00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նավթ և գազ կա. Նավթագործը պատմել է «գաղտնի» հանքավայրի մասին. էքսկլյուզիվ

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային Հայաստանում շատ էին նավթ և գազ փնտրում։ Այդ աշխատանքներն արդեն մի քանի տարի է վերլուծում է «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերությունն ու դրական ազդակներ տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik.  Հայաստանում նավթ և գազը կա. մասնագետների աշխատանքն ապացուցել է այդ փաստը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը։

2012 թվականից ընկերությունն աշխատում է նավթի և գազի երկրորդ հետազոտական բլոկի վրա։ Հանրապետությունում դրանք վեցն են` ներառյալ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող բլոկերը։

Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Հայաստանում նավթ ու գազ կփնտրեն կանադացիները

«Խորհրդային արշավախմբերը մի շարք ուսումնասիրություններ են կատարել նավթի և գազի վերաբերյալ։ Հետախուզական աշխատանքների գագաթնակետը 80-ական թվականներին էր։ Ցավոք, այդ աշխատանքներն ավարտել և ամբողջությամբ վերլուծել չհաջողվեց։ Դա նույնն է, թե հիվանդից տասնյակ անալիզներ վերցնես, սակայն ախտորոշում չանես», – պարզաբանեց Պետրոսյանը։

Հորատանցքերի հետախուզությունն ուժեղացրեցին անցյալ դարի 60-ականներին, ուսումնասիրություններն ընթանում էին Արաքսի ափերի երկայնքով` Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Հորատանցքերից մեկի հորատման ժամանակ այնտեղ` այն ժամանակվա Հոկտեմբերյանի շրջանում, հայտնաբերեցին գազի հանքավայր։ Սակայն այնտեղ գազի ճնշումը սկսեց արագ ընկնել։ Հանքավայրը համարեցին սպառված և փակեցին այն։

«Այդ ժամանակ ԽՍՀՄ–ում հանքավայրեր բացվեցին Արևմտյան Սիբիրում, Պովոլժիեում, Ղազախստանում, Թուրքմենստանում։ Եվ նրանց կողքին նման աննշան փաստի վրա առանձնակի ուշադրություն չդարձրեցին։ Թե ի՞նչ հանքավայր էր, կարո՞ղ էին արդյոք այդ տարածքում գազով հագեցած նաև այլ օբյեկտներ լինեին` չուսումնասիրեցին։ Ինչու՞։ Այն պատճառով, որ գազի մեկ խմ–ը 2 կոպեկ արժեր, բենզինի երկու տեսակները` 7 և 9 կոպեկ։

Սակայն հետազոտությունն անիմաստ չէր։ Երևանի Ավան համայնքում աղ գտանք, հանքային ջրերի մի քանի աղբյուր։ Իսկ հիմա համեմատեք.  հանքային ջրի կես լիտրն արժեր 10 կոպեկ, իսկ մի ամբողջ մեկ լիտր բենզինը` 9 կոպեկ։ Դա հաշվի առնելով`անիմաստ էր ուսումնասիրությունները, արդյունահանումը, վերամշակումը և մատակարարումը», – ավելացրեց Պետրոսյանը։

1998թ.–ի գների կտրուկ անկումից հետո, 2000-ականներին նավթը սկսեց աստիճանաբար թանկանալ։ Նոր հանքավայրեր ուսումնասիրելու հետաքրքրություն առաջացավ, այդ թվում` Հայաստանում։ Սակայն արդեն 2008 թվականին սկսվեցին գնային տատանումները, իսկ 2014-15 թվականներին գազի գինը եռակի իջավ։ Այդ իրադարձությունները կտրուկ նվազեցրին նավթային ոլորտի ներդրումային գրավչությունը, հատկապես հետախուզության։

Газовая плита - Sputnik Արմենիա
Վրաստան – Իրան․ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ գազի շուրջ բանակցություններում

