00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Ջոնի Դեպն ու Սևանի զորությունը, կամ ինչպես է նավապետ Սեմը գրավում մարդկանց սրտերը

© Sputnik / Aram NersesyanПредседатель Армянской национальной федерации инвалидного спорта (АНФИС) Самвел Ростомян
Председатель Армянской национальной федерации инвалидного спорта (АНФИС) Самвел Ростомян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարիներ շարունակ Սևանում մի սպիտակ նավակ է ճոճվում։ Դրա նավապետի բարության մասին լեգենդներ են պատմում։ Նա էլ համեստորեն շարունակում է բարի գործեր անել։ Սեմը հավատում է մարդկանց, բայց ամենաշատն իր կարմիր արևին, որին կվստահի և՛ նավախուցը, և՛ կյանքը։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Սպիտակակապույտ թոփ-սայդերներ, կարճ շորտեր, սև ապակիներով լենոն ակնոցներ, սպիտակ մազերի կարճ սանրվածք, բրոնզե, շոկոլադե մաշկ ու սպիտակ առագաստանավ․ ամեն ինչ ինչպես արտասահմանյան ֆիլմում։ Նայում ես նրան ու ինքստինքնյան գլխումդ սկսում է ռթիմիկ ռոք երաժշտություն հնչել, իսկ աչքիդ առաջ Black-label-ի գովազդի կադրեր են անցնում։ Բայց․․․Սևանը նվաճողը՝ նավապետ Սեմը (Առագաստային սպորտի հայկական պարալիմպիկ առաջին թիմի մարզիչ և հիմնադիր Սամվել Ռոստոմյանը) լրիվ ուրիշ է։ Նրա բարության մասին լեգենդներ են պատմում, իսկ նա պնդում է, որ այդպիսի բանի մասին չի լսել։ Ամաչելով ժպտում է ու փակում անհուն կապույտ աչքերը։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Ռոստոմյան
Председатель Армянской национальной федерации инвалидного спорта (АНФИС) Самвел Ростомян - Sputnik Արմենիա
Սամվել Ռոստոմյան

Սեմը համոզված է, որ նրա «Red pepper» առագաստավանը իգական սեռի է։ Նրա հյուրերը սովոր են, որ նավապետն նրան «աղջիկս» է անվանում։ Նավապետը սնահավատ չէ, ու կինը նավի մեջ նրա համար խնդիր չի ներկայացնում։ Դրա լավագույն ապացույցն իր կարմրահեր օգնականն է՝ Արփին։

Կանաչաչյա աղջիկը ոտաբոբիկ վազվզում է նավում ու հաղթում է ցանկացած քամու։ Նա մագիստր ռադիոինժեներ է, սակայն նախընտրում է արկածների հետևից գնալ։ Ավելի քան յոթ տարի է աղջիկը զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մարզական ծրագրերով։ Նավապետը սովորեցրել է նրան կառավարել նավը, իսկ հիմա նա է սովորեսցում իր սաներին։ Այդ կախարդուհին բարձր ծիծաղում է ու հպարտորեն ասում է, որ ամեն ինչ գիտի նավապետի մասին, բայց չի պատմի։

© Sputnik / Aram NersesyanԱրփի Հովհաննիսյան
Арпи Оганнисян - Sputnik Արմենիա
Արփի Հովհաննիսյան

«Մի ամգամ գիշերով լճի մի ափից մյուսն էինք լողում։ Ուժեղ քամի էր ու խիտ մթություն։ Վախենալու էր, ասես նավերի կործանումը պատկերող նկար լիներ։ Սեմը շատ ահնգիստ էր, չէի հասկանում՝ ինչու։ Երբ տեղ հասանք, նա առագաստանավը կանգնեցրեց ուղիղ լողանշանի մոտ, ես սկսեցի ավելի շատ վստահել նրան ու հիմա էլ արդեն ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում», — պատմում է աղջիկը։

