00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես մինչև հիմա սերտորեն կապված եմ Հայաստանի հետ». հարցազրույց աշխարհահռչակ սրտաբանի հետ

© SputnikКардиохирург, академик РАН Баграт Алекян
Кардиохирург, академик РАН Баграт Алекян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանը Sputnik–ին է պատմել իր ամենաբարդ վիրահատություններից մեկի մասին, գնահատել է Հայաստանում բժշկության մակարդակը և բացատրել, թե ինչու է մեր երկիրն աշխարհին նվիրել այդքան շատ ականավոր բժիշկներ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը բազմաթիվ մարդկանց կյանքեր է փրկել, իսկ 2018թ-ի հուլիսին փորձառու վիրաբույժը գործընկերների հետ ստիպված է եղել կատարել հատուկ բարդության, այսպես կոչված, հիբրիդային վիրահատություն. Ա. Վիշնևսկու անվան Վիրաբուժության կենտրոն են տեղափոխել 72-ամյա հիվանդի` կյանքին սպառնացող երեք հիվանդությունով։

- Պարոն Ալեքյան, կպատմե՞ք այդ դեպքի մասին։

— Վլադիմիրսկի շրջանից մի կին դիմել էր Վիշնևսկու անվան Վիրաբուժության կենտրոն` ստամոքսի քաղցկեղ ախտորոշմամբ։ Պահանջվում էր շտապ վիրահատություն, բայց հետազոտությունը կնոջ մոտ բացահայտել էր սրտի երկու լուրջ հիվանդություններ, որոնց մասին նա նույնիսկ չգիտեր։

Врачи кардиологического отделения - Sputnik Արմենիա
Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում

Սկզբում մենք ախտորոշեցինք սուր աորտալ ստենոզ` սրտի հիմնական փականի նեղացում, որի միջոցով արյունը մտնում է աորտա։ Փականը պետք է երեք սանտիմետր տրամագծով անցք ունենա, իսկ հիվանդի մոտ այն չէր գերազանցում անգամ յոթ միլիմետրը։ Ըստ վիճակագրության` նման ախտորոշում ունեցող հիվանդների 50 տոկոսը հեռանում է կյանքից չորս տարվա ընթացքում հիվանդության առաջին նախանշանի` հևոցի ի հայտ գալուց հետո։ Ընդ որում, հանկարծակի են մահանում։

Մենք նրա մոտ նկատեցինք սիրտը սնուցող արյունատար անոթի վնասվածք, որը շատ լուրջ էր, և դա հաճախ հանգեցնում է միոկարդի ինֆարկտի ու հանկարծամահության։

Պատկերացրեք իրավիճակը. հիվանդի ստամոքսում արյունահոսող ուռուցք է, իսկ սրտավիրաբույժները չեն կարող իրենց թույլ տալ սրտի վիրահատություն կատարել արյունը ջրիկացնող դեղամիջոցներ ներարկելու պայմաններում։ Այդ դեղամիջոցների ֆոնին նա հաշված ժամերի ընթացքում կարող է մահանալ արյունահոսությունից։ Չէր կարելի նաև բուժումը սկսել ուռուցքը հեռացնելուց սրտի երկու լուրջ հիվանդությունների դեպքում, դա չափազանց բարձր վիրաբուժական ռիսկ է։

Այնպես որ անհնար էր առանձին կատարել կնոջն անհրաժեշտ երեք վիրահատություններից թեկուզ մեկը։ Մենք անելանելի վիճակում էինք. ստամոքսի վիրահատությունն անհնար էր սրտի խնդիրների պատճառով, սրտի վիրահատությունն արյունահոսություն կառաջացներ ստամոքսում։

Վիշնևսկու անվան կենտրոնում գումարվեց բժիշկների խորհրդակցություն` վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ։ Որոշեցինք գործել անսովոր ձևով` երեք վիրահատությունն անել միանգամից իրար հետևից մեկ անզգայացումով։

Քանի որ հիվանդը չէր դիմանա սրտի բաց վիրահատությանը, մենք առաջին փուլով կատարեցինք սրտի էնդովասկուլյար միջամտություն։ Այսինքն առանց կրծքավանդակը բացելու ազդրի երակով արեցինք երակի ստենտավորում, այնուհետև` աորտալ փականի տրանսկատետերային պրոթեզավորում։