«Ու թեև Հայաստանում աշխատանքներն ավարտվել էին դեռևս 2008 թվականին, մենք որոշեցին շարունակել նավթ ու գազ փնտրել մեր երկրում։ Հույս ունեինք, որ 2-րդ բլոկը ամենահեռանկարայինն ու ուսումնասիրվածը կլինի։ Հայաստանի 55 հորատանցքերից հենց այստեղ էին հորատված նավթագազային հետախուզական 50 հորատանցքերը», – նշեց Պետրոսյանը։

2012 թվականի դեկտեմբերին հետազոտություն անցկացնելու համար արտոնագիր ստանալով` «Ինտեգրալ Պետրոլեումը» սկսեց հեռանկարների գնահատման աշխատանքները։ Ընկերության գլխավոր երկրաբան դարձավ հայտնի հայտնագործող Յ.Ռ. Ղահրամանովը։ Արդեն 2016 թվականի հունվարին ընկերությունը հաշվետվություն ներկայացրեց գազի Կենտրոնական Հոկտեմբերյանի հանքավայրի մասին։ Պահուստների վերջնական գնահատումը դեռ շարունակվում է, քանի որ մասնագետների ջանք ու շատ ժամանակ է պահանջում, ավելացրեց Պետրոսյանը։

«Ընկերությունը առանձնացրել և շրջագծել է 13 հատված, որտեղ կարող է նավթ և գազ լինել։ Այդ թվում նաև Երևանից 5 կմ–ի վրա գտնվող նավթային հանքավայրը։

Էկոլոգիայի մասին անհանգստանալ այստեղ պետք չէ։ Զարգացած երկրներն արդեն լուծել են այդ խնդիրը` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ավստրալիա, ՄԱԷ, Նորվեգիա, Ավստրիա… Պարզապես պետք է փորձառու հետախուզական ընկերություն գտնել։ Եվ այդպիսի մի ընկերություն մենք գտանք։ Մեզ հետ համաձայնել է համագործակցել «Բելոռուսնևտ» ընկերությունը։ Նրա աշխատակիցները Հայաստանում իրականացվող աշխատանքներին ներգրավվել էին դեռևս 80-ականներին։ Այդ ընկերությունը ոչ միայն պահպանել է ԲԽՍՀ նավթային արդյունաբերության նախարարության ողջ ներուժը, այլև տիրապետել հորատման և արդյունահանման նոր տեխնոլոգիաներին։ Բացի այդ, Բելառուսը մեր դաշնակիցն է, իսկ բելառուսցիները` մեր բարեկամական ժողովուրդը։ Այդ ամենին գումարած այն, որ նրանք հիանալի հետևում են էկոլոգիային։ Մեզ տարան Գոմելի շրջանի իրենց հորատանցքերից մեկը տեսնելու, որը անմիջապես անտառի մեջ էր գտնվում։ Այնտեղ աղտոտման կամ այրման որևէ հետք մենք չնկատեցինք», – ավելացրեց նա։

Աշխատանքները շարունակելու համար «Ինտեգրալ Պետրոլեումը» անհրաժեշտ է համարում կառավարության հետ համագործակցել, քննարկել տեխնիկական, գնային և այլ հարցեր։ Նրանց որոշումը թույլ կտա հիմնավորել արդյունահանման տնտեսական նպատակահարմարությունը և խոշոր ներդրումներ ներգրավել, ավելացրեց Պետրոսյանը։

«Հայաստանը տարեկան շուրջ 1 մլրդ է ծախսում ածխաջրածնային վառելիքի ներկրման համար։ Երկրի ՀՆԱ–ն շուրջ 9 մլրդ է։ Նավթի և գազի մեր հանքավայրերի բացումը և շահագործումը զգալիորեն կնվազեցնի շրջափակումից ստացվող վնասը, կուժեղացնի մեր պաշտպանությունը, կնպաստի հայրենադարձությանը», – եզրափակեց գործարարը։

Լրահոս
0