00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիահայ գործարարի ստեղծած զուգագուլպաները շուտով կզարդարեն նաև հայուհիների ոտքերը

© Sputnik / Asatur Yesayants8 марта в Ереване
8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիահայ դիզայներ Գոռ Հարոյանը, ում գործունեությանը Sputnik Արմենիան անդրադարձել է, այս օրերին կրկին Հայաստանում է: Դիզայները հայրենիքի հետ կապված նոր ծրագրեր ունի:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Զուգագուլպաների, լողազգեստի և հագուստի համաշխարհային «Farell» ապրանքանիշի համահիմնադիր Գոռ Հարոյանն այս անգամ հայրենիք է եկել աշխատանքային այցով։ Նա որոշել է Երևանում բացել Եվրոպայում արդեն հայտնի իր ապրանքանիշի խանութները, նաև Հայաստանում բիոմաքրման կետեր ունենալ: Սրանով երիտասարդ գործարարը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում:

Дизайнер Гор Ароян - Sputnik Արմենիա
Զուգագուլպաներ աշխարհի կանանց համար. գյումրեցի երիտասարդը ներխուժել է նորաձևության երկիր

Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ Գոռը տեղեկացրեց՝ Երևանում քննարկվում է վաճառակետերի տարածքի հարցը: «Մինչև ապրիլի վերջ կբացվի բիոմաքրման կետը, որը համալրված կլինի ամենաժամանակակից սարքավորումներով: Ի դեպ, նմանատիպ սարքավորումներով գործող կենտրոններ անգամ Ֆրանսիայում քիչ կան: Սրանով նաև որոշ չափով աշխատատեղերի հարց կլուծվի»,-նշեց Գոռը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ բիոմաքրման հաջորդ կետը ծրագրված է բացել Գյումրիում: «Չնայած Գյումրիում հայտնի զուգագուլպաների վաճառակետ բացելու մասին դեռ վաղ է մտածել` հաշվի առնելով արդյունավետությունը, բայց բիոմաքրման կետ, հուսով եմ, շուտով  կբացվի»,- նշեց Գոռը` հավելելով, որ Երևանում վաճառակետերից մեկը նախատեսում է բացել մինչև սեպտեմբեր:

Ի դեպ, «Farell»–ի զուգագուլպաները նաև ռուս աղջիկներին են գերել. երիտասարդը վաճառակետ բացելու առաջարկ ունի նաև ՌԴ-ից: Ռուսաստանում խանութների ցանցի առաջին վաճառակետը  նախատեսված է բացել 2019 թվականին:

Գոռը Հարոյանը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Նա դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա: Քոլեջն ավարտելուց հետո Գոռը կրթությունը շարունակել է և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետի որակավորում ստացել: Ուսումն ավարտելուց հետո Գոռն ընկերոջ հետ հիմնել է զուգագուլպաների ապրանքանիշը, որը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆրանսիայում: Հետագայում, բացի զուգագուլպաներից, սկսել է նաև լողազգեստներ, աքսեսուարներ արտադրել ու ընդլայնել բիզնեսը. ապրանքանիշն արդեն մոտավորապես 300 վաճառակետ ունի ամբողջ աշխարհում:

© Из личного архива Гора АроянаԳոռ Հարոյան
Основатель бренда Farell, французский предприниматель армянского происхождения Гор Ароян - Sputnik Արմենիա
Գոռ Հարոյան
Լրահոս
0