00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժան-Մարկ Լավեստին զարմացնում է հայերի մեքենա վարելու ձևը և ուրախացնում նրանց ջերմությունը

© Сайт Французского Университета в АрменииРектор Французского Университета в Армении Жан-Марк Лавест
Ректор Французского Университета в Армении Жан-Марк Лавест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան–Մարկ Լավեստը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է, թե ինչու են հայերը սիրում ֆրանսիացիներին և ինչն է նրան ամենից շատ զարմացրել Հայաստանում։

Ժան Մարկ Լավեստն արդեն երկու տարի գլխավորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ)։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմեց ուսանողների փոխանակման, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև այն մասին, թե դժվար էր արդյոք նրան հարմարվել Հայաստանում։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

– Պարոն Լավեստ, արդեն երկու տարի է Դուք գլխավորում եք ՀՖՀՀ–ն։ Դժվա՞ր էր արդյոք հարմարվել Հայաստանում։ Ձեզ ամենից շատ ի՞նչն է դուր գալիս և ի՞նչը դուր չի գալիս հայերի մեջ։

– Այո, արդեն երկու տարի է ընտանիքիս հետ ապրում եմ այստեղ… Ջերմ ընդունելության շնորհիվ, որը մեզ ցուցաբերում են Հայաստանի բնակիչները, կյանքը շատ թեթև է թվում։ Նրանք ոչ միայն մեզ են լավ վերաբերվում, այլ նաև, ընդհանուր առմամբ, բոլորին։ Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, ապա կարծում եմ` այստեղ մեծ դեր ունեն նաև երկու ժողովուրդների միջև առկա պատմամշակութային ամուր կապերը։

Ральф Богоссян - Sputnik Արմենիա
Ռալֆ Պողոսյանը Փարիզի բիենալեում բացառիկ ոսկերչական իրեր է ցուցադրել

Անձամբ ինձ համար շատ կարևոր է նաև այն, որ գրեթե ցանկացած նախագիծ կամ նախաձեռնություն կարելի է իրագործել առանց մեծ դժվարությունների։ Նախարարությունները բավական բաց են և ամեն կերպ փորձում են աջակցություն ցուցաբերել այս կամ այն հարցի լուծմանը։ Շատ երկրներում դա ավելի բարդ է տրվում։

Բացասական կողմերից կնշեմ երկուսը։ Առաջին հերթին, հայերի համար շատ բարդ է պլանավորելը, հատկապես, եթե խոսքը երկարաժամկետ պլանավորման մասին է, ասենք` 4-5 տարի ժամկետով։ Մարդիկ այստեղ ապրում են այսօրվա օրով (ժպտում է)։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է դա կապված է պատմական կատակլիզմների հետ։ Սակայն մեզ` եվրոպացիներիս համար, որոնք, հակառակը, պաշտում են ամեն ինչ նախօրոք ծրագրելը, դժվար է հարմարվել նման մոտեցմանը… Հայաստանում ավելի հեշտ է հանդիպել նախարարի հետ` նախօրոք զանգահարելով նրան, քան երեք ամիս առաջ պայմանավորվել հանդիպման մասին։ Ֆրանսիայում նման բան անհնար է պատկերացնել (ժպտում է)։

Երկրորդ բացասական կողմն ավտոմեքենա վարելն է։ Հայերը մեքենա վարելիս զրուցում են հեռախոսով, խախտում են հերթերը, այստեղ–այնտեղ են նայում… Եվրոպացու համար դա բացարձակ անընդունելի է։ Ես գիտեմ, որ եթե ես պետք է շտապ ինչ-որ տեղ հասնեմ, ապա պետք է մոռանամ բոլոր եվրոպական կանոնների մասին և վարեմ տեղացիների նման (ժպտում է)։

– Ինչպիսի՞ն է ՀՖՀՀ-ի դերը երկրի կրթական համակարգում։

– ՀՖՀ–ն հատկանշական է նրանով, որ երկու պետական դիպլոմ է տալիս` ֆրանսիական և հայկական։ Ուսուցումն այստեղ ընթանում է նույն ծրագրով, ինչ Ֆրանսիայում։ Համալսարանը մի քանի հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Առաջին հերթին, մեզ մոտ դասավանդում են մասնագետներ տարբեր գործարար ոլորտներից, երկրորդ` տեղի է ունենում փոխանակում երկու երկրների ուսանողների միջև, երրորդ` մենք փորձում ենք ոչ միայն գիտելիքներ հաղորդել մեր ուսանողներին, այլ նաև շատ ենք աշխատում վերլուծական հմտությունների զարգացման վրա։ Մեր խնդիրն է ապահովել որակ, ոչ թե քանակ։

Эммануэль Макрон - Sputnik Արմենիա
Ֆրանսիան անկեղծ բարեկամ է աշխարհի հայերի համար. Մակրոնը նամակ է գրել Արամ Ա կաթողիկոսին

