00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրո 99 տարի կամ ինչպես մեծն Նիկողոսյանը Չարենցին ծեծեց կնոջ պատճառով

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСкульптор и художник Николай Никогосян
Скульптор и художник Николай Никогосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանդակագործ և նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը հայտնի է ոչ միայն իր կտավներով ու քանդակներով, այլև ակտիվ կյանքով։ Նրա անվան հետ մի շարք լեգենդներ են կապված։ Դրանցից մեկի համաձայն` Նիկողոսյանը 17 տարեկան հասակում, իր սիրած աղջկան` դերասանուհի Արուս Ոսկանյանին պաշտպանելիս, հարվածել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցին։

Հայտնի քանդակագործ Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում 99 տարեկանում, սակայն օգոստոսի 17-ին հուղարկավորվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Նիկողոսյանի ստեղծագործական գործունեության, գեղեցիկի նկատմամբ ունեցած սիրո և լեգենդների մասին Sputnik Արմենիային է պատմել նրա թոռը` նկարիչ, արվեստագետ Հարություն (Արչի) Գալենցը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ականավոր վարպետ Նիկողոսյանի՞ կամքն էր, որ թաղվի Հայաստանում, թե՞ ընտանիքի որոշումն էր։

— Ավելի շուտ ճակատագրի կամքն էր և ամենաճիշտը, որ կարող էր տեղի ունենալ։ Այդ գերեզմանատանը ոչ միայն արվեստի ականավոր գործիչներ են թաղված, այլև նրա մտերիմ ընկերները, օրինակ` ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, նկարիչ Մարիամ Ասլամազյանը։ Վերջինի հետ 1937 թվականին սովորել էին Լենինգրադում 1945 թվականից ապրել Մոսկվայում։ Կյանքի զգալի մասն անցկացրել է այնտեղ, բայց ընտանիքը որոշեց հուղարկավորել նրան Կոմիտասի անվան պանթեոնում։

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Նիկողոսյան
Скульптор и художник Николай Никогосян - Sputnik Արմենիա
Նիկոլայ Նիկողոսյան

- Զգո՞ւմ էր, որ մահը մոտ է։

— Նա տարիքային հիվանդություն ուներ, բայց անկախ տարիքից (99 տարեկան), միտքը սթափ էր։ Նրան այցելեցի հունիսի 25-ին, նրա դիմանկարն արեցի, զրուցեցինք։ Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ էր ամփոփվում իր մեջ, շատ էր մտահոգվում կնոջ համար, որը վերջին շրջանում հիվանդ էր։

Նա ուժեղ էր, բայց հոգնել էր, չէր ուզում խոսել, գերադասում էր քնել։ Մենք հասկանում էինք, որ նա հեռանում է, բայց զգացողություն չկար, թե վախեցած է կամ ցավ է զգում։ Մեծ հաշվով նրան նույնիսկ նախանձել կարելի էր։ Նիկողոսյանը հեռացավ հարազատներով շրջապատված, իր տանը, մաքուր անկողնում, առանց ցավի և վախի։ Տպավորություն էր, որ նա պարզապես այլ կյանքի է պատրաստվում։ Նիկողոսյանի վախճանին միայն նախանձել կարելի է։

- Աստծուն հավատո՞ւմ էր։

— Հավատացյալ չէր այն իմաստով, որ մենք այժմ հասկանում ենք, նկատի ունեմ պրակտիկ հավատքը։ Նա կարող էր չիմանալ եկեղեցու կանոնադրության մեջ առկա դասական արատների և բարի գործ անողների մասին, բայց նա այդ հարցում սեփական պատկերացումներն ուներ։ Միշտ կապ է ունեցել եկեղեցու հետ, օրինակ` Կաթողիկոսի հայտնի դիմանկարը, որը նկարել էր դեռ XX դարի 60-ականներին։ Այդ աշխատանքն այսօր Մոսկվայի Niko պատկերասրահում է։ Ի դեպ, նա մահից առաջ հաղորդություն էր ստացել։ Գուցե իր պատկերացմամբ հավատացյալ մարդ էր։

