00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան մեծ է հայերի սիրտը, կամ ինչու է Washington Post-ի լուսանկարիչն ընտրել Մեծամորը

© Ис личного архива С.МореллиСтефано Морелли
Стефано Морелли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Washington Post-ի լուսանկարչի ՝ Մեծամոր քաղաքին նվիրված նախագիծը ներառվել է Sony World Photography Awards հեղինակավոր մրցույթի կարճ ցուցակում։ Նախագծի հեղինակը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու է հենց Մեծամորը նկարել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Washingtom Post-ի լուսանկարիչ, իտալացի Ստեֆանո Մորելին Հայաստանի Մեծամոր քաղաքը նկարել է անցած տարվա հունվարի սկզբին։ «Suspension» անվանումով լուսանկարների շարքը, որը պատկերում է ատոմային էլեկտրակայանի անմիջական հարևանությամբ ապրող մարդկանց կյանքը, լուսանկարիչը ներկայացրել է Sony World Photography Awards-ին՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկին, որին ամեն տարի մասնակցում են հազարավոր լուսանկարիչներ։ Իր աշխատանքների համար նախագծի հեղինակն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ։

Մորելին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ մրցույթի կարճ ցուցակում ընդգրկվելը շատ անսպասելի է եղել։

«Իսկապես անակնալի եկա, երբ իմացա, որ աշխատանքներս ընդգրկվել են Contemporary Issues անվանակարգի կարճ ցուցակում (Professional բաժին՝ խմբ.), որտեղ աշխարհի ավելի քան 200 երկրի լուսանկարիչներից մոտ 130 հազար հայտ է ստացվել։ Իմ ֆոտոնախագծի թեման բավականին հետաքրքիր է, և ես շատ ուրախ եմ, որ ժյուրին գնահատել է այն», — ասաց նա։

Մորելին խոստովանեց, որ շատ է սիրում Հայաստանը և առաջին անգամ այստեղ է եկել 2013թ-ին։ Իտալացի լուսանկարիչն անձամբ է զգացել հայերի հյուրընկալությունն ու բարեհոգությունը։

«Ինձ զարմացրեց, թե որքան մեծ սիրտ ունեն հայերը», — ասաց նա։

Հարցին, թե ինչու է նախագծի հերոսներ ընտրել մեծամորցիներին, Մորելին ասաց.

«Ուղևորություններիցս մեկի ժամանակ հանդիպեցի մի գյուղացու, որն ապրում էր ատոմակայանի մոտ։ Նա ինձ պատմեց բոլոր այն դժվարությունների մասին, որոնց ամեն օր բախվում է… Ես արդեն ծանոթ էի Հայաստանին, բայց դեռ չգիտեի, թե էլ ինչ կարող է բացել իմ առաջ։ Անկեղծ ասած՝ հայերի չափից դուրս բարությունը ևս մեկ անգամ զարմացրեց ինձ, և մարդիկ իրենց տների դռներն իմ առաջ ավելի շուտ բացեցին, քան ես էի սպասում»։

Մորելին իր լուսանկարներով պատասխաններ չի տալիս, այլ հարցադրումներ է անում։

«Իմ նախագծերը մասնագիտական և անձնային աճի պահեր են։ Այն ամենը, ինչին ես ձգտում եմ հասնել, ինտրիգն է։ Երբեք կանգ չեմ առնում ինչ-որ բանի արտաքին դրսևորման վրա, փորձում եմ ավելի խոր նայել, երբ սև-սպիտակի մեջ սկսում ես տեսնել մոխրագույնի բազմաթիվ երանգներ», — ասաց իտալացի լուսանկարիչը։

Հարցին, թե որտեղ է եղել Հայաստանում, Մորելին պատասխանեց. «Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սկզբում` որպես զբոսաշրջիկ, հետո՝ որպես լուսանկարիչ։ Ես շրջել եմ գրեթե ամբողջ երկրով։ Վանաձորում իտալական հասարակական կազմակերպության հետ համատեղ վարպետության դասեր եմ անցկացրել անապահով ընտանիքների երեխաների համար։ Եղել եմ Ղարաբաղում, որտեղ տեսել եմ թե տեղի բնակիչները որքան հյուրընկալ են Սիրիայի պատերազմից փախած սիրիահայերի նկատմամբ», — նշեց լուսանկարիչը։

Մորելիի խոսքով՝ հենց Հայաստանում է նա իրեն զգում ինչպես տանը։

«Աշխատանքի բերումով եղել եմ աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց Հայաստանը միակ տեղն է, որտեղ հենց առաջին ուղևորությունից թվացել է, թե տանն եմ։ Ես Երևանում շատ ընկերներ ունեմ և ամեն անգամ, երբ այցելում եմ, նրանց հետ հանդիպումն իսկական տոն է դառնում», — խոստովանեց նա։

Sony World Photography Awards-ի լուսանկարները գնահատվում են չորս անվանակարգում՝ Professional, Open, Youth, Student Focus։ Մրցույթի վերջնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 20-ին։

Լրահոս
0