00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձավ են գտել

© Photo : provided by Rosario RujeriАрмянские и итальянские спелеологи в Сюнике
Армянские и итальянские спелеологи в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավայից ու մագմայից ստեղծված մի ամբողջ քարանձավ էր դա, որ հավանաբար 2 մլն տարի առաջ էր առաջացել. իտալացի քարանձավագետը հիացած է հայաստանյան հայտնագործություններով։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայ և իտալացի քարանաձավագետների խումբը Հայաստանում նոր քարանձավներ է բացահայտել։ Արարատի մարզի Ուրծի լեռնաշղթայի և  Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներում տեսածը հիացրել է բազում քարանձավներ տեսած մասնագետներին։

Իտալացի երկրաբան–քարանձավագետ Ռոզարիո Ռուջերին, ով նախկինում արդեն այցելել էր Վայոց Ձորի Արենիի և Տավուշի մի քանի քարանձավներ, Արարատի ու Սյունիքի լեռնային խոռոչներում բացահայտած հրաշքներով ուղղակի հիացած է։

Սամվել Շահինյանը բացահայտում է քարեդռնավոր քարանձավների դարավոր գաղտնիքները - Sputnik Արմենիա
Ինչ գանձեր են պահվել քարանձավների քարե դռների հետևում

«Մենք բավական խորը քարանձավներում եղանք, շատ հետաքրքիր էնդեմիկ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հանդիպեցինք։ Մեկ այլ քարանձավում էլ հրաբխային շատ հետաքրքիր միջավայր հայտնաբերեցինք, լավայից ու մագմայից ստեղծված մի ամբողջ քարանձավ էր դա, որ հավանաբար 2 մլն տարի առաջ էր առաջացել, հրաբխային հեղուկի հոսքի սառչելու հետևանքով»,– ասաց Ռոզարիո Ռուջերին։

Թե իրականում քանի տարեկան են նոր հայտնաբերված քարանձավները, առաջիկայում դեռ կբացահայտեն հնագետները։ Բայց արշավը նախաձեռնած Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանն արդեն իսկ համոզված է` Սիսիանում հայտնաբերված լավային թունելն իր տեսակի մեջ մինչ օրս Հայաստանում բացահայտվածներից ամենամեծն է։

Լավային քարանձավի մուտքի տրամագիծը, Շահինյանի խոսքով, 10 մետրից ավելի է։ Ձագարաձև թունելի վերջում դրա տրամագիծը նեղանում է մինչև 2 մետր։

Քարանձավներում մասնագետներին զարմացրել է նաև կենդանական աշխարհի առատությունն ու 10 տարում կատարված փոփոխությունները։

«Ուրծի լեռնաշղթայի այս քարանձավ առաջին անգամ 1984թ.–ին ենք մտել, երկրորդ անգամ` 2008–ին, իսկ այս անգամը պարզապես անհամեմատելի էր նախորդ անգամների հետ։ Փոխվել էր կենդանական աշխարհը։ Այնտեղ, ուր նախկինում աղավնիներ էին, հիմա սերմնագռավներ են։ Երևի աղավնիների որսը շատ է տարածված, նրանք ոչնչացվել էին»,– պատմեց Սամվել Շահինյանը։

© Photo : provided by Rosario RujeriՆոր բացահայտված քարանձավներ Հայաստանում
Спелеологи в одной из пещер Урцского хребта - Sputnik Արմենիա
Նոր բացահայտված քարանձավներ Հայաստանում

Շուրջ 10 տարվա ընդմիջումներով իրականացրած հետազոտությունների տվյալները, գիտնականի խոսքով, հարուստ նյութ են երկրաբանական, քարանձավագիտական ուսումնասիրություններ անելու համար։

Արարատի մարզի մեկ այլ քարանձավում էլ, որտեղ ավանդաբար չղջիկներ են բնակվում, դրանք թեև պահպանվել են, բայց այլևս իրենց քարանձավի լիարժեք տերերը չեն։

«Նախկինում քարանձավի ներսում սառն էր, որովհետև արտաթորանքը քիչ էր, իսկ հիմա սարսափելի մեծ քանակի էր հասել։ Ածխաթթու գազի առկայությունը քարանձավում 4 անգամ շատ է, քան դրսի օդի մեջ։ Հատակին կուտակված արտաթորանքի քայքայման պրոցեսի հետևանքով արձակված ջերմության արդյունքում քարանձավում ջերմաստիճանը հասել էր +21-ի, որը անհավանական է ցանկացած քարանձավի համար։ Իսկ Հայաստանի քարանձավներում առավելագույնը 8-13 աստիճան է լինում։ Դա հնարավորություն էր տվել օձերին իրենց համար լավ միջավայր ստեղծել։ Մենք արձանագրեցինք հենց այն պահը, երբ օձը բռնել էր չղջիկին ու կուլ էր տալիս»,– ասաց Շահինյանը։

