12:15 22 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Գայանե Խաչատրյան

Գայանե Խաչատրյանը կյանք է վերադարձրել ավելի քան 30 մարդու

© Sputnik / Aram Nersesyan
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
2601160

Կանանց տոների առթիվ Sputnik Արմենիան պատմում է գործարար կանանց մասին։ Նրանք այդքան էլ չեն սիրում նստել պտտվող աթոռների վրա, փայլեցրած սեղանի մոտ։ Դրանով նրանք ավելի են հեռանում բիզնես-լեդիի կերպարից... Եվ ավելի մոտենում այդ բառի նախնական իմաստին (հին անգլերենով` «հաց հունցող»)։

Արամ Գարեգինյան, Sputnik.

Գայանե Խաչատրյանը Apricot ընկերության ղեկավարն է։ Ո՞վ է նա և ինչո՞վ է զբաղվում` մենք դեռ կիմանանք. ամեն ինչի մասին հերթով։

Երբ գրում ենք որևէ մասնագիտության տեր կանանց մասին, գրեթե միշտ համեմատում ենք նրանց տղամարդկանց հետ։ Բացի, հավանաբար, ուսուցիչներից կամ բուժքույրերից։ Սակայն կա նման մի մասնագիտություն ևս` Վանաձորից Գայանե Խաչատրյանի մասնագիտությունը։ Իսկ ինչ մասնագիտությա՞ն է նա տիրապետում։

Գայանեն տնտեսագետ է։ Ո՛չ մանկավարժություն, ո՛չ հոգեբանություն չի ուսումնասիրել, սակայն շատ բան կպատմի և կբացատրի դիպլոմավոր հոգեբանին։

Նրա հուշանվերների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում մոտ 40 մարդ է աշխատում։ Գրեթե բոլորը` հաշմանդամություն ունեցող են։ Նրանցից շատերը տարիներով տնից դուրս չեն եկել։ Ոմանք չէին կարող ֆիզիկապես (իսկ ներառական դպրոցներ 90-ականներին չկային, այն էլ մարզերում)։ Ոմանք էլ տառապում են ցերեբրալ պարալիչով կամ դաունի համախտանիշով։

Իսկ Վանաձորում նույնիսկ առողջների կյանքը կյանք չէ. նախկին խորհրդային արդյունաբերական հանգույց, որն այժմ չի «գործում»… «Հիշում եմ, նրանցից մեկի մայրն ինձ ասաց. «Մի փորձեք։

Միևնույնն է ոչինչ չի ստացվի։ Նա էլ ուզում է կյանքում որևէ բանի հասնել, բայց երբեք չի կարողանա»։ Կարծես գլխիս եռման ջուր լցնեին… Ինչպե՞ս թե չի կարողանա։ Չէ՞ որ կյանքը պայքար է։ Ինչպե՞ս կարելի է խաչ քաշել կյանքի վրա»։

Որքան մարդիկ այսպես են մտածում, այնքան ավելի դժվար է տեսնել դրանց հետևում կատարած ահռելի աշխատանքը։

Ցերեպրալ պարալիչով հիվանդ տղամարդը մեզ համար բավական հեշտ գործողություններ է կատարում։ Նա զմռնիտով հղկում է խոտաբույսերով թեյերի և կոնֆետների համար նախատեսված տուփերը։ Մի ձեռքով ամբողջ ուժով սեղմում է փայտը, մյուսով ջանասիրաբար մոտեցնում զմռնիտն ու դանդաղ այն առաջ տանում։ Տախտակն ընկնում է ձեռքից։ Գայանեն այն բարձրացնում է։ Այնուհետև կրկին։ Ու կրկին…

  • «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Apricot» հայկական ընկերության թեյը
    «Apricot» հայկական ընկերության թեյը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Apricot» հայկական ընկերության արտադրանքը
    «Apricot» հայկական ընկերության արտադրանքը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
    «Apricot» հայկական ընկերության շոկոլադները
  • Գայանե Խաչատրյան
    Գայանե Խաչատրյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Apricot» հայկական ընկերության արտադրանքը
    «Apricot» հայկական ընկերության արտադրանքը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 8
© Sputnik / Aram Nersesyan
«Apricot» հայկական ընկերության շոկոլադները

«Մի քանի ամիս անց բժիշկներն ինձ ասում են` իսկ դուք գիտեք, ձեռքի մատները, որոնք ընդհանրապես չէին գործում, նա արդեն մի փոքր շարժում է», – պատմում է Գայանեն։

