00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցДживан Гаспарян
Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը երազում է այն օրվա մասին, երբ հայերը կդադարեն լքել իրենց տները, իսկ նրանք, ովքեր հեռացել են, կվերադառնան հայրենիք։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Երբ նայում եմ մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանին, չեմ կարողանում հավատալ, որ հոկտեմբերի 12–ին 90 տարեկան է դարձել։ Թվում է` սխալվում եմ. այդ ձիգ, ալեհեր տղամարդուն 70 տարեկանից բարձր չես տա։ Բայց, երբ նա ինքն է ասում, որ արդեն 90 տարեկան է, վերցնում եմ սմարթֆոնս, թաքուն մտնում համացանց և ստուգում. ճիշտ է ասում էլի, 90։ Բայց հայտնի երաժիշտը, անկասկած, իր տարիքից երիտասարդ է երևում։

Ընտանիքում երաժիշտներ չեն եղել, բայց հայրը լավ է երգել

«Ինչու եմ սկսել դուդուկ նվագել, նույնիսկ չգիտեմ։ Իմ ընտանիքում երաժիշտներ չեն եղել։ Հայրս երգել է հին երգերը։ Նա շատ լավ ձայն է ունեցել։ Բայց այդքանը։ Իսկ երբ ես առաջին անգամ լսեցի դուդուկի ձայնը, ինձ շատ դուր եկավ գործիքի հնչողությունն ու գեղեցիկ հնչերանգը։ Եվ սկսեցի սովորել նվագել։ Դուդուկը մարդու հոգին է, նրա պատմությունը, նրա աղոթքը», – ասում է Ջիվան Գասպարյանը` հրավիրելով նստել։

© Sputnik / Arpi BeglaryanՋիվան Գասպարյան
Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո  - Sputnik Արմենիա
Ջիվան Գասպարյան

Ջիվան Գասպարյանը պատմում է, որ ծնվել է Սոլակ գյուղում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Երևանում։ Չնայած դրան` Գասպարյանի ընտանիքը տուն ունի Սոլակում, և նա ամեն ամառ վերադարձել է իր արմատներին. ձգել են մանկական հիշողություններն ու թարմ օդը։

«Իմ բոլոր դուդուկները պատրաստված են ծիրանենու փայտից, ուրիշ փայտից չի ստացվում, չի հնչում, – երաժիշտը բացում է սեղանին դրված պատյանը, հանում երեք գործիքներից մեկը և ցույց տալիս այն։ – Մի քանի անգամ փորձել եմ պատրաստել այլ ծառից, տարբեր երկրներից փայտ եմ բերել, բայց չի ստացվել»։

Երաժիշտն ասում է, որ դուդուկը 80 տոկոսով ստեղծվում է ձեռքերով և միայն 20 տոկոսով` խառատի հաստոցի օգնությամբ։

«Ինձնից է կախված, թե ինչ գույն կունենա գործիքը, ինչպես կհնչի յուրաքանչյուր նոտան։ Դա շատ կարևոր պահ է։ Ես տանը 100 գործիք ունեմ, կարող եմ փակ աչքերով վերցնել դրանցից յուրաքանչյուրը և ճանաչել», – պատմում է Գասպարյանը` բացատրելով, որ յուրաքանչյուր դուդուկն անհատական է, նման չէ մյուսներին ո՛չ ձևով, ո՛չ հնչողությամբ։

Սա աղոթք է, ոչ թե նվագ

Իր երկար կյանքի ընթացքում Ջիվան Գասպարյանը հասցրել է ելույթ ունենալ ամենատարբեր մարդկանց առաջ։ Նրա կյանքում շրջան է եղել, երբ նրան լսել է անգամ Իոսիֆ Ստալինը։ Դա եղել է Մեծ թատրոնում 1940–ականների վերջին, երբ Գասպարյանին հրավիրել են ելույթ ունենալ միութենական հանրապետությունների վարպետների ստուգատեսի ժամանակ, երբ նա արդեն ընդունվել էր երգի ու պարի ազգային համույթ։ Պատմում են, որ երբ հնչել է դուդուկը, Ստալինը նույնիսկ դադարել է ծխել ծխամորճը, ուշադիր լսել է երաժշտին, իսկ համերգից հետո Ջիվանի մոտ զինվորական կեցվածքով մարդիկ են եկել։

© Sputnik / Arpi BeglaryanՋիվան Գասպարյան
Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո  - Sputnik Արմենիա
Ջիվան Գասպարյան

Գասպարյանը վախեցել է, մտածել է, որ երևի չի սպասել առաջնորդի ծափահարություններին, դրա համար են եկել։ Բայց պարզվել է, որ Ստալինին շատ է դուր եկել Գասպարյանի ելույթը, և նա որոշել է երաժշտին պարգևատրել «Պոբեդա» ժամացույցով։ Ջիվանն ուրախությամբ ընդունել է նվերը, բայց բառացիորեն հաջորդ օրը վաճառել է այն. քաղցած ժամանակներ են եղել։ Երաժիշտը մինչև հիմա ափսոսում է դրա համար։