© Sputnik / Laura SarkisianՀարություն Գալենցի և Նիկոլայ Նիկողոսյանի դիմանկարները
Портреты Арутюна (Арчи) Галенца и Николая Никогосяна - Sputnik Արմենիա
Հարություն Գալենցի և Նիկոլայ Նիկողոսյանի դիմանկարները

- Ինչպե՞ս է նա ազդել ձեր արվեստի վրա։

— Մեծ հետք է թողել, ձևավորել նկարչի մասին իմ ենթագիտակցական պատկերացումը` աշխատասիրություն, նվիրվածություն սեփական գործին։ Նիկողոսյանը կարող էր մեծ թվով մարդկանց հրավիրել, նա շատ էր սիրում շփվել, սիրում էր մարդկային գեղեցկությունը, թատրոնը։ Հիշում եմ` դեռ երեխա ժամանակ, երբ նրա հետ համերգների էի գնում, նա կարող էր վերցնել նոթատետրը և մինչև համերգի ավարտը ինչ-որ ուրվագծեր անել։

Ստեղծագործական առումով նա է ինձ ձևավորել, ես քանդակագործ չեմ, նախևառաջ նկարիչ, ժամանակակից նկարիչ, ես միշտ կոնտեքստի հետ եմ աշխատում, մտածում եմ միջավայրի մասին, որտեղ կերտվում է արվեստը։ Մենք հաճախ էինք նկարում միմյանց։ Երբ Մոսկվա էի մեկնում, նրան անպայման պատմում էի իմ հաջողությունների մասին, ցույց էի տալիս կատալոգները։ Նա խանդում էր, եթե լինում էի Մոսկվայում և նրա հետ ժամանակ չէի անցկացնում։ Այդ պատճառով ավելի հեշտ էր նրա հետ ապրել` ավելի շատ ժամանակ հատկացնելու համար։ Ես միշտ նրա դիմանկարի էսքիզներ էի անում, փորձում էի որսալ պահը։ Նա շատ բարդ անձնավորություն էր և՛ որպես մարդ, և՛ բնորդ։ Նրա մեջ չբացահայտված գաղտնիքները շատ էին։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Հայ նկարիչը բիբլիական կերպարներ է ստեղծում թղթից ու ալյումինից. տեսանյութ

- Ինչպիսի՞ պապիկ էր։

— Մենք առանձնահատուկ կապվածություն ունեինք միմյանց հետ, հատկապես վերջին տարիներին, այն բանից հետո, երբ ես Գերմանիա մեկնեցի, այն ժամանակվանից, երբ լրջորեն սկսեցի զբաղվել արվեստով։ Նա ինձ միշտ աջակցում էր։ 90-ականների սկզբին, երբ մարդիկ դեռ նամակ էին գրում իրար, մենք ակտիվ նամակագրության մեջ էինք, միմյանց պատմում էինք մեր տպավորությունները։ Ինձ համար դա շատ կարևոր էր։

- Քննադատո՞ւմ էր։

— Նա քննադատում էր ժամանակակից արվեստը։ Քննադատությունը ես ընդունում էի, սակայն մենք նրա հետ նաև բովանդակալից զրույցներ էինք ունենում։ Մեր հարաբերությունները ավելի շուտ գործընկերային էին, ես նրան չէի կրկնօրինակում, և նա թույլ չէր տալիս դա ոչ ոքի։ Նա իր աշակերտներին օգնում էր, նույնիսկ ստիպում էր սեփական աշխարհը գտնել։

- Զղջո՞ւմ էր, որ չի շարունակել բալետի պարողի կարիերան։

— Նիկողոսյանը շատ հանելուկներ է թողել։ Նա պարարվեստի դպրոց ընդունվեց, քանի որ սիրահարված էր դերասանուհի Արուս Ոսկանյանին։ Փողոցում մի շքեղ կնոջ էր տեսել, որի հետևից քայլում էին երկրպագուները, և նա, որպես տղամարդ, չէր կարողացել անտարբեր մնալ։ Կինն ինչ-որ շենք էր մտել, պարզվել էր` թատրոն է։ Նիկողոսյանը գնացել էր հետևից և ընդունվել այդ թատրոն, որպեսզի պարզապես մոտ լինի նրան։