Մինչ խոսում էինք Արփիի հետ, առագաստանավին մի նարնջագույն փչովի նավակ է մոտենում։ Տարիներ շարունակ Սեմը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ծովային զբոսանքներ է կազմակերպում։ Նավապետի օգնականները՝ Կարոն ու Միքոն (հաշմանդամություն ունեցող տղան) բերել են Մարինեին, որը Սպտակի երկրաշարժից հետո չի կարողանում քայլել ու նաև Նոյ անունով Դաունի սինդրոմով մի տղայի։ Սեմն ու Կարոն օգնում են նրանց նավ նստել։ Կամաց-կամաց արագություն ենք հավաքում։ Առագաստը լայն բացված է, բայց Մարինեի ժպիտը շատ ավելի լայն է։

© Sputnik / Aram NersesyanԼողափ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Լողափ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

«Սեմը գիտի՝ որքան կարևոր է զգալ դեմքին խփող քամին, տեսնել այս տեսարանը, վերաիմաստավորել ամեն ինչ կյանքում, անսահման ազատություն զգալ։ Նա կիսել է իր բաժին հրաշքն ու հաշմանդամություն ունեցող մարդկանց երջանկություն է նվիրել, սա հերոսություն է», — առեղծվածային ժպիտով ասում է Մարինեն։

Նավապետն ինչ-որ բան է ասում նավի փոքրավոր Հայկոյին։ Իր որդին է։ Կարմիր թշերով ու ողորկ մաշկով տղան ոչ մի քայլ չի հեռանում հորից։ Նա օգնում է աղջիկներին նավ բարձրանալ, առագաստանավում լուսանկարի համար ամենալավ դիրքն է ցույց տալիս, խնդրում է հարմար նստել, երբ քամին ուժեղանում է ու առագաստանավն իրար է գալիս։ Նա սկսում է փայլել, երբ գովում են: Հայկոն նկատում է, որ Նոյի հետ շփվելիս կաշկանդված եմ։

«Նա մեզ նման է։ Մի վախեցիր, ժպտա, չես վիրավորի։ Հայրս է սովորեցրել», — շշնջում է տղան։

Մենք լսում ենք փքված պարանների ձայնը։ Արփին նավի ծայրին է մոտենում ու հավաքում է առագաստը։ Կարծես մեր զբոսանքն ավարտված է։ Սեմը ուղեկցում է մեզ ու նոր հյուրերի է ընդունում։ Մենք կհանդիպենք նրան մի քանի ժամից, ափին, որտեղ նա սիրելու է Էդո անունով ծեր շանը, որն ամբողջ օրն ափին քնած է եղել։

© Sputnik / Aram NersesyanԼողափի շնիկը
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Լողափի շնիկը

Արդեն երեսուն տարի է նավապետն աշխատում է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ։ Սեմը համոզված է, որ ամեն մարդ շնորհք ունի ու այն պետք է բացահայտել։ Նա որոշել է առաջին քայլն անել ու փոխանցել իր փորձը բոլորին, առաջին հերթին՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նա մտադիր է սովորեցնել նրանց կառավարել առագաստանավն ու զգալ ալիքը։

«Ուզում եմ, որ նրանք սովորեն ապրել ծովի (այսպես է նա Սևանն անվանում) հետ, սիրեն այն, զգան ու կառավարեն նավը», — համեստորեն ասում է նավապետը։

Մազ թողող շունը պառկած է սենյակի հատակին, որտեղ բարձր հնչում է «Ոստան հայոց» խմբի երաժշտությունը։ Ոչ մի առանձնահատուկ բան, եթե չլիներ Նոյը։ Տղան չի հեռանում բարձրախոսի մոտից ու ձայնակցում է մենակատարին։ Նույնիսկ նրա մայրն է զարմացած, իսկ պատին հենված Սեմը համեստորեն ժպտում է, նա գիտի ջրի զորությունն ու հավատում է մարդկանց ուժին:

© Sputnik / Aram NersesyanՀաշմանդամություն ունեցողների լողափում. Սևան
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Հաշմանդամություն ունեցողների լողափում. Սևան

 

 

Լրահոս
0