00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:16
6 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կաներ Հասմիկ Սիմոնյանը Շվեյցարիայում, կամ կանաչ թանաքը` աշխատանքից ազատվելու պատճառ

© Sputnik / Asatur YesayantsПоэтесса Асмик Симонян
Поэтесса Асмик Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհում ժամանակակից գրողները ստիպված են դժվարություններ հաղթահարել. գրքերը քիչ տպաքանակով են վաճառվում, ընթերցողները կարող են նրանց գրածը քննադատել սոցցանցերում, իսկ հայտնի լինելը եկամուտ չի բերում։ Sputnik Արմենիան զրուցել է հայկական ժամանակակից քնարերգության վառ ներկայացուցիչ Հասմիկ Սիմոնյանի հետ։

Բանաստեղծուհին իր առաջին գիրքը հրատարակել է 17 տարեկանում, իսկ այսօր հրաժարվել է գրախանութում աշխատելուց երրորդ գիրքը գրելու համար։ Նախորդ երկու գրքերից ստացած եկամուտը բավարարել է միայն մի քանի անգամ սուպերմարկետ այցելելու համար։ Զրուցել է Ժաննա Պողոսյանը։

- Աշխատո՞ւմ ես որևէ տեղ, թե՞ միայն արվեստով ես գումար վաստակում։

— Գրեթե միշտ աշխատել եմ, հաճախ աշխատել եմ գրքերի և արվեստի ոլորտում, վերջին անգամ աշխատել եմ գրախանութում։ Երեկ եմ աշխատանքից դուրս եկել, որպեսզի հանգիստ աշխատեմ երրորդ գրքիս վրա։

- Գրախանութում աշխատելու ժամանակ ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել։

— Հատկապես հետաքրքիր էր, երբ մարդկանց «իրենց» գիրքն էի խորհուրդ տալիս, գտնում էի այն հերոսներին, որոնք կարող էին դառնալ նրանց «ալտեր էգոն»։

© Sputnik / Asatur YesayantsՀասմիկ Սիմոնյան
Поэтесса Асмик Симонян  - Sputnik Արմենիա
Հասմիկ Սիմոնյան

Օրինակ` մի անգամ հուսահատ հայացքով աղջիկ եկավ մեզ մոտ, մենք զրուցեցինք, և ես իմացա, որ նա երկար հարաբերությունների մեջ է մի տղայի հետ, բայց տղան նրան ամուսնանալու առաջարկություն չի անում։ Նրան շատ էր անհանգստացնում այդ փաստը։ Ես առաջարկեցի գնել Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գիրքը, իրավիճակին նայել կողքից և չափսոսալ ամուսնացած չլինելու համար։ Նաև այսպիսի դեպք է եղել. սև մարզական հագուստով մի տղա էր մեզ մոտ եկել, ասաց, որ լսել է, թե «Ջոյսը հիանալի գրող է» և ուզում է նրա գրածներից ինչ-որ բան կարդալ։ Ջոյսի մասին արտահայտությունն ինձ զվարճացրեց։ Ես նրան հարցրի` որ հեղինակի ստեղծագործություններն է վերջին անգամ կարդացել։ Հիշեց Շիրվանզադեին, որի գրածները դպրոցական տարիքում էր կարդացել։ «Ամեն ինչ պարզ է»,- մտածեցի ես, եթե ես նրան Ջոյս տամ, գրողը շուռ կգա գերեզմանում, իսկ տղան որևէ բան չի հասկանա։ Նրան Ռեմարկ տվեցի, տղան գնաց։ Իհարկե, գնային առումով Ջոյսի գիրքն ավելի թանկ էր, բայց ես պարզապես չէի կարողանա նրան այդ գիրքը վաճառել։

- Ինչպե՞ս ես լուծում ֆինանսական հարցերդ։

— Մեծ դժվարությամբ։ Հնարավոր չէ միայն գրելով ապրուստ հայթայթել։ Իհարկե, տարբեր կոմերցիոն նախագծեր են լինում, բայց գիրք վաճառելով անհնար է գումար աշխատել։ Նախորդ երկու գրքերս 500 տպաքանակով են լույս տեսել։ Վաճառքից ստացած եկամուտը բաժանեցինք գրախանութներին, հրատարակողներին։ Այն գումարը, որ ինձ մնաց, երկու օրում ծախսեցի սուպերմարկետում։ Երբեք չեմ մտածում այն լսարանի մասին, որը կարդալու է ստեղծագործությունս, գնելու է գրքերս։ Ես պարզապես գրում եմ ինքս ինձ համար։

- Բանաստեղծին հետաքրքի՞ր է ապրել Հայաստանում։

— Շատ։ Մեր երկիրը կարծես դեռահաս լինի, որին կորյակներն են մտահոգում, այսօր մենք սոցիալական, քաղաքական և հոգևոր խնդիրների հատման կետում ենք։ Միշտ կարելի է գրելու թեմա գտնել։ Չէ՞ որ մենք, փառք աստծուն, Շվեյցարիա չենք և երբեք չենք լինի. մի երկիր, որտեղ ամեն ինչ այնքան հիանալի է, որ ձանձրալի է դառնում։ Եթե ես այնտեղ ապրեի, երևի ստիպված կլինեի ձեռքս կտրել գրելու բան ունենալու համար։

© Sputnik / Asatur YesayantsՀասմիկ Սիմոնյան
Поэтесса Асмик Симонян - Sputnik Արմենիա
Հասմիկ Սիմոնյան

- Ինչպե՞ս են ծնվում բանաստեղծություններդ։

— Պատանեկության տարիներին ամեն ինչ հեշտ էր. ես գրում էի կա՛մ երբ շատ լավ էի զգում ինձ, կա՛մ երբ շատ վատ էի։

