00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոռանալ պատերազմը, կամ արաբերենի դասեր հայրենիք եկած սիրիահայերի համար

© Sputnik / Aram NersesyanВани Налпантян
Вани Налпантян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում պատերազմից Հայաստան փախած ավելի ու ավելի շատ հայեր են ի վերջո ապաստանում իրենց պատմական հայրենիքում։ Ոմանք չհամակերպվելով դժվարությունների հետ՝ հեռանում են Հայաստանից, ոմանք մնում են ու ապացուցում, որ Հայաստանում ևս կարելի է ապրել։ Ու լավ ապրել։ Սիրիայի հայերի նվաճումների ու խնդիրների մասին պատմում է Sputnik Արմենիան։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Տետրում գեղեցիկ և մաքուր ձեռագրով գրված տառեր ու թվեր, մաքուր գրատախտակ ու դրա մոտ դրված կավիճ։ Երևանյան դպրոցներից մեկի աշակերտներն անհամբեր սպասում են ամենասիրելի դասի` արաբերենի սկսվելուն։ Դեռևս երեկ այս տղաներն ու աղջիկները դժվարությամբ էին արտասանում բարդ արաբական տառերը, իսկ հիմա կարողանում են գրեթե հավասարը հավասարի պես զրուցել ուսուցչի հետ։

«Ծնողները զարմանում են արաբական բառերից, պարզվում է «գազար» բառը հայերենով ու արաբերենով նույն իմաստն ունի, պարզապես փոքր-ինչ այլ ձևով է արտասանվում։ Այդպիսի բառերը շատ են», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ութամյա Դավիթը։

Всемирный день беженцев в офисе ООН в Ереване. Лусине Барсумян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սիրիահայ. «Հալեպը կարոտում ենք, բայց մեր կյանքն այստեղ շատ ավելի լավ է»

Դավիթը և իր դասընկերները համոզված են, որ արաբերենը կյանքում իրենց պետք կգա. կկարողանան նոր ընկերներ գտնել, ավելի շատ բան իմանալ համաշխարհային ամենահարուստ մշակույթներից մեկի մասին։ Արաբերենի դասընթացները Սիրիայից եկած երեխաների համար իսկական փրկություն են։

Ծանոթ լեզուն շատերին օգնեց չներփակվել ու ավելի հեշտ հարմարվել նոր երկրին, հայոց լեզվին։ Արաբերենը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարը պատկանում է արաբագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Անժելա Տերտերյանին։ Նա արդեն չորս տարի է՝ արաբերեն է դասավանդում ու գոհ է արդյունքից։

Գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ 2012 թվականին Սիրիայի փախստական երեխաների համար բացվեց «Կիլիկիա» վարժարանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տերտերյանը։

Սիրիայից հայրենադարձ եղած Անժելան շատ լավ էր գիտակցում` որքան կարևոր է սիրիահայ երեխանների համար հարմարավետ մթնոլորտ ստեղծելը։

Անժելան ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել Սիրիայում ակտիվ ռազմական գործողություններից առաջ։ Դասավանդելուց բացի, նա մտադիր է Երևանում սիրիահայերի համար թատրոն բացել, որտեղ բեմադրությունները արևմտահայերենով կլինեն։
«Ցանկանում եմ Հայաստանում վերականգնել այն թատրոնը, որում սիրիահայերը կկարողանան դրսևորել իրենց ունակությունները, տաղանդը, ցույց տալ` ինչի են ընդունակ։ Որպեսզի նրանց ավելի հեշտ լինի ինքնաարտահայտվել, բեմադրությունները արևմտահայերենով կլինեն», — ասաց Անժելան։

Сад армянской семьи Асмарян из Сирии в Республике Арцах - Sputnik Արմենիա
Եկ Արցախ. սիրիահայ Ասմարյանները կակտուս ու կիտրոն են աճեցնում այստեղ

Անժելայի գաղափարին աջակցեց «Հայ-ռուսական երիտասարդական միությունը», սակայն այսպիսի լուրջ նախագիծն իրականացնելու համար նրանց օգնություն հարկավոր կլինի, այդ թվում` նյութական։

Գոհար Գումաշյանի ու Սերգեյ Վարդազարյանի ղեկավարած կազմակերպությունը գործունեության երկու տարիների ընթացքում օգնել է 100 սիրիացի ընտանիքի։ Սիրիահայ փախստականներին օգնելու համար «Դու մենակ չես» խորագրով մի շարք մարդասիրական միջոցառումներ իրականացվեցին։