Մինչև վերջին օրերը նա կենդանի հետաքրքրություն ուներ գեղեցիկի նկատմամբ։ Երբ նա թատրոն էր մտել, այն ժամանակ պարարվեստի նոր ուսումնարան էր բացվել, որտեղ սնունդ էին տալիս։ 1934-1935 թվականներն էին։ Նա սովորել էր որոշ ժամանակ և նույնիսկ «Մեֆիսթոֆելի» դերն էր պարել։ Դա դուր չէր եկել հորը, որը նույնիսկ ասել էր` լուրջ գործով զբաղվի։

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Նիկողոսյան
Скульптор и художник Николай Никогосян в своей мастерской. - Sputnik Արմենիա
Նիկոլայ Նիկողոսյան

- Ճի՞շտ է, որ կյանքի ընթացքում մի քանի սիրահարվածություն է ունեցել, թե՞ սա նույնպես լեգենդ է։

— Ես կասեի` մի քանի սիրահարվածություն մեկ տարվա ընթացքում (ժպտում է)։ Նա մշտապես շրջապատված էր գեղեցկությամբ, այդ թվում` կանանցով։ 20-25 տարի կարող էր աշխատել մի հուշարձանի վրա` կատարելության հասնելու համար։

Նիկողոսյանի կյանքն այնքան վառ էր և հագեցած նման վառ իրադարձություններով։ Նրա սիրային էպոպեան հետաքրքիր էր դառնում, երբ համամշակութային իրադարձություն էր դառնում։ Պատմություն կար` կապված Արուս Ոսկանյանի հետ։ Մի օր Արուսին սիրահարված 17-ամյա Նիկողոսյանը ճանապարհում է նրան այգով։ Նրանց միջև տարիքային մեծ տարբերություն կար։ Դիմացից գալիս են բանաստեղծներ, որոնց Նիկողոսյանն անձամբ չի ճանաչում։ Սկսում են կատակել, թե, այ Արուս, ինչպես կարելի է տղայի հետ զբոսնել։ Նիկողոսյանն էլ հարձակվում է և հարվածում նրանցից մեկին։ Պարզվում է` բանաստեղծ Եղիշե Չարենցն է լինում, կողքին` գրող Աքսել Բակունցը։ Բակունցը Նիկողոսյանին ասում է` ի՞նչ ես անում, փսլնքոտ, գիտե՞ս, թե նա ո՞վ է։

Պապս կռվի մեջ էր մտել, որովհետև իր մուսային ուղղված կատակն անվայել էր համարել։

- Խորհուրդը, որ միշտ կհիշեք։

— Նա միշտ հիշում էր իր տատին, որը երկու խորհուրդ էր տվել. առաջինը` ինչպես հարսնացու ընտրել։ Եվ նա գոհ էր իմ ընտրությունից։ Երկրորդը` ինքդ քեզ զսպելու ունակությունը, անմիջապես ամեն ինչ չասել։ Նա ասում էր. որ կոկորդում 40 օղ կա, և երբ ինչ-որ բան ես ուզում ասել, կուլ տուր։ Թող այն մնա առաջին օղակի վրա, երբ կրկին մարդու դեմքին որևէ բան ասելու ցանկություն ունենաս, կրկին կուլ տուր և այդպես շարունակ մինչ բոլոր 40 օղերը չլրանան։ Ծննդյան վերջին օրը պապս յուրահատուկ կենաց ասաց, խոսեց այն մասին, որ պետք է կարողանաս ներել ներումը և միաժամանակ չբավարարվես նրանով, ինչը ձևականորեն ընդունված է հասարակության մեջ։

Լրահոս
0