Հույզերի գագաթնակետին հասնելիս անմիջապես դրանք փոխանցում էի թղթին, դնում ստորագրությունս, և վերջ. մոռանում էի այդ բանաստեղծության մասին և այլևս մոտ չէի գալիս։ Մի օր, երբ 15 տարեկան էի, 7 տարեկան եղբայրս սենյակ մտավ այն պահին, երբ գրում էի։ Իմ խելահեղ վիճակը տեսնելով` նա սկսեց կակազել, այնքան էր վախեցել իմ տեսքից։ Իսկ այսօր գրող լինելն ինձ համար հսկայական, սև աշխատանք է։ Մի բանաստեղծության վրա կարող եմ 15-20 ժամ աշխատել, անհնար է այդքան ժամանակ զգացմունքների գագաթին լինել։ Հակառակը, ես պետք է ավելի հավաքված, սառը, նույնիսկ անտարբեր լինեմ գրելու համար։

- Հատուկ տեխնիկա օգտագործո՞ւմ ես ստեղծագործելու ժամանակ։

— Յուրաքանչյուր գրող իր տեխնիկան ու գաղտնիքներն ունի։ Կարող եմ ասել, որ ես իմ հատուկ ծեսերն ունեմ. միայն ձեռագիր եմ գրում, կանաչ գրիչներով А4 ֆորմատի թղթերին, կողքիս մարդ չպետք է լինի։ Եթե գոնե մի սխալ եմ անում կամ որևէ տառ կամ կետ ինձ դուր չի գալիս, ամբողջ բանաստեղծությունը ուրիշ թղթի վրա եմ արտագրում։ Եվ այդպես այնքան ժամանակ, մինչև այն կատարյալ լինի։ Դրանից հետո ես ամեն ինչ հավաքում եմ համակարգչով, քանի որ հաջորդ օրը չեմ կարողանա ինքս իմ ձեռագիրը հասկանալ։

Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Ծանոթացեք, Դավիթ. ինչպես «չսիրելը» Երևանի ամենաերիտասարդ կոշկակարին «փինաչի» դարձրեց

- Գրելուց ստացած ամենամեծ հաճույքը ո՞րն է։

— Գիտե՞ս` Հին Հռոմում հեղինակ էին համարում այն մարդկանց, որոնք տարածքներ էին գրավում։ Այս է ներկայիս հեղինակի, բանաստեղծի, գրողի, նկարչի առանձնահատկությունը. մենք բոլորս տարածքներ ենք նվաճում։ Եթե դու գոնե մեկ անգամ զգաս նվաճման այդ բերկրանքը, պարզապես կսկսես անդադար զբաղվել դրանով, կարծես թմրադեղ լինի, առանց որի չես կարող։ Չէ՞ որ մարդկանց ու աշխարհն ես գրավում։ Դու խաղում ես բոլորի հետ, դու նրանց տիրակալն ես։ Դու քանդում ու հավաքում ես լեզուն, դու թույլ ես տալիս լեզվին կոտրել քեզ ու կրկին հավաքել։ Արտասովոր զգացողություն է։

- Կարելի՞ է բուժել պոեզիայով։

— Այս առումով ամեն ինչ հեշտ է. կենդանի մեռելից ազատվելու համար պետք է նրան թաղել ու մոռանալ։ Երբ դու հոգեկան ապրումներդ ու ցավդ բանաստեղծության ես վերածում, այն չի անցնում, սակայն ֆիզիկապես զգալի է դառնում։

- Պոեզիան սպանո՞ւմ է, թե՞ ավելի ամուր է դարձնում սերը։

— Ժամանակին պոեզիան խլում էր մարդկանց ամբողջ էներգիան, ինձ միայն իմ տողերն էին մնում։ Եթե դա 1-2 անգամ լիներ, ես չէի մտածի, որ պոեզիան է մեղավոր։ Երբ դու երջանիկ ես քո տղամարդու հետ, արդեն որոշել եք միասին ապրել, համատեղ կյանք սկսել, ու դու գրում ես նրա մասին, հանկարծ թվում է` սեր կարծես չի էլ եղել։ Այդ պահերին այնքան եմ ուզում բաժանվել նրանից, երբեք այլևս չգրել, ապրել նորմալ մարդկանց նման։ Սակայն դա անհնար է։ Պոեզիան խանդոտ սիրեկան է ու միևնույն ժամանակ վզափոկ, քեզ չի թողնում, որ ուրիշ որևէ բանի մոտենաս, քեզնից բացի։

- Իսկ այդ վզափոկը հանել չի՞ կարելի։

— Հնարավոր է միայն թուլացնել։ Դու այդ վզափոկի շունն ես, վզափոկ, որն անդադար սեղմում է կոկորդդ` գլխումդ նստած տողերով, մտքերով, գաղափարներով, ասոցիացիաներով և թույլ չի տալիս շնչել, մինչև չնստես ու չգրես այդ տողերը։ Այնուհետև վզափոկը թուլանում է, թողնում է, որ զբոսնեմ, քորեմ ականջիս հետևը, կարիքներս հոգամ ծառի տակ։ Այնուհետև կրկին պնդում է. «գրի՛ր, գրի՛ր, գրի՛ր, ինչի համար է պետք քեզ այդ ամենը, դու պետք է գրես, գրես ու միայն գրես»։

© Sputnik / Asatur YesayantsՀասմիկ Սիմոնյան
Поэтесса Асмик Симонян  - Sputnik Արմենիա
Հասմիկ Սիմոնյան
Լրահոս
0