00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովուրդը վճարունակ չէ. ինչ գնով կգործի երևանյան տրանսպորտը. վառ ծրագրեր, անգույն իրականություն

© Sputnik / Aram NersesyanАвтобусная остановка
Автобусная остановка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանն ու կառավարությունը հունվարի 17-ին ներկայացրին մայրաքաղաքի և մարզերի տրանսպորտային խնդիրների լուծման իրենց առաջարկները։ Sputnik Արմենիան ոլորտի մասնագետի հետ փորձել է պարզել` որքանով են իշխանությունների խոստումներն իրատեսական։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Եթե քաղաքապետարանի ներկայացրած տրանսպորտային ցանցն իրականություն դառնա, շատ լավ կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Իսկ թե որքանով կհաջողվի կյանքի կոչել քաղաքային իշխանությունների գաղափարը, Եղիազարյանը դժվարացավ կանխատեսել։ Պատճառը գումարն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը։

Счастливые дети в маршрутке - Sputnik Արմենիա
Կթանկանա՞ արդյոք տրանսպորտի ուղեվարձը. 100 դրամը խելամիտ սակագի՞ն է

«Եթե սակագնի մասին չենք խոսում, ռեալ ծրագիր է։ Բայց քաղաքապետարանի բոլոր հայտարարությունների հիմքում ընկած է այն, որ սակագինը պետք է մնա նույնը։ Ես հավատում եմ, բայց հավատում եմ վերապահումով։ Հավատում եմ, որ կստացվի, բայց թե որքան կարժենա դա, և մեր ժողովուրդը ինչ վիճակի մեջ կլինի, չեմ կարող ասել»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, որ 100 դրամ ուղեվարձի պահպանման դեպքում ծրագիրն անիրատեսական է։

Հիշեցնենք՝ արտասահմանյան փորձագետների կազմած քաղաքային տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսվում է ներկայիս ուղևորատար 2039 ավտոմեքենաների փոխարեն թողնել 939-ը` միայն ավտոբուսներ և տրոլեյբուսներ։ Ծրագրի համաձայն՝ միկրոավտոբուսները 2019թ-ին մայրաքաղաքի փողոցներից կվերանան։

Ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունները դրանց փոխարեն պետք է ձեռք բերեն նոր, թանկարժեք, մեծ տարողությամբ ավտոբուսներ` 12-18 մետրանոց։

«Մեզ ասում էին` վառելիքի թանկացում չի լինելու, խելոք աշխատեք և այլն և այլն, հիմա էլ ասում են՝ լավ է լինելու, բայց ինչ կլինի, չգիտեմ»,- ասաց մեր զրուցակիցը։

Маршрутное такси - Sputnik Արմենիա
Տեղափոխություն հայկական ձևով. ինչ է սպառնում Երևանի նոր տրանսպորտային համակարգին

Նոր տրանսպորտային ցանցում քաղաքային տրանսպորտն աշխատանքը սկսելու է առավոտյան 6։45-ին, ավարտելու` ուղիղ կեսգիշերին։ Ընդ որում, առավոտյան մինչև ժամը 8-ը տրանսպորտն աշխատելու է 10 րոպե հաճախականությամբ, 08։00-19։00-ը` 5, 19։00-21։00-ը` 10 և երեկոյան 21։00-00։00-ն` 15 րոպե հաճախականությամբ։

Ոլորտից քաջատեղյակ մեր զրուցակիցն այս խոստումները միանգամայն իրատեսական է համարում` հավելելով, որ ծրագիրը շատ է հավանել, բայց դրա իրագործումը պայմանավորում է տրանսպորտի սակագնով` «որքան թանկ, այնքան իրատեսական» տարբերակով։

Ինչ վերաբերում է մարզային ու միջհամայնքային երթուղիներին, հունվարի 17-ին կառավարությունը հայտարարեց նոր ցանցի մշակման աշխատանքների ընթացքի մասին` նշելով, որ մինչև 2018թ.-ի առաջին եռամսյակի ավարտը նոր ցանցի նախագիծը կներկայացվի վարչապետին:

Հրանտ Եղիազարյանն այս բարեփոխումներին ավելի շատ է հավատում, անգամ ենթադրում է, թե ինչ միջոցներով է այն իրականացվելու։

«Այն շարժակազմը, որ հիմա Երևանում կա, նոր ցանցի ներդրումից հետո մայրաքաղաքին այլևս պետք չի լինելու։ Այդ շարժակազմը պարապ չի մնալու։ Գնալու են իրենց համար համայնքներում աշխատեն»,- կարծում է մեր զրուցակիցը։

Բայց այստեղ էլ, ի վերջո, բոլոր քննարկումները հանգում են մեկ եզրակացության`ժողովուրդը վճարունակ չէ, իսկ գործող գներով չի կարող ստանալ նորմալ ծառայություն։

Լրահոս
0