«2015 թվականի ամռանը Հալեպում սիրիահայերին մարդասիրական օգնություն բաժանելու առաքելության ընթացքում մահացավ քեռիս։ Նրա թաղման ժամանակ ես Սիրիայից եկած բազմաթիվ հայերի հետ ծանոթացա, որոնց քեռիս օգնել էր արտագաղթել Հայաստան, ինչպես նաև նրանց հետ, ում ընտանիքներին օգնելու համար նա մեկնել էր Սիրիա և այնտեղ զոհվել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գումաշյանը։

Այսպես սկսվեց սիրիահայերի աջակցությամբ զբաղվող «Հայ-ռուսական երիտասարդական միասնության» գործունեությունը։

© Sputnik / Asatur YesayantsԱնժելա Տերտերյան
Анжела Тертерян - Sputnik Արմենիա
Անժելա Տերտերյան

Հայաստանում ապրող մոտ 20 հազար սիրիահայերից շատերն աշխատում են առևտրի ու բիզնեսի ոլորտում։ Վերջերս Հայաստանի գրեթե յուրաքանչյուր տոնավաճառում կարելի է սիրիական ապրանքով տաղավարներ տեսնել։ Այդպիսի կրպակներից մեկը պատկանում է Վանի Նալբանդյանի ընտանիքին։

Վանին ընտանիքի հետ` ամուսնու և երկու երեխաների, Հայասատան է տեղափոխվել 2012 թվականին, այն բանից հետո, երբ հերթական ռումբը պայթեց Հալեպի նրանց տան բակում։

«Ես պատշգամբից ներքև նայեցի, գետնին մարդկանց մարմինների մասեր էին ընկած, այդ թվում` երեխաների։ Դրանից հետո երեք օր ես ու ամուսինս չէինք կարողանում ոչ քնել, ոչ ուտել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վանին։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ավելի քան 400 խաղաղ բնակիչ վերադարձել է Հալեպ

Դրանից հետո ամուսինը որոշեց ընտանիքը տեղափոխել Հայաստան։ Այսօր Վանին, ինչպես և Անժելան, նախընտրում է անցյալի մասին չխոսել։ Երևանի կենտրոնում գտնվող սիրիական ապրանքներով փոքր տաղավարն օգնում է Հալեպի տան կարոտն առնել և գումար վաստակել։ Վանին համատեղում է աշխատանքը երկու երեխաների (8 և 12 տարեկան) դաստիարակության հետ։

Նրա տաղավարում բազմաթիվ զարդատուփեր, մանյակներ, թևնոցներ, բարձեր, դրամապանակներ են վաճառվում, որոնք Սիրիայից են բերվել կամ սիրիահայերն են պատրաստել։

Սակայն Վանին դրանով չի բավարարվում. բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով՝ նա օգնում է սիրիահայ փախստականներին, խորհուրդներ է տալիս, թե ինչպես հաղթահարել այն խոչընդոտները, որոնց ինքն է բախվել։ Նա Հայաստանում ղեկավարում է սիրահայերի միությունը:

«Ես չեմ ուզում, որ մեր հայրենակիցները բախվեն այդ բոլոր խնդիրներին, դրա համար ես ու ընկերուհիներս բացատրում ենք նրանց` ինչպես կարելի է խուսափել այս կամ այն խնդիրներից ու ավելի հեշտ ճանապարհներ գտնել», — ասաց Վանին։

Վանին վստահ է, որ ամուսնու հետ ճիշտ որոշում են կայացրել` Հայաստան տեղափոխվելով։ Հայաստանում անգամ ֆինանսական դժվարությունների և սեփական բնակարան չունենալու պայմաններում կյանքն ավելի հանգիստ է։ Հայաստանում ապրելու նրա երազանքը իրականացել է։

Սիրիայի հայ համայնքը համարվում էր ամենամեծերից մեկը՝ մինչև երկրում հակամարտության սրացումը: Համայնքը մոտ 110 հազար մարդ էր ընդգրկում։ Հայերը նշանակալի դեր էին խաղում երկրի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։

Մեծամասամբ հայերն ապրում էին Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում (մոտ 7 հազար մարդ), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Քամիշլիում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ է լքել երկիրը, սակայն պատմական հայրենիք նրանցից քչերն են եկել։

Լրահոս
0