նկարագրում հորը դուստրը` Մարին) չէր կարող հանդուրժեր կնոջ նման պահվածքը: Երեխաների էլ անձամբ էր դաստիարակել…

Մանչեսթերի տեքստիլ արդյունաբերության մեջ տեղի ունեցած անկման հետ մեկտեղ, վատանում են նաև Հրանտի գործերը: Կյանքի վերջին տարիները նա անցկացնում է Բլեքփուլ հյուրանոցի համարում և մահանում միայնության մեջ…

Джеймс Багян - Sputnik Արմենիա
Այդ եռանդուն հայը, կամ ինչպես Բաղյանը բացահայտեց տիեզերքը

Մոր և պապի կյանքի, ինչպես նաև իր արմատների մասին հնարավորինս շատ տեղեկություն իմանալու ցանկությունը հետագայում Դիկինսոնին բերում է հեռավոր Ստամբուլ: Թուրքիայի մայրաքաղաքում հայ պատմաբանի հետ միասին նրանք գտնում են Դևիդի նախնիների տունը, որը հարևանների վկայությամբ, արդեն երկար ժամանակ էր ինչ դատարկ էր, այնտեղ մարդ չի ապրում: Սակայն Դևիդին չի հաջողվում ներս մտնել:

Իրենց տոհմածառն ուսումնասիրելով` բրիտանացի հեռուստահաղորդավարը հասկանում է, որ կորցրած ազգականների բոլոր հետքերն անհետանում են 1919 թվականից հետո: Այդ ժամանակ նա հայտարարություն է տալիս Թուրքիայի ամենահայտնի հայալեզու «Ակոս» թերթում: Մի քանի օր անց թերթի խմբագրություն Խաչիկ Գյուլասար անունով մի մարդ է զանգահարում. պարզվում է, որ նա Դիկինսոնի զարմիկն է (1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքը որոշել է փոխել Գյուլասարյան ազգանունը` Գյուլասարի): Երրորդ պորտի եղբայրների հանդիպումը շատ ոգևորում և ուրախացնում է երկուսին էլ: Այդպիսով, շրջանը փակվում է: Դևիդը տուն է վերադառնում քիչ թե շատ բավարարված: Թեև բոլոր հարցերի պատասխանն այդպես էլ չի հաջողվում ստանալ, խճանկարն, այնուամենայնիվ, հավաքված է: Այժմ նա գիտի, թե ով է, ինչ ազգի ներկայացուցիչ է և ինչպես է նրա մեջ համադրվել արևմտյանն ու արևելյանը:

© Youtube/ Ayca GezenerՀրանտ Գյուլասարյան
Грант Гюласарян. Отец Дэвида Дикинсона - Sputnik Արմենիա
Հրանտ Գյուլասարյան

Բրիտանացի հնաոճ իրեր վաճառող գործարարի պատմությունն, իսկապես, ցնցող է, և, հավանաբար, այդ պատմության ամենահետաքրքիր պահն այն է, որ իր ազգականներից ամենից շատ ժառնգել է պապի և մոր հայ գեները: Առաջին անգամ տեսնելով Դևիդին (Եվգենիայի մահից հետո), նրա խորթ եղբայր Քենը ապշած էր՝ եղբայրը շատ նման էր մորը:

Ի դեպ, թուխ մաշկ ունենալու պատճառով հեռուստադիտողները Դիկինսոնին մեղադրում էին արհեստական արևայրուք ունենալու համար տարբեր քսուկների օգտագործման մեջ: Սակայն հայկական գեներն արտացոլվել են ոչ միայն նրա արտաքինի, այլև բնավորության և աշխարհընկալման մեջ:

«Ես այդքան էլ Դիկինսոն չեմ, ես հենց Գյուլասարյան եմ: 11 տարեկանից ընկած եմ այդ ազգանվան հետևից… Իմ մեջ շատ հայական բան կա…», — խոստովանել է Դևիդը: Հավանաբար, պապը` Հրանտ Գյուլասարյանը, որը, ինչպես հայտնել էր մորաքույր Մարին, այդպես էլ չիմացավ նրա գոյության մասին, ոչ միայն կհպարտանար թոռնիկով, այլև կընկերանար նրա հետ, չէ՞ որ նրանք այդքան ընդհանրություններ ունեին…

Լրահոս
0