17:45 19 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Delice շոկոլադներ

Շոկոլադե երազանք, կամ արդյո՞ք կնոջ համար դժվար է Հայաստանում բիզնես ստեղծել

© Sputnik / Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
69530

Գայանե Տերտերյանն ու Մերի Թադևոսյանը 2014 թվականին անսովոր ու յուրօրինակ բիզնես են սկսել Երևանում։ Մասնագիտական բարձունքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Գայանեն խոսել է Հայաստանում գործարար կանանց առավելությունների մասին։

Մի քանի տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքի սրտում հայտնվեց շոկոլադների խանութ, որտեղ հաճախորդներին առաջարկում էին ամենաբարձր որակի, այսպես կոչված, handmade chocolate։ Պարզվեց՝ երկու ընկերուհիները՝ Գայանե Տերտերյանն ու Մերի Թադևոսյանը, որոշել են Երևանում հայտնի ընկերության ներկայացուցչություն բացել։ Խանութի համասեփականատեր Գայանեն պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե կնոջ համար որքան դժվար է համատեղել բիզնեսն ու ընտանիքը, նա խոսել է նաև մտերիմ ընկերուհու հետ գործնական հարաբերությունների մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Ձեռքով պատրաստված շոկոլադը չորս տարի առաջ Հայաստանում իսկական նորույթ էր։ Ինչպե՞ս ծնվեց այսպիսի յուրահատուկ բիզնես ստեղծելու գաղափարը։

— Գաղափարը ծնվեց ճամփորդության ընթացքում։ Հասկացա, որ Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, չկա մի խանութ, որտեղ ձեռքով պատրաստած շոկոլադ է վաճառվում, և որն իր համով, որակով ու արտաքին տեսքով տարբերվում է սուպերմարկետներում վաճառվող տեսականուց։ Ինձ համար կարևոր էր ապրանքի դիզայնը, ձևավորումն ու, իհարկե, որակը։ Գաղափարը մեկն էր`մեր հասարակությանը որակյալ շոկոլադ ներկայացնել։

- Երևանցիները սիրեցի՞ն handmade chocolate-ը։

— Չորս տարվա ընթացքում մենք մեր տեղը գրավեցինք շուկայում։ Մենք ունենք հաճախորդների ձևավորված մի խումբ, որը միայն ու միայն մեր ապրանք է նախընտրում։ Շուկայում գրեթե մրցակիցներ չունենք, ոչ թե այն պատճառով, որ լավագույնն ենք, պարզապես երկրում այդպիսի ապրանք չկա, եթե հաշվի չառնենք մեկ-երկու տեղական ընկերությունները, որոնք ձեռքով պատրաստած շոկոլադ են արտադրում։

  • Delice շոկոլադներ
    Delice շոկոլադներ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Delice շոկոլադներ
    Delice շոկոլադներ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Delice շոկոլադներ
    Delice շոկոլադներ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Delice շոկոլադներ
    Delice շոկոլադներ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Delice շոկոլադներ

- Ձեր ընկերուհու հե՞տ եք հիմնել գործը։

— Այո, ես ու Թադևոսյան Մերին հավասար սեփականատերեր ենք։ Մենք միասին ենք որոշել այդպիսի շոկոլադե բիզնես բացել, բիզնես-պլան ենք կազմել ու մի գեղեցիկ օր իրականացրել մտահաղացումը։

- Տղամարդկանցից շատերը մտերիմ ընկերների հետ բիզնես չեն հիմնում, մտածված խուսափում են դրանից հարաբերությունները չփչացնելու համար։ Իսկ դուք հակառակը՝ ձեր մտերիմ ընկերուհու հետ եք ղեկավարում բիզնեսը։ Ինչպե՞ս եք կարողանում լավ հարաբերությունները պահպանել։

— Երբ մտերիմ ընկերները համատեղ բիզնես են հիմնում, միշտ մտավախություն կա, որ հարաբերությունները կարող են վատանալ։ Մենք շատ էինք մտածում այդ մասին, երբ նոր-նոր էինք սկսում։ Բայց բանն այն է, որ իմ ու Մերիի հարաբերությունների հիմքում անկեղծ ու անշահախնդիր ընկերությունն է։ Բացի այդ, մեր մտածելակերպն ու աշխարհայացքը շատ նման են։ Իսկ այդ դեպքում նման հարցեր, որպես կանոն, չեն առաջանում։ Այստեղ արդեն ավելի կարևոր են մարդկային արժեքները, ոչ թե բիզնեսի հաջողությունը։ Մենք մտերիմ ընկերուհիներ էինք բիզնեսը սկսելուց առաջ, մինչև հիմա էլ մտերիմ ընկերուհիներ ենք (ժպտում է)։

