23:40 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
40140

Հայերն ամենուր են՝ և՛ Ղրիմում, և՛ Կրասնոդարի երկրամասում, և՛ դրանից այն կողմ։ Այստեղ սպասում են նրանց, այդ թվում՝ նոր բլոկչեյն-կլաստերի զարգացման համար։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Ղրիմի Հանրապետության կառավարության փոխնախագահ, ՌԴ նախագահին կից Ղրիմի հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը խոսում է Ղրիմի կամրջի նշանակության մասին։ Զրուցել է Արամ Գարեգինյանը։

-Ղրիմի կամուրջը թերակղզին կապեց Ռուսաստանի մայրցամաքային մասի, Կրասնոդարի երկրամասի հետ։ Դուք հայ եք, ծնունդով Կրասնոդարից եք, հիմա Ղրիմի կառավարությանը կից բարձր պաշտոն եք զբաղեցնում։ Դա նույնիսկ խորհրդանշական է, քանի որ և՛ երկրամասում, և՛ թերակղզում հնուց ի վեր հայեր են ապրում։ Կրասնոդարի երկրամասի ու Հայաստանի միջև ընկած է Վրաստանը, որտեղ նույնպես շատ են մեր հայրենակիցները։ Կարո՞ղ է արդյոք կամրջի կառուցումն ավելի ամրապնդել հայկական համայնքների հասարակական ու տնտեսական կապը պատմական հայրենիքի հետ։

— Ղրիմի կամուրջն ունի ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն։ Հայաստանում շատ են կարևորում այն փաստը, որ այն օգնում է Ղրիմի հայերին կապ հաստատել մայրցամաքային Ռուսաստանի, նաև անմիջապես Հայաստանի հետ։ Հիմա զբոսաշրջիկների ավտոբուսերն ու բեռնված մեքենաներն ավելի հեշտ կերթևեկեն, քան նավերով կամ լաստանավերով։ Սա առաջինը։ Իսկ երկրորդը՝ Ռուսաստանը Ղրիմի հետ ցույց տվեց, որ կարճ ժամանակաշրջանում կարող է այդպիսի ծավալի նախագծեր իրականացնել․ միայն երկու տարվա ընթացքում կառուցվեց հսկայական, 20 կիլոմետրանոց կառույց, որի նմանը Ռուսաստանում չկա։

Իսկ դա նշանակում է, որ մենք բաց ենք ապագա նախագծերի համար ու պատրաստ ենք կառուցել։ Սակայն մենք պետք է միասին կառուցենք այդ ապագան։ Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանուր քաղաքակրթություն են՝ Եվրոպայի արևելքի ու Ասիայի հյուսիսի շատ այլ ժողովուրդների հետ։ Պատմականորեն է այդպես ստացվել, առանց պարտադրանքի։ Սա մեր միասնական տունն է, որտեղ կարելի է ապրել արդար, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով։

Մենք շատ ենք սիրում ուկրաինացի ժողովրդին, մենք չենք կարող չսիրել նրանց։ Միլիոնավոր ուկրաինացիներ են ապրում Ռուսաստանում և ոչ միայն Կուբանում, այլև Հեռավոր Արևելքում, Սիբիրում, Հյուսիսում՝ ամենուր։ Նույնը վերաբերում է հայերին։ Մենք չենք կարող ընդհատել այդ կապերը։ Ընդհանուր քաղաքակրթություն ենք, ընդհանուր տարածք։

- Ղրիմի հայերի այսօրվա կյանքն ինչո՞վ է տարբերվում նախկինից։

— Նրանք սերտ կապեր ունեն Հայաստանի հետ, այստեղ ապրող իրենց բարեկամների հետ։ Մենք չպետք է մոռանանք դրա մասին, իսկ ամենակարևորը` չպետք է վախենանք դրանից։

Ղրիմում տնտեսական համագործակցության համար ամենաբարենպաստ մթնոլորտն է ստեղծվել։ Չէ՞ որ սա միակ, դաշնության մեկ սուբյեկտի չափով, ազատ տնտեսական գոտին է։ Ղրիմը լավատեսությամբ է նայում թվային տեխնոլոգիաների ու բլոկչեյնի զարգացմանը։ Դա մեզ թույլ կտա ազատվել դոլարի ու եվրոյի կախվածությունից։ Հիմա այստեղ մի ամբողջ արդյունաբերական կլաստեր է ստեղծվում՝ բլոկչեյնի տեխնոլոգիաների կիրառմամբ։

Այս ամենը թույլ կտա մեզ ավելի լայնորեն համագործակցել Հայաստանի հետ։ Հայերը մի առանձնահատկություն ունեն՝ խելացի են։ Հիշենք Ղրիմում ծնված Սերգեյ Մերգելյանին` ԽՍՀՄ-ում ու դրա սահմաններից դուրս հաշվիչ տեխնոլոգիաների հիմնադիրներից մեկին։ Հիշենք Վիկտոր Համբարձումյանին, Սերգեյ Համբարձումյանին, այլ ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին։ Մենք նաև բլոկչեյնի մասնագետների պակաս չունենք։