– Դուք խոսեցիք ուսանողների փոխանակման մասին։ Դրա հետ կապված վիճակագրություն կա՞։

– Մենք տարեկան շուրջ 60 ուսանող ենք ուղարկում Ֆրանսիա` որակավորումը բարձրացնելու համար։ Արդեն սկսել ենք ուսանողների ընդունել, որոնք ցանկանում են պրակտիկա անցնել Հայաստանում։ Նրանց թիվը, իհարկե, զգալիորեն քիչ է` տարեկան շուրջ 3-4 հոգի։ Մեր խնդիրն է պատշաճ ներկայացնել Հայաստանի կրթական համակարգը, որպեսզի շահագրգռենք Ֆրանսիայից ժամանած ուսանողներին և ստաժորներին։

– Կարո՞ղ են արդյոք ՀՖՀՀ–ի հայ ուսանողներն իրենց դիպլոմով աշխատանքի տեղավորվել Ֆրանսիայում։

– Միայն, եթե համապատասխանում են միգրացիոն ծառայության բոլոր չափանիշներին։ Դիպլոմի կարգավիճակի հետ կապված խնդիրներ չեն կարող լինել։ ՀՖՀՀ–ի դիպլոմը Ֆրանսիայում ընդունվում է, աշխատանքի տեղավորվելու կամ ուսումը շարունակելու համար լրացուցիչ քննություններ հանձնելու կարիք չկա։ Մենք շատ ուսանողներ ունենք, որոնք շարունակում են ուսումը կամ աշխատում Ֆրանսիայում։ Այնուամենայնիվ, մեր խնդիրը նրանց այստեղ պահելն է։

– Այդ կերպ դիմակայո՞ւմ եք «ուղեղների արտահոսքին»։

– Ես մանրամասն ուսումնասիրել եմ այդ հարցը։ 2016թ–ին մենք հարցում ենք անցկացրել մեր բուհի 1400 ուսանողների միջև և պարզել, որ շրջանավարտների 92 տոկոսը մնացել է Հայաստանում։ Մնացածը տեղափոխվել է Ամերիկա և Ֆրանսիա։ Ընդ որում, մենք մանրամասն տեղեկատվություն ունենք այն մասին, թե նրանցից ով ինչով է զբաղվում։

– ՀՖՀՀ ծրագրերի մեջ մտնո՞ւմ է Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Որքանո՞վ է հաջողվել իրագործել դրանք։

– Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց ես կուզեի, որպեսզի համագործակցության մակարդակն ավելի բարձր լիներ։ Մենք կցանկանայինք ավելի շատ ուսանողների ներգրավել այս երկրներից, սակայն այստեղ որոշակի նրբություններ կան։ Քանի որ մեր բուհում ուսուցումն իրականացվում է հայերեն և ֆրանսերեն լեզուներով, այն հետաքրքրում է հիմնականում Իրանում և Ռուսաստանում բնակվող հայերին։

Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը ճաշել է Ֆրանսիայի նախկին նախագահի հետ

– Դուք մոտ ապագայի բավական շատ ծրագրեր ունեք…

– Այո, 2018թ–ին մենք բացելու ենք նոր ֆակուլտետ` ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի։ Այդ նախագծի շրջանակում մենք համագործակցելու ենք Թուլուզի Պոլ Սաբատեի անվան համալսարանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։ Կարծում եմ, որ Հայաստանի համար դա շատ հետաքրքիր նախագիծ կդառնա, քանի որ այստեղ շատ են սովորողները, որոնք փայլուն տիրապետում են մաթեմատիկային։ ՏՏ ոլորտի զարգացումը պահանջում է շատ մասնագետներ բարձրագույն մաթեմատիկայի ոլորտում… Սա երկիր է, որտեղ ամենավաղ տարիքից երեխաները սովորում են շախմատ խաղալ, այսինքն` սովորում են վերլուծել և որոշումներ ընդունել։ Նման տվյալներով երկիրը զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Ընդհանուր առմամբ, այստեղ մաթեմատիկական դպրոցը շատ զարգացած է, այդ տեսակետից ես մեծ պոտենցիալ եմ տեսնում` մեր երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Երկրորդ նախագիծը ենթադրում է Նար Դոս փողոցի վրա ֆրանսիական դպրոցի (Հայաստանի ֆրանսիական միջազգային դպրոցը, խմբ.) հետ համատեղ նախապատրաստական դասընթացի ստեղծում։ Ծրագրում ենք գործարկել այն գալիք տարվա սեպտեմբերից։ Դա կդառնա ավագ դպրոցի նման հաստատություն։ Աշակերտները երեք տարում հնարավորություն կունենան ուսումնասիրել ֆրանսերեն, մաթեմատիկա, ինֆորմատիկա, ինչը թույլ կտա նրանց ընդունվել ՀՖՀ։ Դա շատ հետաքրքիր նախագիծ է, որը կավելացնի Հայաստանում ֆրանսալեզու մարդկանց թիվը։

Եվս մի նախագիծ արդեն իրագործվել է։ Դա ասպիրանտուրայի բացումն է։ Այս տարի մենք արդեն ունենք 11 ասպիրանտ։

Լրահոս
0