Այդ պատմությունից տասը տարի չանցած` Ջիվան Գասպարյանը համերգային շրջագայություններ է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ–ում, այլ նաև արտասահմանում։ Այդ համերգների ժամանակ դահլիճներում անպայման հավաքվել են հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Մի անգամ նա այդպես ծանոթացել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հետ։

«Վիլյամ Սարոյանը լսեց, թե ինչպես եմ դուդուկ նվագում, ելույթից հետո մոտեցավ ինձ և ասաց. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք»։ Եվ գրողի այդ արտահայտությունը գրված է իմ ձայնապնակի վրա, որը թողարկվել է Մոսկվայում 1982թ–ին», – հիշում է երաժիշտը։

Նա ավելացնում է, որ այդ ժամանակ նման հայտնի մարդկանց հետ հանդիպումները ֆանտաստիկ են թվացել, իսկ նրանցից ստացած գովասանքը ոսկու գին է ունեցել։ Այդ այսօր է, որ 75 տարվա մասնագիտական գործունեությունից հետո Ջիվան Գասպարյանը շրջել է ամբողջ աշխարհում, ավելի քան 20 հազար համերգ տվել, ստացել ավելի քան 30 պարգև, երաժշտություն գրել մոտ 40 ֆիլմերի համար։ Եվ վաղուց ընկերներ են դարձել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ու կոմպոզիտորներ, ինչպիսիք են Սթինգը, Մայքլ Բրուքը, Բրայան Մեյը, Պիտեր Գաբրիելը, Լայոնել Ռիչին, Զուկերոն, շատ ուրիշներ, որոնց հետ նա համատեղ աշխատել է։

«Ինձ այդպես Հոլիվուդ են հրավիրել, ես դրա համար հատուկ ոչ մի բան չեմ արել, ուղղակի նվագել եմ։ Բայց պարզվեց, որ այնտեղ իմ անունը ինձանից լավ գիտեն։ Երբ զանգեցին, այդպես էլ ասացին. «Ջիվան քեռի, մենք քո մասին շատ բան գիտենք։ Նույնիսկ գիտենք, որ դու համերգից առաջ մի քիչ խմում ես տրամադրության համար և միայն դրանից հետո ես բեմ դուրս գալիս», – ծիծաղում է աշխարհահռչակ երաժիշտը։

Концерт Дживана Гаспаряна - Sputnik Արմենիա
Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

Ճապոնիայում չեն ծափահարել, բայց իզուր է նեղացել

Ջիվան Գասպարյանը չի դադարում աշխատել, համերգների և հյուրախաղերի ցուցակը մեկ տարվա կտրվածքով արդեն գրանցված է։ Նա դուդուկ նվագելն աշխատանք չի համարում։ «Դա սրտանց է արվում և հոգու համար», – ասում է Գասպարյանը և հիշում ամենավառ դրվագը, որ իր հետ պատահել է հյուրախաղերի ժամանակ։

«Ես Ճապոնիայում երկու համերգ եմ ունեցել։ Առաջին համերգը, որն անցկացվեց փակ դահլիճում, երկու մասից էր. սկզբում ելույթ ունեցավ Բրայան Ինոն, նա նվագեց, նրան բարձր ծափահարեցին, հետո ես բեմ դուրս եկա, նվագեցի, ու .... լռություն։ Մտածեցի` լավ, նոր եմ սկսել, բայց կես ժամ անցավ, ու էլի ոչ մի արձագանք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Սա ի՞նչ բան է։ Ես այդքան վա՞տ եմ նվագում։ Գործիքի հետ մի բան այնպես չէ՞։ Հիսուն րոպե նվագում եմ, ոչ մի շարժում։

Ավարտեցի։ Լռություն է։ Վեր կացա, գնացի, նորից ոչ մի բան։ Ոչ մի ծափահարություն։ Բայց հանկարծ կուլիսներից լսեցի, որ ծափահարում են։ Իսկ ես նույնիսկ չէի ուզում դուրս գալ` նեղացել էի։ Մեծ դժվարությամբ ստիպեցի ինձ վերադառնալ բեմ, պարզվեց, որ ճապոնացիները երաժշտություն լսելիս չեն ծափահարում, որպեսզի չխանգարեն։ Եվ երբ դուրս եկա, սկսվեց, տասը րոպե չէին ցանկանում բաց թողնել», – մինչև հիմա զարմանում է Գասպարյանը։

Գասպարյանի երկրորդ համերգը (արդեն մենահամերգը) տեղի է ունեցել բաց երկնքի տակ, միայն բեմն է ծածկ ունեցել։ Երաժիշտը պատրաստվել է ելույթին, և հանկարծ հորդառատ անձրև է սկսվել։

Анатолий Котлячков - Sputnik Արմենիա
Դուդուկի բուժիչ ազդեցությունը. Ջիվան Գասպարյանն իրագործել է անսովոր երկրպագուի երազանքը

