00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանից լրացուցիչ ջրառը ցավոտ է. նախարար

© Sputnik / Nelli DanielyanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր վերցնելու նախաձեռնությունը և խոսել ոռոգման առօրյա խնդիրներից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջուր վերցնելու քայլին ՀՀ կառավարությունը ստիպված է գնացել։ Այսօր, Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունված որոշման նախագծին, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Նախարարը որոշումը «ցավոտ» է որակում` հիշեցնելով այդ հարցի նկատմամբ կառավարության նախնական տրամադրվածությունը։ «Կառավարությունը մի քանի անգամ մերժել էր այս գաղափարը` շեշտելով Սևանից լրացուցիչ ջուր չօգտագործելու իր դիրքորոշումը։ Հիշում եք նաև վարչապետի հայտնի խոսքերն այն մասին, որ Սևանը «տակառ» չէ, որից կարելի է ցանկացած պահի ջուր բաց թողնել։ Բայց մի քանի քննարկումներից ու ոլորտի պատասխանատուների բերած այն փաստարկներից հետո, երբ հիմնավորվեց, որ գյուղացիներին ոռոգման ջուր տալու այլ աղբյուր չկա, կառավարությունը ստիպված գնաց այս քայլին»,– ասաց նախարար Խաչատրյանը։

Севан - Sputnik Արմենիա
Ո՞ւր են հոսում Սևանի ջրերը. բնապահպանները` Սևանից լրացուցիչ ջրառի մասին

Արթուր Խաչատրյանն ինքն անձամբ դեմ է Սևանի ջուրը ոռոգման նպատակով օգտագործելուն, իսկ դրանից հետագայում խուսափելու համար կարևորում է նախ և առաջ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման անհրաժեշտությունը։

«Ջրառի ու ջրտուքի տարբերությունները շուրջ 50 տոկոս են կազմում։ Այդ կորուստներն ինչի՞ հետևանք են. իհարկե, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։ Բայց, որ ցանցը ֆիզիկապես մաշված է և անհրաժեշտ են բարեփոխումներ, որևէ մեկը երբևիցե չի ժխտել»,– ասաց նա։

Բացի այդ, նրա համոզմամբ, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել գրունտային ջրերի պաշարները և միջոցներ գտնել ձկնաբուծարանների օգտագործած ջրի երկրորդային օգտագործման համար։ Այս շարքում ուրույն տեղ են գրավում նաև ջրամբարաշինության արդեն մեկնարկած ու ապագա ծրագրերը։

Հիշեցնենք` Արարատյան դաշտում, մասնավորապես Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խորքային հորերից ջրի գերծախսի հետևանքով առաջացել է ոռոգման ջրի սուր դեֆիցիտ, ցամաքել է Սևջուր գետը: Արդյունքում շուրջ 1 տասնյակ գյուղերի բնակիչներ ստիպված են հողատարածությունները ոռոգել գետի հունով հոսող կոյուղաջրերով։ Այս հարցը ևս սուր քննարկման թեմա էր դարձել` որքանով է կոյուղաջրերով ոռոգված գյուղմթերքն անվտանգ սպառողի համար։ Ուստի Sputnik Արմենիան նախարարին նաև այս հարցով դիմեց։ Պարզվեց` ուսումնասիրություն արվել է, լուրջ վտանգ չկա։

Водяная дамба на реке Севджур - Sputnik Արմենիա
Գյուղերում այգիները ջրում են կոյուղաջրով. մաքուր ջուրը հոսում է Թուրքիա և Ադրբեջան

«Բարեբախտաբար, լուրջ խնդիր չենք բացահայտել։ Այն որ կոյուղաջուր է հոսում, դա էլ երևի պատկերավոր է ասված»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Այդուհանդերձ, կեղտոտ ջրերի խնդիրը գյուղնախարարը չի ժխտում։ Ընդ որում` ոչ միայն Սև ջրի, այլև հայաստանյան այլ գետերի, այդ թվում` Սևանա լիճ լցվող գետերի պարագայում։ Գետերով հոսող կոյուղին ու շրջակայքից լվացվող քիմիական պարարտանյութերը, Արթուր Խաչատրյանի կանխատեսմամբ, հայաստանյան գյուղատնտեսության համար լուրջ խնդիր կարող են դառնալ։ Դրանից խուսափելու համար, նրա համոզմամբ, կառավարությունն օր առաջ պետք է լուծի մաքրման կայանների կառուցման ու շահագործման հարցը, իսկ գյուղատնտեսության մեջ պետք է հրաժարվել ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի օգտագործումից։

Արարատյան դաշտում ոռոգման ջրի պակասուրդը լրացնելու համար ՀՀ կառավարությունն առաջարկել է Սևանից օրենքով նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն այս տարի մինչև 210 մլն խմ ջուր վերցնել։ 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ արժանացել է ԱԺ հավանությանը։ Երկրորդ և վերջնական ընթերցմամբ նախագիծը քննարկման կդրվի վաղը` օգոստոսի 29-ին։

Լրահոս
0