00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալիս եմ Արցախ` որպես հոգեհարազատ մի երկիր. ռուս լրագրող

© Photo : Из личного архива И.ШиряеваИгорь Ширяев
Игорь Ширяев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինը տարի անց ռուսաստանցի լրագրող Իգոր Շիրյաևը կրկին Արցախ է եկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչը կհետաքրքրի զբոսաշրջիկին արցախյան հողում։

Ռուս լրագրող, բլոգեր և լուսանկարիչ Իգոր Շիրյաևը մի խումբ արտասահմանցի լրագրողների հետ փետրվարին մի քանի օրով Արցախ է այցելել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նա ասել է, թե ինչու իրեն չեն զարմացնում արցախցիները, պատմել է նաև Արցախի «գանձի» մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Շատ երկրներում եք եղել, ձեզ ծանոթ են տարբեր ժողովուրդների ավանդույթները։ Ի՞նչը ձեզ զարմացրեց Արցախում։

Церковь Казанчецоц, город Шуши. Республика Арцах - Sputnik Արմենիա
Լատվիացի բլոգերը պատմել է Շուշիում թաքնված օբյեկտների մասին

— Չէի ասի, որ ինձ ինչ-որ բան զարմացրեց։ Սովորաբար ինձ այլ կարգի մարդիկ են զարմացնում։ Արցախցիները նման չեն նրանց։ Ինձ զարմացնում են սրիկաները, տխմարները, ագրեսիվ մարդիկ, դավաճանները։ Նրանք զարմացնում են ինձ, քանի որ չեմ կարողանում հասկանալ` ինչու են այդքան չար։ Արցախում ինձ ոչինչ չզարմացրեց, միայն ուրախացրեց։

Ես գեղեցիկ ու էկզոտիկ վայրերում շատ եմ եղել, բայց Արցախն այն քիչ վայրերից է, որը ես իսկական եմ անվանում։ Այո, աշխարհում կան ավելի բարձր սարեր, ավելի էկզոտիկ բնություն ու ավելի հարուստ երկրներ, բայց Արցախն իսկական է։ Ի՞նչ նկատի ունեմ` «իսկական» ասելով։

Այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, որոնք շատ բանի միջով են անցել, բայց զարմանալի կերպով ոչ թե ավելի վատն են դարձել, այլ հակառակը` ավելի լավը։ Նրանք ոչ ոքից ոչինչ չեն խնդրում։

Նրանք պարզապես ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն ու թույլ տան խաղաղ ապրել այն հողի վրա, որն իրենց են համարում։ Այդ հարցում լիովին համաձայն եմ նրանց հետ։ Ես դեռ երբեք ինձ այդքան ազատ ու անվտանգ չեմ զգացել, ինչպես Արցախում։ Պարադոքս է` հաշվի առնելով Արցախի դրամատիկ պատմությունն ու բարդ ներկան, բայց փաստ է։

- Ո՞ր հայկական ուտեստն եք ամենաշատը հավանել։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Արցախյան հեքիաթ. ինչն է հիացրել լատվիացի բլոգերին Ստեփանակերտում

— Հայկական խոհանոցը տարբերվում է ինձ համար սովորական դարձած մոսկովյան սննդից։ Մոսկվայում մարդկանց մեծ մասը սնվում է սուպերմարկետներից գնված սննդով։ Այդ ուտելիքը լի է կոնսերվանտներով ու հավելումներով։ Ես նույնիսկ ենթադրում եմ, որ մոսկովյան սուպերմարկետների սննդի մեծ մասը բնական չէ, այլ պատրաստված է փոխարինողներից ու սինթետիկ նյութերից։

Արցախում բնական սնունդ էի ուտում։ Այնտեղի մեղրը մեղր է, ոչ թե շաքարավազի օշարակ։ Արցախյան պանիրը պանիր է, ոչ թե տարօրինակ սինթետիկ զանգված։ Այդ պատճառով էլ Արցախում ամեն ինչ ավելի համեղ է։ Կարծում եմ` այնտեղի սնունդը շատ ավելի օգտակար է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ուտեստին, ապա այդպիսին չկա։ Ես մեծ նշանակություն չեմ տալիս` ինչ ուտեստ եմ ուտում։ Դրա վրա կենտրոնանալու ժամանակ չունեմ։ Արցախ եմ գալիս ոչ այնքան որպես զբոսաշրջիկ, որքան որպես լուսանկարիչ ու լրագրող։ Աշխատում եմ ավելի քիչ ժամանակ անցկացնել սեղանի շուրջ ու ավելի շատ տեսախցիկով վազվզել, որպեսզի հետո մարդկանց ցույց տամ Արցախի գեղեցկությունը։