- Ռուսաստանի համար դա նոր վիրահատությո՞ւն է։

Встреча с кардиохирургом Лео Бокерия - Sputnik Արմենիա
Սրտի վիրաբույժ Բոկերիան պատմել իր աշխատանքային փորձի ամենաողբերգական դեպքի մասին

— Ոչ, առաջին անգամ մեր երկրում ես անցկացրել եմ աորտալ փականի էնդովասկուլյար պրոթեզավորում 2009թ-ին։ Իսկ անցած տարի Ռուսաստանում կատարվել է արդեն 800 նման վիրահատություն։ Պետությունը վերջին երկու տարիներին դրա համար քվոտաներ է տրամադրում։ Մի քվոտայի արժեքը 1,5 միլիոն ռուբլի է. աորտալ փականի պրոթեզն արտասահմանյան է, թանկ։

Իսկ մեր հիվանդին, որը նախկինի պես անզգայացման տակ էր, երկու ժամով տեղափոխել էին վերականգնողական բաժանմունք, հետևում էին նրա վիճակին։ Համոզվելով, որ սիրտը լավ է աշխատում, տարանք նրան արդեն մյուս վիրահատարան, որտեղ հեռացրին նրա արյունահոսող ստամոքսը և ձևավորեցին նորը։

12 ժամվա ընթացքում մենք կատարեցինք երեք վիրահատություն։ Արդյունքում արյունահոսություն չեղավ, սրտի երկու հիվանդությունները բուժվեցին, ուռուցքը հեռացվեց։ Հիվանդը լավ է, մենք նրան արդեն տուն ենք ուղարկել։

- Դա ձեր պրակտիկայի ամենաբարդ դե՞պքն է։

— Վիրաբույժների մոտ հասարակ դեպք չի լինում։ Կոնկրետ այս իրավիճակում բժիշկների և հիվանդի համար լրացուցիչ բարդություններ էին ստեղծել հիվանդությունները։ Ինչ վերաբերում է սրտավիրաբույժների մեր աշխատանքին, ապա բարդ էր, քանի որ արյունատար արտերիայի փողի ստենտավորումը և աորտալ փականի տրանսկատետերային պրոթեզավորումն ամենաբարդ էնդովասկուլյար վիրահատություններից են։

- Իսկ Հայաստանում անցկացնո՞ւմ են նման վիրահատություններ։

— Հայաստանում հաջողությամբ կատարում էր արյունաբեր արտերիաների ստենտավորման և ստամոքսի քաղցկեղի բուժման վիրահատություններ։ Այնտեղ առայժմ չի անցկացվում աորտալ փականի տրանսկատետերային պրոթեզավորման վիրահատություն։

- Կարո՞ղ եք գնահատել Հայաստանում բժշկության մակարդակը։

Ведущий аритмолог России, сердечно-сосудистый хирург Павел Мезенцев провел операцию на сердце вместе с армянскими коллегами - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անել սրտի ռիթմի խանգարման դեպքում. ՌԴ առաջատար առիթմոլոգի փորձը

— 1990-ականներին` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանում ողբալի իրավիճակ էր. մարդիկ աղքատ էին, Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր։ Շատերը նույնիսկ ավիատոմսի փող չունեին, որպեսզի մյուս երկրների հիվանդանոցներում պառկեին։

Իրավիճակը փոխեց բժիշկ Հրայր Հովակիմյանը։ Նա Հայաստան էր եկել ԱՄՆ-ից, որտեղ Օրեգոն նահանգի առաջատար վիրաբույժներից էր։ Թողել էր ամեն ինչ։ Նոր Մարաշի հիվանդանոցի հիման վրա նա ստեղծել է հիանալի սրտավիրաբուժական կենտրոն։ Այնտեղ սկսել են բարդ վիրահատություններ անել. աորտոկորոնար շունտավորում, փականների պրոթեզավորում, վիրահատություններ սրտի բնածին արատների դեպքում։ Վիրահատել են մեծահասակներին և երեխաներին։ Բժիշկները հանրապետության համար այդ բարդ շրջանում հսկայական թվով մարդկանց են փրկել, որոնք սրտի հիվանդություններ են ունեցել և չեն կարողացել բուժվել այլ երկրներում։