-Ղրիմի հայկական համայնքը հնագույններից է։ Հայերից շատերը Անիից են գնացել։ Այստեղ են ծնվել Այվազովսկին ու Սերգեյ Մերգելյանը։ 1944 թվականին 89-րդ հայկական դիվիզիան ազատագրեց Կերչն ու Սևաստոպոլը։ Այս ամենը թույլ չի տալիս հայերին մոռանալ պատմական հայրենիքի հետ կապը։ Այդ կապը հիմա գիտակցվո՞ւմ է, ինչպե՞ս կարելի է ավելի ամրապնդել։

— Հայերը պատմականորեն մեծ դերակատարություն են ունեցել Ղրիմում։ Միջնադարում սևծովյան Հայաստան գոյություն ուներ։ Հայերից բազում տաճարներ են մնացել, օրինակ` Ղրիմում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին։ Դրանք մեր պատմական անփոփոխ եղբայրության ու համագործակցության խորհրդանիշերն են։ Հայերը 1944 թվականի մայիսին մեծ դերակատարություն են ունեցել Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման գործում։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ ամենը։ Ոչ ոք չի կարող ու չպետք է մոռանա։

Այնպես որ պետք է առաջ գնալ ու չվախենալ, թե ինչ-որ մեկը կասի՝ մի բան սխալ ենք անում։ Մենք քաղաքակիրթ զարգացման մեր ճանապարհն ու մեր հիմքերն ունենք։

-Ղրիմի հիմնական ռեսուրսներից մեկը ավելի քան տասը ազգությունների ու մշակույթների համակեցությունն է։ Դժվար թե կարելի է խոսել թերակղզում ապրող ուկրաինացիների դեմ ազգամիջյան խտրականության մասին (հատկապես՝ պաշտոնական մակարդակով)։ Երկխոսության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում․ եթե ոչ պաշտոնապես, ապա գոնե ժողովրդական դիվանագիտության միջոցով։

— Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիանալուց հետո Ռուսաստանի ընդունած առաջին իրավական ակտերից մեկը Ղրիմի Հանրապետության պետական լեզուների մասին ակտն էր․ պետական լեզու ընդունվեցին ռուսերենը, ուկրաիներենը, Ղրիմի թաթարերենը։ Նշանակում է, որ այդ լեզուներով պետք է զարգանան կրթությունը, մշակույթը, լրատվամիջոցները։ Հիշեցնեմ՝ Ղրիմի թաթարները կազմում են թերակղզու բնակչության 13%-ը, ուկրաինացիները՝ 15%-ը, ընդ որում՝ նրանց 90%-ը ռուսախոս են։ Այնուամենայնիվ, օրենքն ընդունվեց, ու բոլոր մակարդակներում այդ լեզուներին աջակցման համակարգ կառուցվեց։

Ի՞նչ է ուզում սրանով ասել Ռուսաստանը։ Մի պարզ բան․ մենք ուզում ենք, որ Ուկրաինայում, որտեղ միլիոնավոր ռուսներ են ապրում, նրանց նույն ձևով վերաբերվեն։ Որ ռուսներին նույն ձևով վերաբերվեն Մերձբալթյան և այլ երկրներում։ Մենք աջակցում ենք ու սիրում ենք բնիկ ազգերին։ Ավելին՝ մենք Ղրիմից դուրս ապրող ուկրաինացիների ֆորում ենք անցկացրել։ Մենք ուզում ենք ընդգծել, որ կա այլ Ուկրաինա, որը միտված է ընդհանուր քաղաքակրթության պահպանմանը։ Այդ պատճառով ժամանակավոր հակառուսական տրամադրությունները համարում եմ հենց ժամանակավոր պատմական կազուս։ Իսկ հիմա ուկրաինական իշխանություններն էլ են հասկանում, որ անհնար է խուսափել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Եվ ինչու՞ խուսափել։ Այնպես որ ես լավատես եմ, քանի որ մեզ մոտ եկող ուկրաինացիները միտված են միասնականության ճանապարհ վերադառնալուն ու մեր ընդհանուր տան զարգացմանը։

Ըստ թեմայի

Ռոմանովների տան ղեկավարը Ղրիմի կամուրջը հատեց Lada մակնիշի ավտոմեքենայով. տեսանյութ
Ղրիմի կամրջի գեղեցկությունը․ մայրամուտից մինչև արևածագ
Ուկրաինան հուսահատության մեջ է Ղրիմի կամրջի բացումից հետո. Ռուսաստանի ԱԳՆ
Պուտինը նստեց «ԿամԱԶ»– ի ղեկի դիմաց ու բացեց Ղրիմի կամրջի ավտոճանապարհային հատվածը
Տաք ու համով, ինչպես ժողովրդի հոգին. ղրիմցի աղջիկը` հայկական խոհանոցի մասին
Ղրիմում որոշվել է XIV դարի հայկական եկեղեցու ճակատագիրը
Այվազովսկին և հանգստավայրերը. ինչ գիտեն հայերը Ղրիմի մասին
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