Ի դեպ, մտածում ենք նաև սրճարան բացելու մասին, որտեղ մեր հաճախորդները կկարողանան սուրճ, շամպայն ըմպել ու բարձրորակ շոկոլադ վայելել։ Սա արդեն մեր բիզնեսի զարգացման վերջին փուլն է։ Կարծում եմ՝ հունիսին կհայտարարենք բացման մասին։

Гаяне Тертерян
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Տերտերյան

- Հայաստանում բիզնես սկսելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Իսկ կանանց համար այդ ճանապարհը դժվար չէ՞։

— Իհարկե, երբեմն դժվար էր։ Մի կողմից օրենսդրության հետ կապված դժվարություններ կային, մյուս կողմից՝ հաճախ էինք գործ ունենում տղամարդ մասնագետների հետ, որոնք փորձում էին իրենց նախապատվությունները թելադրել։ Միաժամանակ կարող եմ ասել, որ գլոբալ խոչընդոտներ չեն եղել, քանի որ բիզնեսվումենի կարգավիճակը և՛ բարդություններ, և՛ առավելություններ։ Ամեն դեպքում մեր տղամարդիկ կարողանում են հարգել կնոջը, լսել նրա կարծիքն ու հաշվի առնել այն։ Համենայն դեպս, մեզ շրջապատում էին այնպիսի տղամարդիկ, որոնք լսում ու հարգում էին մեր կարծիքը։

- Ամեն դեպքում հայ տղամարդիկ դժվարությամբ են համակերպվում կնոջ զբաղվածության հետ․․․

— Այո, իհարկե այդ առումով որոշ դժվարություններ կան։ Սակայն ո՛չ ինձ, ո՛չ էլ Մերիի համար դա հիմնական աշխատանք չէր։ Մենք երկուսս էլ պետական աշխատողներ ենք, բացի այդ, ես դասավանդում եմ Տնտեսական համալսարանում, Մերին էլ Ամերիկյան համալսարանում առաջատար ֆինանսիստ է։

Բնականաբար, կնոջ, մոր ու տատի համար (երկուսս էլ թոռներ ունենք) այդ ամենը համատեղելը բավականին դժվար է։ Բայց մենք ամենասկզբից երեխայի պես էինք վերաբերվում մեր բիզնեսին․ առաջին օրվանից խնամում էինք, հոգ էինք տանում։ Մեր ընտանիքներն այդ հարցում խոչընդոտներ չէին ստեղծում, հակառակը՝ միշտ պատրաստ էին աջակցել, ինչպես ամուսինները, այնպես էլ երեխաները։ Մենք սա ընտանեկան բիզնես ենք համարում։

Мери Тадевосян и Гаяне Тертерян
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Տերտերյանն ու Մերի Թադևոսյանը

- Այսօր ժամանակակից կանանցից շատերը համատեղում են երեխայի խնամքն ու աշխատանքը` վստահեցնելով, որ կայացած մոր հետ շփումը միայն օգնում է երեխային։ Հետաքրքիր է ձեր կարծիքը։

— Կարծում եմ՝ XXI դարում իրողությունը մի փոքր փոխվել է։ Մենք ապրում ենք շատ դինամիկ ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ գիտելիքի վրա է հիմնվում, կարծում եմ` երեխայի դաստիարակության ու զարգացման համար ծնողների օրինակից ավելի լավ բան չի կարող լինել։ Ոչ մի բարոյախոսություն չի կարող այնքան ուժ ունենալ, որքան այն, ինչ նա տեսնում է սեփական աչքերով։ Երբ երեխան տեսնում է, որ ծնողներին հաջողվում է քրտնաջան աշխատանքի, գիտելիքների շնորհիվ նյութական բարիք ստեղծել, ապա նրա մոտ ճիշտ արժեքային համակարգ է ձևավորվում։ Կարծում եմ՝ այդպիսի ընտանիքում մեծացած երեխան չի կարող անտեսել հասարակական արժեքները։

- Ի՞նչ կմաղթեք կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ։

— Առաջին հերթին, գնահատված լինել։ Այն, ինչ իր մեջ ամփոփում է հայ կինը, ֆենոմենալ է։ Կարծում եմ՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն։ Նա եզակի է իր գաղափարներով ու նախաձեռնություններով, ստեղծագործական ջիղով, ընտանիքի անդամների հետ շփման մշակույթով։ Մաղթում եմ, որ նա լինի գնահատված ու սիրված, կարողանա իրականացնել իր գաղափարները։

Ըստ թեմայի

Հայուհի արծաթագործը և նրա ապշեցնող աշխարհը. ֆոտոշարք
«Խտրականության» ենթարկված հայ կանանց 2 տոները, կամ վճարողը պատվիրում է ինչ կամենա
Պատգամավորական մանդատով, բայց դժբախտ. ովքեր էին 100 տարի առաջ ընտրված կին պատգամավորները

Գլխավոր թեմաներ