Пещера в Арени - Sputnik Արմենիա
Երբեմն ինձ մանկապարտեզի դայակ եմ զգում. ինչպես է Արմենակը քարանձավը պաշտպանում օտարներից

Ուրծի լեռնաշղթայում հայտնաբերված մի քարանձավն էլ, Սամվել Շահինյանի համոզմամբ, արդեն շուրջ 80 տարի տարբեր արշավախմբերի կողմից փնտրված, բայց այդպես էլ չգտնված էր, այն 1940–ականներին հայտնաբերել էր խորհրդային հայտնի գիտնական Սերգեյ Դալի ղեկավարած արշավախումբը։

«Վերջապես մենք գտանք այն քարանձավը, որի մասին ժամանակին գրել էր Սերգեյ Դալը։ Այսօր մենք ունենք Դալի նկարագրությունն ու ներկա փաստացի վիճակը, որը լուրջ հետազոտությունների հիմք կարող է դառնալ հնեաբանների համար»,–ասաց Սամել Շահինյանը` հավելելով, որ այդ քարանձավում կան նաև մարդկային ոսկորների մնացորդներ, որոնց մասին իր գրառումներում հայտնում է խորհրդային գիտնականը։

Հայաստանյան արշավներին մասնակցած իտալացի մասնագետները համոզված են, որ նման հնարվորություններով Հայաստանը կարող է զարգացնել քարանձավագնացությունը, լեռնագնացութունը, հնագիտությունն ու քարանձավագիտությունը, և դրանց միջոցով` զբոսաշրջությունը։

«Կարծում եմ` Հայաստանը մեծ շանսեր ունի, հատկապես` էկոտուրիզմի զարգացման համար։ Ամենակարևորը Հայաստանի համար, նրա գեղեցիկ բնությունն է»,– ասում է Ռոզարիո Ռուջերին։

© Photo : provided by Rosario RujeriՍյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներ
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներ - Sputnik Արմենիա
1/8
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներ
© Photo : provided by Rosario RujeriՀրաբխային միջավայր քարնձավում
Հրաբխային միջավայր քարնձավում - Sputnik Արմենիա
2/8
Հրաբխային միջավայր քարնձավում
© Photo : provided by Rosario RujeriՀայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ - Sputnik Արմենիա
3/8
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
© Photo : provided by Rosario RujeriՀայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ - Sputnik Արմենիա
4/8
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
© Photo : provided by Rosario RujeriՀրաբխային միջավայր քարնձավում
Հրաբխային միջավայր քարնձավում - Sputnik Արմենիա
5/8
Հրաբխային միջավայր քարնձավում
© Photo : provided by Rosario RujeriՕձը` քարանձավում
ЗՕձը` քարանձավում - Sputnik Արմենիա
6/8
Օձը` քարանձավում
© Photo : provided by Rosario RujeriՄարդկային ոսկորների մնացորդներ քարանձավում
Մարդկային ոսկորների մնացորդներ քարանձավում - Sputnik Արմենիա
7/8
Մարդկային ոսկորների մնացորդներ քարանձավում
© Photo : provided by Rosario RujeriՍերմնագռավներով բնակեցված քարանձավ Ուրծի լեռնաշղթայում
Սերմնագռավներով բնակեցված քարանձավ Ուրծի լեռնաշղթայում - Sputnik Արմենիա
8/8
Սերմնագռավներով բնակեցված քարանձավ Ուրծի լեռնաշղթայում
1/8
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներ
2/8
Հրաբխային միջավայր քարնձավում
3/8
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
4/8
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
5/8
Հրաբխային միջավայր քարնձավում
6/8
Օձը` քարանձավում
7/8
Մարդկային ոսկորների մնացորդներ քարանձավում
8/8
Սերմնագռավներով բնակեցված քարանձավ Ուրծի լեռնաշղթայում

Մինչդեռ նրա հայ գործընկերոջ` Սամվել Շահինյանի խոսքով Հայաստանի բազում քարանձավներ, թեև բնության հուշարձաններ են հռչակված, բայց պետական որևէ աջակցություն դրանց ուսումնասիրության համար չի տրամադրվում։ Էկոտուրիզմի զարգացման բազում ծրագրերն էլ մշտապես շրջանցում են քարանձավագնացության ոլորտը։

Հայաստանի քարանձավագիտական կենտրոնը սեփական ու արտասահմանցի գործընկերների սուղ միջոցներով վերջին 3 տարում ավելի քան 6 արշավ է իրականացրել` քարանձավագիտական կենտրոնի 35-ամյակի առիթով հաջորդ տարի Հայաստանում նախանշված կոնֆերանսին ընդառաջ, որին մասնակցելու են աշխարհի մի շարք երկրների այդ ոլորտի լավագույն մասնագետները։

Լրահոս
0