00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը կատարյալ են անում. հանրահայտ վարսահարդարը պատմում է` ինչ է գտել հայի արյան մեջ

© Sputnik / Asatur YesayantsГеоргий Кот
Георгий Кот - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ոճաբան Գեորգի Կոտը Sptunik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է վարսահարդարի բարդ աշխատանքի, հայկական երաժշտության ու Հայաստանում անցկացվելիք միջոցառման մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական երաժշտությունը ստիպում է մտածել ու դիպչում է հոգուդ. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց վարսահարդարական արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտը։

Հայաստանի հետ կապը

Երկրորդ անգամ Հայաստան գալուց հետո Գեորգի Կոտն արդեն Սոչի է մեկնել, որպեսզի իր տաղանդով ու արվեստով շարունակի նվաճել աշխարհը։ Վարպետը պնդում է, որ ցանկացած երկրում իրեն լավ է զգում, քանի որ սիրում է բոլոր ազգերի ներկայացուցիչներին ու աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթները։

Рабочий визит мэра Лиона Жоржа Кепенекяна в Ереван (7 марта 2018) - Sputnik Արմենիա
Ինչի համար են ֆրանսիացիները սիրում հայերին․ պատմում են բիզնեսի ֆրանսիահայ «գայլերը»

«Ի՞նչն է ինձ կապում Հայաստանի հետ։ Սիրում եմ հայկական երաժշտությունը. մտածել է ստիպում։ Ոչ թե այն պատճառով, որ սիրում եմ տառապել ու ընկճվել։ Ես էլ եմ հոգական բարդ ապրումներ ունենում։ Առանց դրա ոչինչ չես ստեղծի, եթե չես մտածում ու չես տառապում։ Սակայն հենց հայկական երաժշտությունն է ինձ այնքան հուզում, որ ինձ շատ փոքր եմ զգում», — խոստովանեց Գեորգին։

«Շատ եմ սիրում Հայաստանը։ Եկա ու մտածեցի` մի՞թե սա այն նույն Հայաստանն է։ Դա հիանալի է։ Երբ ասում ես` «Սևան», «Արարատ», հասկանում ես` այս բառերը որքան են ներծծված պատմությամբ, որքան հզոր են դրանք», — ասաց Կոտը։

Հայ վարպետների գաղտնիքը

Վարսահարդարական արվեստի աշխարհի չեմպիոնը համոզված է` հայերն ինչ գործ էլ բռնեն, կատարյալ են անում, քանի որ դա նրանց արյան մեջ է։

«Հայերն այդպես ծնվում են։ Նրանք լավ ոսկերիչներ են, լավ ճաշակ ունեն, սիրում են շքեղությունը, հարստությունը, գեղեցկությունը։ Հայերը սիրում են հայտնի ու հարուստ լինել», — ասաց Գեորգին։

Բազմակողմանի

Ոճաբանը պատմեց, որ երբեք չի երազել վարսահարդար դառնալու մասին, փոքր տարիքում բժշկությունն է ձգել։ Բայց այնպես է ստացվել, որ 9-րդ դասարանից հետո գրանցվել է ոսկերչի դասընթացների, որպեսզի արձակուրդի ընթացքում տանը չնստի։

Կարինե Ավետիսյանի արծաթագործական արվեստանոցը - Sputnik Արմենիա
Հայուհի արծաթագործը և նրա ապշեցնող աշխարհը. ֆոտոշարք

Հետո 10-րդ դասարանում սկսել է դերձակի գործն ուսումնասիրել, իսկ 11-րդ դասարանում վարսահարդարական արվեստի ապագա չեմպիոնը որոշել է մազ կտրել։

«Դա ինձ այնքան հետաքրքրեց, որ ես այդ մասնագիտությունից չհրաժարվեցի։ Նրբաճաշակություն, հստակություն, ճշտապահություն ու արվեստի հանդեպ հարգանքն ինձ ծնողներս են սովորեցրել։ Մայրս շատ գեղեցիկ է երգում, ստեղծագործական ընտանիք ունեմ», — ասաց նա։

Սիրիր գործդ

Գեորգին բազմիցս ասել է, որ եթե մարդ մի բան է սկսում անել, պետք է կատարյալ անի։

«Երբ ինձ ասում են, որ ճգնաժամ է կամ աշխատանք չկա, չեմ հասկանում։ Քանի որ յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդու համար էլ աշխատանք կա։ Կարևոր չէ` նախագահ ես, պատգամավոր թե հավաքարար։ Պետք է բացառապես քո աշխատանքն անես։ Հավատացեք, եթե վարսահարդար չլինեի, այլ տներ մաքրեի, նրբորեն ու մաքուր կանեի։ Այնպես կանեի, որ նույնիսկ այդ ոլորտում հայտնի կդառնայի», — ընդգծեց Կոտը։

Юбилейная игра КВН в Москве - Sputnik Արմենիա
Հայերը հումորով ազգ են, կամ ինչպես չշփոթել հայկական քիթը շնաձկան լողակի հետ

Սկզբում հայերենն էր

Ոճաբանը ծնվել է Աբխազիայում, հայկական դպրոց է հաճախել, որտեղ և սկսել է հայերեն սովորել։

«Մայրս հայ է։ Նույնիսկ հայրս է արդեն հայերեն խոսում, քանի որ մայրս շատ ազդեցիկ կին է։ Մեր ընտանիքում ավանդույթները հայկական են, մենք հարսանիքներ էլ ենք հայկական ձևով նշում», — ասաց Կոտը` կատակելով, որ իր ազգանունը կարելի է «Կոտյան» դարձնել։

Վարսահարդարը պետք է հոգեբան լինի

«Ես վարսահարդարին համարում եմ մարդու արտաքինի ճարտարապետ, համապատասխանաբար պետք է լինել մոդելավորող ու հոգեբան։ Դա շատ նուրբ աշխատանք է», — համոզված է Գեորգին։

Հիմա Կոտը պատրաստվում է հունիսի 13-ին Երևանում կայանալիք բարեգործական երեկոյին։ Ոճաբանը վարպետության դասընթաց ու շոու կանցկացնի, որից ստացած եկամուտը կուղղվի հայ մանուկների բուժմանը։

Լրահոս
0