«Ինձ թվաց, որ համերգ չի լինի։ Ես արդեն հաշտվել էի այդ մտքի հետ։ Եվ հանկարծ սկսվելուց տասնհինգ րոպե առաջ մոտենում է տնօրենը և հարցնում. «Իսկ դուք չեք պատրաստվո՞ւմ համերգին։ 15 րոպե է մնացել»։ Ես ասում եմ. «Իսկ համերգը լինելո՞ւ է։ Այս անձրևին ի՞նչ համերգ»։ Տնօրենը պատասխանեց, որ բոլոր տոմսերը վաճառված են։ Դե լավ։ Ես հագնվում եմ, բեմ դուրս գալիս և ինչ եմ տեսնում. հորդառատ անձրև և սպիտակ հովանոցների ծով, դրանց տակ սպիտակ անձրևանոցներով մարդիկ են։ Երկու հազար մարդ 90 րոպե լսում էին ինձ։ Ես ապշած էի», – հիշում է երաժիշտը։

Շատ եմ սիրում իմ Հայաստանը

Ամենահայտնի հայերից մեկը, չնայած 1980–ականների դժվարություններին, չի ցանկացել լքել Հայաստանը, բայց նրա կյանքում մի շրջան է եղել, երբ հասկացել է, որ ընտանիքին կերակրելը չափազանց դժվար է։ Այդ ժամանակ հավաքել է բոլորին և տարել ԱՄՆ։ Հենց այնտեղ է երաժիշտը սկսել դուդուկի դասեր տալ իր գլխավոր աշակերտին` թոռանը` Ջիվան Գասպարյանին, որով շատ է հպարտանում և հիմա հաճախ է ելույթ ունենում նրա հետ։

«Ես շատ գոհ եմ, որ թոռս դուդուկ է նվագում. շատ լավ է նվագում։ Ես սկզբում չէի ուզում, որ նա նվագի, մտածում էի` բժիշկ կամ ինժեներ կդառնա։ Իսկ երբ Ջիվանը լսեց իմ երաժշտությունը «Գլադիատոր» ֆիլմի համար, այնպես սիրեց այն, որ արդեն անհնար էր համոզել նրան։ Եվ մենք սկսեցինք պարապել։ Արդեն 20 տարի նվագում է։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, դարձել դափնեկիր», – հպարտությամբ ասում է Գասպարյան ավագը։

© Sputnik / Arpi BeglaryanՋիվան Գասպարյան
Ջիվան, սա աղոթք է, ոչ թե նվագ. ինչ են արել Սարոյանն ու Ստալինը դուդուկահարի ելույթից հետո  - Sputnik Արմենիա
Ջիվան Գասպարյան

Բայց Ջիվան Գասպարյան կրտսերը նրա միակ աշակերտը չէ։ Ջիվան քեռին չի կարողացել հայրենիքից հեռու ապրել և վերադարձել է Երևան, դարձել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Այնտեղ դուդուկի դասարան ունի։

«Երևանն իմ տունն է, Հայաստանն իմ երկիրն է, ինչպե՞ս կարող եմ լքել երկիրս։ Այո, ժամանակ է եղել, երբ հեռացել եմ։ Շատ ծանր ժամանակ էր, մեզ մոտ ապրելն անհնար էր. լույս չկար, հեռուստացույցն ու ռադիոն չէին աշխատում, մեքենաները կանգնած էին, որովհետև բենզին չկար, մարդիկ ամեն տեղ ոտքով էին գնում, նույնիսկ ուտելիք չկար, վերարկուներով էին քնում։ Մարդ ինչպե՞ս կարող է ապրել նման պայմաններում։ Հիմա, փառք աստծուն, ամեն ինչ կարգավորվում է, ես շատ ուրախ եմ դրա համար։ Կարծում եմ` ավելի լավ է լինելու։

Ես ուզում եմ Երևանը գեղեցիկ տեսնել, ինչպիսին եղել է անցյալում, որտեղ մարդիկ սիրել են միմյանց, հարգել։ Ուզում եմ, որ ամեն ինչ ժպիտի մեջ լինի, մարդիկ արժանավայել կյանքով ապրեն, չլինեն աղքատներ, որպեսզի հայերն այլևս չլքեն իրենց տները, չհեռանան երկրից, իսկ նրանք, ովքեր հեռացել են, վերադառնան։ Քանի որ հայրենի հողը կատակ բան չէ, դա մոր նման է։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը», – ասում է Գասպարյանը։

Ջիվան Գասպարյանը Հայաստանի նկատմամբ սիրո մասին խոսելու է նաև նոյեմբերի 26–ին Երևանում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ տեղի կունենա նրա 90–ամյա հոբելյանին նվիրված համերգը։

«Հիմա ես պատրաստվում եմ այդ համերգին, տեսնենք` ինչ կստացվի դրանից, – համեստորեն ասում է մեծ երաժիշտը և ավելացնում. «Էլ ի՞նչ ասեմ, տղաս։ Ամենայն բարիք եմ մաղթում բոլորին և շատ–շատ ժպիտներ»»։

Լրահոս
0