Վերջին ութ տարիներին Հայաստանում իրավիճակը սկզբունքորեն փոխվել է։ Այսօր երկրում ստեղծվել են արդեն 12 սրտանոթային կենտրոն, որտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Նրանք ամեն տարի արյունատար երակների ստենտավորման 7-8 հազար վիրահատություն են անում։ Նրանց աշխատանքի ցուցանիշը երեք հազար ստենտավորում է` մեկ միլիոն բնակչության կտրվածքով, դա 2,5 անգամ շատ է, քան Ռուսաստանում։

© SputnikԲագրատ Ալեկյան
Кардиохирург, академик РАН Баграт Алекян - Sputnik Արմենիա
Բագրատ Ալեկյան

Ավելին, երեք տարի առաջ Հայաստանում ներդրել են միոկարդի սուր ինֆարկտով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համակարգ։ Առողջապահության նախարարությունը դիմել է ինձ` խնդրելով կազմակերպել դա։ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է ստորագրել սրտի միոկարդի ինֆարկտով 1000 հիվանդին անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու մասին։

- Պարոն Ալեքյան, դուք բժշկություն եք սովորել Հայաստանո՞ւմ։

— Այո, ես 1974թ-ին ավարտել են Երևանի բժշկական ինստիտուտը, իսկ մեկ տարի հետո ուսումս շարունակել եմ Մոսկվայում։

- Հիշո՞ւմ եք` ինչ մտքերով ու տրամադրությամբ եք հեռացել հայրենի երկրից։

— Դա ինձ համար բարդ ընտրություն էր։ Ես ծնվել եմ մեծ ընտանիքում. չորս ավագ քույր ունեմ, ես կրտսեր երեխան էի։ Իսկ «միակ և կրտսեր որդին» հատուկ է կովկասյան ընտանիքում։ Երբ ես ավարտեցի ինստիտուտը, ծնողներս արդեն թոշակի էին անցել։ Բոլոր կանոններով ես պետք է մնայի նրանց կողքին, բայց հայրս ու մայրս օգնեցին ճիշտ գնահատել իրավիճակը, ըմբռնումով մոտեցան։ Ընտանիքս որոշեց, որ պետք է մեկնեմ Մոսկվա։ Հետո եղավ թեկնածուական դիսերտացիա, այնուհետև` դոկտորական… Այնպես ստացեց, որ ընդմիշտ մնացի Ռուսաստանում։

- Հաճա՞խ եք լինում Հայաստանում։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են ուսումնասիրում` առանց վիրահատության

— Ցավոք, ոչ։ Բայց փորձում եմ մասնակցել սրտավիրաբուժության ազգային և միջազգային գիտական միջոցառումներին, որոնք անցկացվում են Հայաստանում։ Այս տարվա հուլիսին մի շաբաթ հանգստացել եմ Հայաստանում։ Կնոջս հետ մեկնել էինք այնտեղ` հարազատներին ու ընկերներին տեսնելու։

Մի քանի տարի առաջ Երևանի կլինիկաներից մեկում բացել են ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունք և կոչել իմ անունով։ Բժիշկ գործընկերներս, հայրենակիցներս անակնկալ են մատուցել ինձ։ Դա մեծ պատիվ եմ համարում ինձ համար։ Հիմա ամեն անգամ, երբ լինում են հայրենիքում, անպայման այցելում եմ այդ կլինիկա, մտնում բաժանմունք և հիվանդների խորհրդատվություններ, վարպետության դասեր, երիտասարդ բժիշկների հետ համատեղ վիրահատություններ եմ անցկացնում։

-Աշխարհահռչակ բժիշկներից շատերը ծնունդով հենց Հայաստանից են։ Ո՞րն է գաղտնիքը։

— Հայերը դարեր ի վեր ապրել են աշխարհի տարբեր անկյուններում, պատմությունը մեզ ցրել է։ Բայց միշտ և ամենուրեք նրանք ստիպված են եղել հետևել մի կանոնի. արդյունքի հասնելու համար պետք է աշխատել։ Ով շատ և ազնիվ է աշխատում, նա կյանքում անպայման գտնում է իր տեղը։ Նույնիսկ կարելի է ասել, որ աշխատասիրությունը մեր ժողովրդի գենետիկ հատկությունն է։ Իսկ բժշկությունը հենց այնպիսի ոլորտ է, որտեղ իսկապես լավ բժիշկ դառնալու համար անհավանական աշխատանք է պահանջվում։

Լրահոս
0