00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առևտուր Իրանի հետ, e-invoice, ընդհանուր արժույթ. հարցերին պատասխանում է Տիգրան Սարգսյանը

© Sputnik / Asatur YesayantsЭксклюзивное интервью председателя Коллегии ЕЭК Тиграна Саркисяна агенству Sputnik Армения (23 октября 2018). Еревaн
Эксклюзивное интервью председателя Коллегии ЕЭК Тиграна Саркисяна агенству Sputnik Армения (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը պատասխանում է Հայաստանի վրա եվրասիական ինտեգրման ազդեցության, հարկերի հաշվարկման համար թվային լուծումների, միասնական շուկայի հեռանկարների մասին հարցերին։

–Երբեմն կարծիքներ են հնչում, որ Հայաստանը չի կարողացել օգտվել Եվրասիական միության գործընկերների հետ ինտեգրման ամբողջ պաշարից։ Ինչպե՞ս են փոխվել ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի ցուցանիշները վերջին տարվա ընթացքում։ Ներդրումները աշխուժացե՞լ են։

–Նախ, մենք պետք է փաստենք, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բարձր առևտրատնտեսական ցուցանիշներ է ցուցադրում։ 2017 թվականին ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են ավելի քան 30%–ով։ Իսկ դա նշանակում է, որ դեպի ընդհանուր շուկա Հայաստանի արտահանման ներուժը մեծանում է։

Руководитель Центра инновационных и институциональных исследований Армянского государственного экономического университета Атом Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «ԵԱՏՄ–ում կան ընդհանուր խնդիրներ` կապված ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների հետ»

Կարելի է փաստել, որ Հայաստանն ընդլայնում է արտահանման աշխարհագրությունը։ Ըստ ավանդույթի` հանրապետությունը դեպի  ռուսական շուկա էր արտահանում։ Հիմա Հայաստանն ավելացնում է արտահանումը դեպի Բելառուս ու Ղազախստան։ Մենք տեսնում ենք նաև, որ մեծանում է Հայաստանից արտահանված գյուղատնտեսական մթերքի պահանջարկը։

Այդ պատճառով Հայաստանի մուտքը ԵԱՏՄ մեծ խթան էր երկրի տնտեսական աճի համար։

–2008 թվականի մայիսին ԵԱՏՄ–ն ու Իրանը ազատ տնտեսական գոտու ձևավորման մասին համաձայնագիր կնքեցին։ Մի շարք ապրանքների տուրքերը իջեցվել են։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաձայնագիրը, և հեռանկարներ կա՞ն, որ ժամանակավոր համաձայնագիրը կարող է երեք տարի անց մշտական դառնալ։

–Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման մասին համաձայնագիրը մեր աշխատանքում կարևոր քայլ էր։ Դա երկրորդ նման համաձայնագիրն է, առաջինն արդեն ուժի մեջ է մտել Վիետնամի հետ։ Այդ համաձայնագրում մենք բազում նորմեր ու ստանդարտներ ենք արձանագրել, որոնք համապատասխանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Դրանք բիզնեսի շահերի պաշտպանության համար իրավական դաշտ են ստեղծում։ Իսկ մաքսային սակագների իջեցումը, իհարկե, խթանելու է առևտրային հարաբերություններն ու արտահանման ներուժը, քանի որ Իրանը մեզ համար բավական մեծ ու հետաքրքիր շուկա է։

Вероника Никишина - Sputnik Արմենիա
Նիկիշինա. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության հարցն օրակարգում չէ

Այդ համաձայնագիրը ժամանակավոր է, բայց մենք կփորձարկենք դրա դրույթներն ու պետք եղած փորձը կկուտակենք։ Դրանից հետո հնարավորինս շուտ պետք է երկխոսություն սկսենք իրանական մեր գործընկերների հետ, որ ժամանակավոր համաձայնագիրը նորի վերափոխենք։

–Գաղտնիք չէ, որ Իրանի հետ բանակցությունների մեծ մասն իր վրա էր վերցրել Հայաստանը…

–Այո, Հայաստանն իսկապես բանակցային գործընթացում առաջատար դիրք ուներ։ Դա բացատրելի է։ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի։ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումով։ Դա կօգնի Հայաստանին նաև տարանցիկ երկիր դառնալ։

–Միմյանց հետ աշխատելիս ԵԱՏՄ գործարարները բախվում են ԱԱՀ–ի ու ակցիզի խնդրին։ Նրանք չեն կարողանում այդ գումարը հետ ստանալ իրենց հարկային մարմիններից, եթե նրանց գործընկերը ծանուցում չի ուղարկել, որ իր մոտ վճարել է  հարկերը։ Այդ խնդրի լուծման ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։

Олег Глазьев на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն աստիճանաբար վերադարձնում է արդյունաբերությունում կորսված դիրքերը. Գլազև

–Կարծում եմ` դա լուրջ խնդիր է նախ փոքր ու միջին բիզնեսների համար։ Նրանք շատ պահպանողական քաղաքականություն են վարում, որպեսզի ապահովագրվեն հարկային մարմիններից։ Ինչու՞։ Քանի որ հարկային ծառայությունները շատ ուշադիր են հարկերի հավաքման նկատմամբ։ Հատկապես, երբ խոսքը ԱԱՀ–ի ու արտահանման ժամանակ վերադարձի մասին է։