- Արցախում կա՞ այնպիսի վայր, ուր կուզենայիք վերադառնալ։

— Այո, դա անարդար կերպով մոռացված բարձրադիր Ծար գյուղն է։ Իր գեղեցկությամբ հիասքանչ մի վայր։ Այնտեղ ճիշտ մարդիկ են ապրում։ Ծարն արժանի է, որ արցախյան զբոսաշրջության «գանձ» կոչվի։

Այնտեղ կա ամեն ինչ զբոսաշրջության համար` գեղեցիկ բնություն, հյուրընկալ մարդիկ, յուրօրինակություն, նույնիսկ տաք աղբյուրներ կան, ինչը նույնպես կարող է շատերին գրավել։ Երազում եմ Ծարում մի երկու շաբաթ ապրել, տեղանքի գեղեցիկ լուսանկարներ անել, տեսահոլովակ նկարահանել, նույնիսկ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել Ծարում ապրող մարդկանց մասին։ Կարծում եմ` կարող էի գովազդել Ծարը որպես Արցախի զբոսաշրջային կենտրոն։ Եթե որևէ պետական մարմին ցանկանա աջակցել այդ նախագծին, հաճույքով կիրականացնեմ ցանկությունս։

- Համընկնու՞մ են արդյոք արտասահմանցիների պատկերացումներն ու Արցախի իրականությունը։

Степанакерт, Республика Арцах - Sputnik Արմենիա
Արցախ այցելելու համար ադրբեջանցիները սպառնացել են սպանել և բռնաբարել. ռուս լրագրող

— Կարծում եմ` ամեն մեկի մոտ տարբեր է։ Ինձ դժվար է այդ մասին դատողություններ անել։ Թեև ես արտասահմանցի եմ, բայց Արցախ եմ գալիս որպես հոգեհարազատ երկիր։

- Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին այս երկրում։

— Ես վախենում եմ, որ Արցախը կարող է «պսպղուն» զբոսաշրջության ճանապարհով գնալ` թանգարաններ, պատկերասրահներ, նորաստեղծ հուշարձաններ ու տեսարժան վայրեր։ Կարծում եմ` տեսանելի ապագայում Արցախն այդ հարցում չի կարող մրցել, ասենք, Բարսելոնայի հետ։ Պետք էլ չէ։ Արցախը հիասքանչ է ու արժեքավոր իր իսկականությամբ։ Ահա ինչը չի կարելի կորցնել։

Արցախում կա հիանալի բնական սնունդ ու որակյալ ալկոհոլ. պատրաստի ուղղություն է գաստրոնոմիական զբոսաշրջության համար։ Արցախում կան հին վանքեր ու բերդեր. պատրաստի ուղղություն է պատմամշակութային զբոսաշրջության համար։

Արցախում կան լեռներ` հիանալի վայրեր քայլարշավների, նաև տարատեսակ էքստրեմալ տուրերի համար. թռիչքներ պարապլանով և այլն։ Որպես տուրիստական պարբերականի գլխավոր խմբագիր` ես որոշ չափով զբոսաշրջության հարցերի փորձագետ եմ, և ես շատ եմ տխրում, երբ Արցախում զբոսաշրջիկներին փորձում են ցույց տալ թանգարաններ, նկարներ ու ժամանակակից հուշարձաններ։ Հավատացեք` Արցախի դեպքում դա զբոսաշրջության զարգացման փակուղին է։

- Դուք, որպես ճանապարհորդ, ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում Արցախի զբոսաշրջության զարգացման համար։

— Նույն խոչընդոտներն են, որոնք կան ցանկացած այլ երկրում. թանկարժեք տոմսեր, այն, որ որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում լարվել ու լավ աշխատել։ Իսկ այն, որ Արցախն իրավաբանորեն չճանաչված պետություն է, զբոսաշրջիկներին չի կանգնեցնի։ Զբոսաշրջիկները գնում են ոչ թե միջազգային քաղաքականության, այլ վառ տպավորությունների հետևից։

Լրահոս
0