21:35 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
654 0 0

Իսկական ողբերգություն է ծավալվել Հայաստանի կեռասի շուկայում։ 2018 թվականի անսպասելի առատ բերքը ոչ միայն չի ուրախացրել գյուղացուն, այլև ստիպել կոպեկներով վաճառել սեփական աշխատանքի պտուղները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Արմավիրի մարզում կեռասն արդեն հասել է։ Բերքատու ծառերն աճում են 150 հա տարածքում։  Այս տարի բերքատվությունը շատ բարձր է. տաք ձմեռն ու գարնանը ցրտահարությունների բացակայությունն իրենց գործն արել են։ Թվում է, թե կեռասենու ճյուղերը ճկվում են հյութալի մուգ կարմիր պտուղների ծանրության տակ, սակայն մինչև վերջին պահը գյուղացիները հրաժարվում էին հավաքել բերքը։

Այդքան դժվարությամբ աճեցրած միրգը գյուղացին ստիպված է վաճառել շատ ցածր գնով։ Ռուսական շուկա հայկական մրգեր արտահանողները սկզբում  800 դրամ (1.66 դոլար) էին առաջարկել 1 կգ–ի դիմաց, այնուհետև իջեցրել են մինչև 700 դրամ (1.45 դոլար) ու դրա վրա էլ կանգ առել։

Сбор черешни в Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Արմավիր համայնք

Սակայն, երբ եկավ գործարքի պահը, արտահանողները հանկարծ վճռականորեն հայտարարեցին, որ չեն պատրաստվում 1 կգ–ի դիմաց 400 դրամից ավել վճարել (83 ցենտ)։ Նրանք իրենց որոշումը հիմնավորում են երկու պատճառով` նախ, Մոսկվայի շուկայում գնջեցմամբ, երկրորդը` ապրանքի ոչ բարձր որակով։

Ի պատասխան` գյուղացիները հրաժարվել են հավաքել բերքը` որոշելով սպասել. նրանք ասում էին, որ այդ գինը ապրանքի ինքնարժեքից ցածր է։ Բայց հիմա  նրանք ավելի վատ վիճակում են հայտնվել, քանի որ կեռասը պարզապես կարող է փչանալ։ Այդ պատճառով գյուղացիներն այն պետք է վաճառեն չլսված ցածր գնով` 200-250  դրամ (մոտ 41 ցենտ) 1 կգ–ի դիմաց։

Արմավիր համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանի կարծիքով` կեռասի գնջեցումը արհեստական բնույթ է կրում։ ՆԱ միևնույն ժամանակ խոստովանում է, որ մթերքի որակը ընտիր անվանել չի կարելի։

«Այո, բերքն այս տարի հարուստ է, սակայն որակն այդքան էլ լավը չէ։ Թանկ արժե միայն բարձր որակի ապրանքը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Ո՞վ է մեղավոր չէ

Չափազանց բարենպաստ եղանակը, ինչպես պարզվեց, նույնպես կարող է վնաս հասցնել բերքին։ Գյուղացին մի քանի անգամ ավել կեռաս է ստացել, սակայն անորակ։ Պտուղները փոքր են, համն էլ այն չէ։ Չափազանց անձրևոտ մայիսն էլ ավելի վնասեց գործին։ Առատ տեղումները խլում են մրգի համը, բարձր խոնավությունից դրանք նեխում են։

Сбор черешни в Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Կեռասի լավ բերք Արմավիրի մարզում

«Եթե այս երեք օրվա ընթացքում չհավաքենք, ապա ոչինչ չի մնա։ Աշխատանքի ծավալը հսկայական է, սակայն պետք է փորձենք հետ բերել գոնե սեփական ծախսերը», – ասում է Արմավիր գյուղի բնակիչներից մեկը։

Կեռասենու այգիներ ունեցողները վճարում են պարարտանյութի, ոռոգման, ինչպես նաև վարձու աշխատողների համար` ոչ բոլորը կարող են հոգալ բոլոր այդ ծախսերը։

Գյուղացիներից մեկն ընդհանրապես որոշել է չհավաքել իր այգու բերքը` ավելորդ աշխատանք համարելով դա։

«Ի՞նչ անել։ Ոչ մեկին մեղադրել չի կարելի։ Պարզապես, այս տարի շուկայում կեռասը շատ է, այդ պատճառով էլ գինն ընկել է։ Երբ բերքը նոր էր հասնում, 500-700  դրամով (1-1.45 դոլար) էին վաճառում, սակայն հիմա դա արդեն անհնար է», – ասում է գյուղացին։

Անցյալ տարի նույն գյուղացիները 1 կգ–ն 700-1200  դրամով (1.45-2.50 դոլար) էին վաճառել։ Նրանցից շատերը խոստովանում են, որ այսպես դեռ երբեք չի եղել։

Գյուղացիների միակ հնարավորությունը կեռասի այն տեսակն է, որն ավելի ուշ` 8-10 օրից կհասունանա ։ Այդ մրգի որակն ավելի բարձր է, քան այն, ինչ այսօր մատակարարվում է շուկա։

Գների պարադոքս

Անկախ այս իրավիճակից, կեռասի գինը Երևանում տատանվում է 1 կգ–ի դիմաց 600-1200 դրամի սահմաններում։ Եթե մի կողմ դնենք առանձին շուկաները, այդ թվում նաև մեծածախը, որտեղ միջին գինը 300-500 դրամ է, ապա, ընդհանուր առմամբ, Երևանում բարձր գինը պահպանվում է։

Сбор черешни в Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Կեռասի լավ բերք Արմավիրի մարզում

Բանն այն է, որ գյուղացուց ապրանքը հիմնականում գնում են վերավաճառողները, որոնք հետագայում իրենց գինն են սահմանում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարությանը, ապա գերատեսչությունը մի կողմ է քաշվել և չի միջամտում իրավիճակին։

«Դրանք սովորական շուկայական հարաբերություններ են։ Մենք նույնիսկ համապատասխան գործառույթներ չունենք գործընթացին միջամտելու համար», – իրավիճակը մեկնաբանեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գևորգ Ղազարյանը։

Մինչդեռ գյուղացին վնասներ է կրում և սպասում, թե երբ  Հայաստանում շահավետ կլինի գյուղատնտեսությամբ զբաղվելը։

Ըստ թեմայի

Բերբերյան. «Բերքի կորուստը կարող է լինել 20-30 տոկոս»
Փոխնախարարը գիտի` ինչն է խանգարում հայկական բերքի արտահանմանը
Գյուղնախարարությունը գյուղացիներին հորդորում է բերքը «պարտքով» չտալ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