Նրան ամեն օր հաշմանդամային սայլակով աշխատանքի էր բերում մայրը։ Այսօր նա ինքնուրույն է գալիս, ճիշտ ժամանակին, առանց ուշանալու։ Ավելի կոնկրետ` նրան բերում են ընկերները։ Առավոտյան` ճիշտ ժամին։ Նրանք գալիս են իր տուն, հանդիսավոր կերպով սայլակը դուրս քշում և աշխույժ քայլում խորդուբորդ մայթերով` զգուշությամբ բռնելով այն։ Մեկը ողնաշարի խնդիր ունի և մի ոտքը մյուսից 15 սմ կարճ է։ Մյուսները` իրենց խնդիրներն ունեն։ Միասին` գոհ ու երջանիկ, նրանք հաղթահարում են արհեստանոցի աստիճանները։ Ճիշտ նույնկերպ հետ վերադառնում տուն։

Ամեն ինչ պարզ ու լուսավոր էր այնպես չէ՞։ Բայց ոչ։

Մի քանի անգամ արտադրամասում հատակին էր հայտնվել էպիլեպսիայով հիվանդը. բենզինի տարաներից և քիմիական հակազդման նյութերից երկու քայլի հեռավորության վրա։ Փրկում էր Վահեն` Գայանեի ընկերն ու օգնականը, ով համաձայնել էր իր արհեստանոց ընդունել հաշմանդամություն ունեցողներին։ Ամենավտանգավոր աշխատանքը նա է անում (կրակի և կտրող գործիքների հետ կապված)։ Աշխատողներին միայն թեթև գործերն է թողնում։

Մյուսն այնքան էր կլանվել աշխատանքով, որ տախտակը մաշեցրել էր։ Մի քիչ էլ` ու ձեռքերը կքերծեր։ Ժամանակին նկատեց և օգնության հասավ Գայանեն։

Նրա սաներից մեկը (նրանց հավասար աշխատակիցներ է անվանում) առաջին մի քանի ամիսները չէր կարողանում տեղում նստած հանգիստ աշխատել։ 15-20 րոպե հետո փախչում էր։ Աուտիզմով է տառապում։

Ուզում եմ ավելացնել` «տառապում էր», բայց… Սակայն այսօր նա արդեն ընտելացել է աշխատանքին և իրեն շրջապատող մարդկանց։

Այսօր ինչպես նա, այնպես էլ մյուսներն ավելի քիչ դեղորայք են օգտագործում։ Դրա փոխարեն կյանքն են վայելում։

Իսկ բժիշկները, որոնց հսկողության տակ նրանք գտնվում են, միայն թոթվում են ուսերը։

… Եվ կրկին դադար տանք։ Հաշմանդամների աշխարհը հեռու է հանգիստ լինելուց, այդ թվում` ներքինը։ Ինչպես և առողջ մարդկանցից շատերը, նրանք պատրաստ են հարձակվելու և դրանով պաշտպանվում են։ Ոչ միայն կյանքից, այլև միմյանցից։ «Մեծերի» և «փոքրերի» հիերարխիա է ստեղծվում։ Ճիշտ առողջ մարդկանց նման։

«Մեկը համոզված էր, որ մյուսները պետք է բոլորին սուրճ եփեն, իսկ նա չպետք է դա անի։ Ես անմիջապես բացատրեցի` նման բան այստեղ չկա։ Սուրճ եփում են բոլորը, բացի երեքից»։

Երեքից մեկը` ցերեբրալ պարալիչովն է։ Մյուս երկուսը` մեծ երեխաներ են։ Մեկն` օրինակ` լալիս է, երբ ժամանակին չեն կերակրում։

Այնպես որ, նրանք նախկինի պես տարբեր են, սակայն նրանց վրա ոչ ոք ճնշում չի գործադրում։ Պարզապես, տարբեր են։ Նիհար և ամրակազմ Արմանը` արհեստանոցի հրման վարժությունների չեմպիոնն է։

Քնքուշ Սեդան արհեստանոցի միակ աղջիկն է (ևս մի քանիսը տանից են աշխատում)։ Սա Մաշան է։ Կողքին հսկա և բարի Վահեն։ Սա` «Արջն է»։

Այժմ նրանք միասին ճաշում են։ Յուրաքանչյուրը տանից թթու է բերում։ Իսկ ցերեբրալ պարալիչով տղային ընկերները ուտելիք են բերում մոտակա հրուշակարանից։ Մինչ նա մի կերպ բռնելով ուտում է բուլկին` ընկերները թթուն են ուտում, ժպտում են ու միմյանց գլխով անում` ցույց տալով նրա կողմը։

Ինչպես տեսնում եք` առողջ կոլեկտիվ է։ Մի շարք այլ դժվարություններ ևս կան։ Սակայն այդ մասին մենք չենք պատմի։ Ավելի լավ է նայեք, թե ինչ ժպիտով է նրանց դիմավորում Գայանեն։

Գլխավոր թեմաներ