Կարծում եմ` այդ խնդիրը կարող են լուծել թվային տեխնոլոգիաները։ Եվրասիական հանձնաժողովի միասնական շլյուզի միջոցով հարկայինները կկարողանային տեղեկություն փոխանակել։ Դա թույլ կտա իդենտիֆիկացնել տնտեսվարող սուբյեկտներին, ապրանքները և ծառայությունները։ Դա թույլ կտա ավելացնել բիզնեսի վստահությունը ու կլուծի խնդիրը։

– Հայաստանում արդեն գործում է ապրանքագրերի ու e-invoice հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման համակարգը։ Որքանո՞վ այդ փորձը կարող է օգտակար լինել այս դեպքում։

– Կարծում եմ`սա շատ օգտակար փորձ է։ Հայաստանը ուղեկցող փաստաթղթերի միասնական համակարգով առաջարկություն է ներկայացրել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել առաջարկությանը։ Մենք հետազոտական աշխատանք ենք իրականացրել, որ Հայաստանի փորձը կարողանանք օգտագործել ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Ու այդ նախագիծն արդեն մեկնարկել է։

Министр по основным направлениям интеграции и макроэкономике ЕЭК Татьяна Валовая на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

– Եվրասիական միությունում ամենաշահարկվող ու ամենահաճախ տրվող հարցերից է ընդհանուր արժույթի ստեղծումը։ Դա հնարավո՞ր է, ու ի՞նչ է դրա համար հարկավոր։

– Ուզում եմ նշել, որ օրակարգում դեռ այդպիսի հարց չկա։ Իհարկե, փորձագետների շրջանում նման հետաքրքիր ու սուր դեբատներ լինում են այն մասին` արդյո՞ք միասնական արժույթ պետք է, թե այդ գործառույթը կարող է իրականացնել ռուսական ռուբլին։ Թե՞ իմաստ ունի կրիպտոարժույթի մասին մտածել։ Այդ հարցերը քննարկվում են փորձագետների շրջանակներում, բայց օրակարգում արդեն ընդհանուր ֆինանսական շուկայի ձևակերպման մասին հայեցակարգ կա։

Մեր երկրների առաջնորդները հրահանգել են Կենտրոնական բանկերին ու կառավարություններին հանձնաժողովի հետ այդպիսի հայեցակարգ ներկայացնել Եվրասիական տնտեսական խորհրդին։ Այդ ժամանակ մոտավոր պատկեր կունենանք այն մասին, թե ինչպես են մեր կարգավորողները պատկերացնում միասնական ֆինանսական շուկան։

– ԵԱՏՄ երկրները մի շարք հարցեր են լուծում։ Դրա համար նրանք հանձնել են որոշակի լիազորություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Ո՞րոնք են այդ լիազորությունները։

– Նախ, դա մաքսային սակագներն են։ ԵԱՏՄ երկրներից ոչ մեկը չի կարող միայնակ սահմանել դրանք։ Դա կարող է անել միայն ԵՏՀ–ն։

Врио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ հաջողության գաղտնիքը մեկն է` հնարավորինս քիչ արգելքներ և շեղումներ. Գրիգորյան

Երկրորդ լիազորությունը դա տեխնիկական կանոնակարգերն են, որոնք պետք է ապահովեն եվրասիական տարածքում ապրանքների ու ծառայությունների անվտանգությունը։ Ազգային կառավարությունները չպետք է տեխնիկական կանոնակարգերը միայնակ ընդունեն։ Դրանք պետք է ընդհանուր լինեն։

Մենք հակադեմփինգային միջոցներ ենք դիտարկում։ Եթե երրորդ երկրներում արտադրողները անբարեխիղճ կերպով ուզում են մեր շուկա մտնել, հանձնաժողովը պետք է քննի այդ ընկերությունների պահվածքը։

Մենք հակամենաշնորհային հետաքննություններ ենք իրականացնում, եթե խոսքը ԵԱՏՄ երկրների ներսում առևտրի մասին է։ Եթե մեր ընկերությունները խախտում են միմյանց հետ ազնիվ մրցակցության պայմանները, մենք պատժում ենք դրանց։

Այսպիսին են մեզ հանձնված լիազորությունները։ Իսկ մի շարք այլ հարցերում մենք հարթակ ենք, որտեղ մեր երկրները համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները։ Քանի որ որոշ ոլորտներում մեր երկրները ոչ թե կարող են, այլ պարտավոր են համաձայնեցված քաղաքականություն վարել։ Դա անհրաժեշտ է ԵԱՏՄ կարևորագույն նպատակների համար. առևտրի, աշխատուժի, ծառայությունների ու կապիտալի ազատ շրջանառության։ Մենք պետք է դրա համար իրավական դաշտ ստեղծենք։ Մենք բազում որոշումներ ու նորմատիվ ակտեր ենք ընդունում, պատրաստում ենք փաստաթղթեր ու միջազգային համաձայնագրեր, որոնք ընդունում են ազգային խորհրդարանները, որից հետո միայն ուժի մեջ են մտնում։

Լրահոս
0