00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվճար լույս «Կենաց ծառից». վանդալները փչացրել են հայկական քաղաքի նորարարությունը

© Photo : Կենաց ծառ / Tree of Life / Древо жизни Активисты организации "Кенац цар" ("Древо жизни") изготовили велосипеды для выработки экологически чистой энергии
Активисты организации Кенац цар (Древо жизни) изготовили велосипеды для выработки экологически чистой энергии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսանողները հեծանիվների վրա լամպերի համար նախատեսված գեներատորներ են հավաքվել Վեդիում: Սակայն ինչ-որ մեկի «ձեռքերը քոր է եկել» և նա որոշել է փչացնել դրանք:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի– Sputnik. Վեդի քաղաքը երբեք ինժեներներով հայտնի չի եղել։ «Վեդի» ասելով, սովորաբար, հիշում են մրգերի և գինու մասին։ Ինչպես է քաղաքի երիտասարդությունը «վարակվել» տեխնիկայի հետ գլուխ դնելու ցանկությամբ, հասկանալի չէ։ Սակայն փաստ է` տեղի դպրոցում ինժեներական խմբակ այցելող երեխաները մեկը մյուսի հետևից զարմանալի բաներ են հավաքում (օրինակ` առանց ստեղների դաշնամուր, որի մասին մենք արդեն գրել ենք)։

Школьники  инженерного кружка Армат из  города Веди играют на своем пианино без клавиш - Sputnik Արմենիա
Հայ դպրոցականներն առանց ստեղնաշարի դաշնամուր են հավաքել. տեսանյութ

Իսկ վերջերս «վարակվել են» նաև ուսանողները` «Կենաց ծառ» տեղի կազմակերպության ակտիվիստները։ Նրանք որոշել են քաղաքում «հեծանիվ–գեներատորներ» տեղադրել։ Պարզ միտք` հեծանիվից դինամո–մեքենայի մոտ լար տանել։ Պտտում ես անիվները, մարտկոցը հոսանք է ստանում։ Իսկ այնտեղից լարեր են գնում դեպի led լամպերը։

Ուսանողներն ամեն ինչ ինքնուրույն են հավաքել, ընդ որում` նրանց թվում ինժեներներ չկան։ Նրանցից մեկը` Լևոն Հարությունյանը, թռչնաբան է, Գիտությունների ակադեմիայի կենդանաբանություն կենտրոնի սկսնակ աշխատող։ Նրան այս գաղափարում, բնականաբար, գրավել է բնապահպանությունն ու առողջ ապրելակերպը։

Ամեն ինչ ինքնուրույն են հավաքել` սխալվելով և կրկին փորձելով։ Իսկ օգնել է նրանց Օրբել Խաչատրյանը` այդ նույն ինժեներական խմբակի հրահանգիչը։

«Մենք որոշեցինք ցույց տալ, որ բնությունը պահպանելը ոչ միայն պատասխանատու, այլև ուրախ գործ է։ Եվ, ի դեպ` օգտակար առողջության համար», – ասում է Լևոնը։

Հին հեծանիվներն ու մարտկոցները տղաներն անձամբ են գտել և տեղադրել։ Իսկ լամպերի և սյուների հետ կապված նրանց օգնել է Awesome foundation հիմնադրամը, որն ամեն ամիս Հայաստանին նոր գաղափարների համար ոչ մեծ չափի դրամաշնորհներ է տրամադրում։

Станция в один МВт запущена в селе Шеник Армавирской области. - Sputnik Արմենիա
Հայաստանը մինչև 2019 թվականի ավարտն արևային էժան էներգիա կստանա

Վելոտրենաժորներից երկուսը մեծահասակների համար է, մեկը` երեխաների, դրանք տեղադրված են քաղաքի մանկական հրապարակներից մեկում։ Գեներատորները տեղադրել են մեծ հեծանիվների վրա (դրանց անիվներն ավելի դժվար են պտտվում, այդ պատճառով երեխաներին չեն ներգրավվել)։ Սակայն մեծահասակները ևս առանձնակի չեն չարչարվել։ Բավական էր միայն մեկ ժամ պտտել երկու հեծանիվի անիվները, որպեսզի տասը լամպ վառ մնային ողջ գիշեր։

«Ոչնչից» առաջացած լույսը վառվեց անցյալ տարվա ամռանը։ Սակայն ավելի շատ «վառվեցին» բնակիչների աչքերը, հատկապես` երեխաների։ «Աշխատել ցանկացողները շատ էին։ Նույնիսկ հերթ էին կանգնում, որպեսզի գոնե ինչ-որ բան բերեն, հավաքեն կամ ամրացնեն», – ժպտում է Լևոնը։

Ինչ է եղել հետո, հավանաբար, դժվար չէր կռահել։ Մեկ ամիս անց անհայտ անձինք վնասել են փողոցային լապտերների սյուները։ Այնուհետև կոտրել հեծանիվները, իսկ լամպերի մի մասը` գողացել։ Մի խոսքով` իրենց հնարավորինս անքաղաքակիրթ քաղաքացու նման են դրսևորել։

«Սկզբում մենք փորձեցինք վերանորոգել հեծանիվները, բայց դրանք կրկին ինչ-որ մեկը ջարդում էր։ Լավ է, որ գոնե մարտկոցները չեն գողացել։ Այն երկաթից տուփի մեջ է։ Գոնե դա չջարդեցին», – ասում է Լևոնը։

Այժմ ուսանողները մտածում են, ինչպես նոր հեծանիվներ տեղադրել և ավելի լավ ամրացնել դրանք։ Ինչն է հետաքրքիր` ոչ ոքի վրա չարացած չեն և մտածում են, թե քաղաքի համար ուրիշ ինչ հետաքրքիր բան կարող են ստեղծել։

Լրահոս
0