20:59 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.55
  • GBP612.81
  • EUR551.61
  • RUB7.21
Ֆրանսիայի նախագահի և նրա կնոջ զբոսանքը Երևանում

Ի՞նչ են նվիրել Ֆրանսիայի նախագահի կնոջը Երևանում. պատմում է Վերնիսաժի վաճառողուհին

© Sputnik / Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
58850

Մարինե Բարսեղյանը միակն է եղել «Վերնիսաժ» տոնավաճառի առևտրականներից, որը հուշանվեր է նվիրել Բրիջիթ Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը: Նա Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, Երևանից իր հետ տարել է ձեռագործ արծաթե զարդեր՝ թևնոց և վզնոց` կախազարդով` Հայաստանի խորհրդանիշ նռով:

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վաճառող Մարինե Բարսեղյանը, որը Ֆրանսիայի առաջին տիկնոջը նվիրել է այդ զարդերը, երբ վերջինս զբոսանքի է դուրս եկել Երևանում:

Ювелирные украшения
© Sputnik / Laura Sarkisian
Մակրոնի կնոջը նվիրած զարդերը

Մարկոն զույգը Հայաստանում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում: Առաջին օրը, երբ նախագահը ելույթ է ունեցել գագաթաժողովում, նրա կինը որոշել է զբոսնել Երևանում: Նա բոլորի հետ շատ սիրալիր է եղել և չի մերժել սելֆի անելու որևէ մեկի խնդրանքը:

«Այդ օրը ես տոնավաճառի գործընկերներիս հետ առավոտից զրուցում էի Մակրոն զույգի մասին: Ասում է, թե ինչ լավն է Էմանուելը, ինչպես է նա հարգել մեր մեծն Ազանվուրի հիշատակը», - պատմեց կինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Продавщица сувенирной ярмарки Вернисаж Марине Барсегян со своим телефоном
© Sputnik / Laura Sarkisian
Մարինե Բարսեղյանը

Եվ հանկարծ տեսել է, որ իրեն ընդառաջ է գալիս Բրիջիթը՝ վառ կարմիր զգեստով: Ուրախությունից 48-ամյա Մարինեն, որը վերջերս ոտքի վիրահատություն է տարել, տեղից ցատկել է՝ մոռանալով ամեն ինչի մասին, մոտեցել Բրիջիթին, գրկել նրան և համբուրել: Նա որոշել է, որ հյուրին ոչ մի դեպքում չի կարելի ճանապարհել դատարկ ձեռքով և նրան է նվիրել ձեռագործ զարդեր՝ արծաթյա ապարանջան և վզնոց` նռով կախազարդով:

Телефон Марине Барсегян с фотографией Брижит Макрон
© Sputnik / Laura Sarkisian
Բրիջիթ Մակրոնի հետ նկարը Մարինեն հեռախոսի էկրանին է պահում

«Հիշում եմ՝ թարգմանչին ասացի, որպեսզի նրան անպայման պատմեն Հայաստանի խորհրդանիշի՝ նռան մասին: Ասացի, որ մենք նրանց շատ ենք սիրում», - խոստովանեց Բարսեղյանը:

Ամեն ինչ այնքան արագ և հախուռն է ստացվել, որ Բարսեղյանը նույնիսկ շփոթել է Բրիջիթի կողքին կանգնած թիկնապահին Մակրոնի հետ և համբուրել նրան՝ մտածելով, որ նա նախագահն է:

«Ես ուղղակի երազում էի տեսնել և համբուրել Մակրոնին: Ափսոս, չստացվեց, հաջորդ անգամ: Հուսամ, որ մի օր երազանքս կկատարի», - խոստովանեց կինը:

Այդ դեպքից հետո Մարինեին մոտեցել են երկու երիտասարդ, վերցրել հեռախոսահամարը, շնորհակալություն հայտնել: Սակայն դրանից հետո ոչ ոք կապ չի հաստատել:

Նախօրեին Մարինեին նկարելու են գնացել ֆրանսիացի լրագրողները, այնպես որ շուտով նա կարող է հայտնվել այդքան հեռու, բայց մեզ հարազատ երկրի էկրաններին:

Բարսեղյանն ավելի քան քսան տարի աշխատում է Վերնիսաժում, նա երեք երեխաների մայր է: Ավագ որդին արդեն 21 տարեկան է, կրտսեր դուստրը՝ երեքուկես տարեկան:

Ավելի վաղ Բրիջիթ Մակրոնը հայ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տպավորված է նրանով, թե ինչպես են Ֆրանկոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել Հայաստանում և խոստացել է կրկին գալ Հայաստան:

 

թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)

Ըստ թեմայի

Մակրոնը Ազնավուրից մեջբերումներ է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Մակրոնի կինը խոստովանել է` չի ցանկանում հեռանալ Հայաստանից
Դա Ազնավուրի պայքարն էր, նշանակում է՝ նաև Ֆրանսիայի. Մակրոնի հուզիչ ելույթը
Էմանուել Մակրոնի և նրա կնոջ ֆրանսիական զբոսանքը Երևանում
թեգերը:
Երևան

Գլխավոր թեմաներ