00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք գիտե՞ք` նա ով է. Արցախի հերոսները, ռազմաճակատային ընտանիքը և հարյուր կյանքեր փրկողը

© Sputnik / Asatur YesayantsАкция "Бессмертный полк" в Ереване
Акция Бессмертный полк в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի անուններ կարելի է տեսնել Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցանկացած ցուցակներում։ Որքան հայ է զոհվել պատերազմում և քանիսն են հայրենիք վերադարձել, դժվար է ասել։ Օրինակ` Արցախից ռազմաճակատ է գնացել 45 հազար հայ` բնակչության մեկ երրորդը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Այդ մարդկանց դուստրերը տարբեր էին։ Նինա Ղազարյանի մայրենի լեզուն ռուսերենն է, Լաուրա Գրիգորյանի մայրենի լեզուն` հայերենը (թեև երկուսն էլ գիտեն այդ երկու լեզուները)։ Մեկը հոգում խորքում կարոտ ունի, իսկ մյուսի մոտ կարոտը խեղդում է կոկորդը։

Բայց երկուսն էլ Երևանում «Անմահ գնդի» երթի ժամանակ տանում էին իրենց հարազատների լուսանկարները ։ Սուրեն Ղազարյանը և Երվանդ Գրիգորյանը 77 տարի առաջ էին Արցախից գնացել ռազմաճակատ։

Լաուրա Գրիգորյանը հոգատարությամբ կրծքին է սեղմում հոր մեծ լուսանկարը։

Парад советских войск в Берлине в День победы - Sputnik Արմենիա
Հայերն անգնահատելի ներդրում են ունեցել Մեծ Հայրենականի հաղթանակի գործում. Ռիբինսկի

«Կարդացեք։ Այստեղ ամեն ինչ գրված է», – դժվարությամբ ասում է նա։

Մենք նայում ենք էջերին` ամաչելով երկար նայել։ Ամեն դեպքում, մարդու ցավը թատրոն չէ։ Նույնիսկ եթե մենք տեսնում ենք այն էկրանից։

«Նա Երվանդ Առաքելի Գրիգորյանն է` Լենինի շքանշանի ասպետ։ Ռազմական բժիշկ է եղել։ Սկսել է Կերչում։ Պատերազմել Ստալինգրադի մոտ։ Մենք չենք իմացել, թե այնտեղ նա ինչերի միջով է անցել։ Մի անգամ գնացել էինք հորս գյուղ, համագյուղացիներից մեկը մոտեցավ մեզ և ասաց. «Իսկ դուք գիտե՞ք, թե ով է ձեր հայրը։ Կարդացեք, այստեղ գրված է»»։

Կալմիկիայի տափաստաններում` Դոնի և Վոլգայի միջև, 42թ–ի դեկտեմբերին ռազմական ֆելդշեր Գրիգորյանը, գտնվելով 613թ–րդ հրաձգային գնդում սանիտարային դասակի հրամանատարի պաշտոնում, վերջին մարտական գործողությունների ընթացքում մարտի դաշտից դուրս է բերել 97 վիրավորի։

«Հորս համագյուղացին մեզ պատմեց այդ մասին։ Այդ մարտերից մեկի ժամանակ վերջինը դաշտում մնացել է հրամանատարը։ Իսկ նրանց վրա տանկ է եկել։ Հրամանատարը հանել է ատրճանակը, գոչել` միևնույն է, մահանալու եմ։ Ես քեզ կսպանեմ, իսկ հետո ինձ։ Այդ ժամանակ մեր հրետանին հարվածել է տանկին, բայց հետ վերադարձել։ Հայրս հրամանատարին էլ է դուրս բերել։ Իսկ երբ վիրավորներին տարել են բեռնատարով, վարորդին սպանել է գերմանացի դիպուկահարը։ Հայրս վարորդի մարմինը դրել է իր վրա և վարել։ Ինքն էլ չգիտի ինչպես, քանի որ մեքենա վարել չի իմացել։ Բոլոր վիրավորներին տեղ է հասցրել և առաջին օգնություն ցուցաբերել… Իսկ մենք պատահաբար ենք իմացել այդ մասին։ Նա միշտ մեզ ասում էր. «Միայն թե դուք չտեսնեք այն, ինչ ես եմ տեսել»»։

Ветеран Великой Отечественной войны, полковник Сергей Мирзоян - Sputnik Արմենիա
Զինվորների հայրը. ինչ սխրանք է գործել Սերգեյ Միրզոյանը, որի մասին չգիտեին նրա դուստրերը

Պատերազմից հետո Երվանդ Գրիգորյանը ֆելդշեր է աշխատել հայրենի Բերդաշեն գյուղում։

Նա վերադարձել է առանց եղբոր։ Լաուրան մեզ է մեկնում հորեղբոր փոքր լուսանկարը` վախենալով գցել այն։ Մեր աչքերին է նայում Հարություն Գրիգորյանը` ռազմական օդաչուն։ Նա մահացել է Մոսկվայի մոտ։ Երկու եղբայրը` երիտասարդը և ծերունին, լուռ գնում են միասին «Անմահ գնդում» մայիսյան արևի տակ։

«Հայրս` Սուրեն Ղազարյանը, ավարտել է սպայական դպրոցը։ Պատերազմի վերջում ստացել է երեք շատ ծանր վնասվածք, եղել է երկրորդ կարգի հաշմանդամ։ Երկար պառկել է հոսպիտալում, բայց միշտ ցանկացել է ռազմաճակատ գնալ։ Այստեղ նրա լուսանկարն է, երբ նա դեռ ոչ մի վնասվածք չէր ստացել», – պատմում է գրող Նինա Ղազարյանը։

Ամբողջ պատերազմի ընթացքում ռազմական հոսպիտալում նման վիրավորների է բուժել նրա սիրելի բուժքույր Նինա Ամիրյանը։ Իսկ ամբողջ ռազմաճակատի գծով փռված մյուս հոսպիտալներում անհայտ բժիշկները և բուժքույրերը ճիշտ նույն կերպ մահվան ձեռքից խլել են նրա Սուրենին, որպեսզի հետո նրանք միասին ապրեն ամբողջ կյանքը։

«Ուստի դա մեր ընդհանուր հաղթանակն է։ Եվ եթե մենք չհիշենք, մյուսները մեր փոխարեն կպատմեն դրա մասին։ Եվ կպատմեն ինչպես ցանկանան»։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է երկրում յուրաքանչյուր հինգերորդ հայը։ Հայաստանը (այդ ժամանակ Հայկական ԽՍՀ) դարձել է Մեծ հայրենականի իսկական դարբնոց։ Իսկ Արցախից ռազմաճակատ է գնացել 45 հազար մարդ` հայ բնակչության մեկ երրորդը։

Լրահոս
0