00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին

© Sputnik / Asatur YesayantsВ парламенте Армении готовятся к приему новых депутатов
В парламенте Армении готовятся к приему новых депутатов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան այցելել է Ազգային ժողով` պարզելու, թե ինչպես են այստեղ պատրաստվում դիմավորել նոր պատգամավորներին ու պարզել, թե որքան է արժեցել հարկատուներին խորհրդարանի նոր`թարմացած տեսքը:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ազգային ժողովը պատրաստվում է դիմավորել նոր` 7-րդ գումարման նստաշրջանի նորընտիր պատգամավորներին: Վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, միջանցքների հատակին փռվում են կարմիր ուղեգորգերը: Ազգային ժողովի շենքում այսօր Sputnik Արմենիայի այցելության պահին վերանորոգման ու մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ էին:

© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին
Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին - Sputnik Արմենիա
ԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքի վերանորոգումը պլանային է ու ծրագրված էր արտահերթ ընտրություններից ամիսներ առաջ:

«Շենքի վերանորոգման աշխատանքները սկսվել էին շատ վաղուց, դրանք ընթացիկ աշխատանքներ են` սանհանգույցների վերանորոգում, որոշ հարկերում` հատակների վերանորոգում, գորգերի փոխարինում»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ ուղեգորգերի փոխարինումը նույնպես սկսվել է ամիսներ առաջ` հին ուղեգորգերը հավաքվել են, փոխարինվել նորերով: Այս պահին մնացել է միայն մի մասնաշենքի առաջին հարկի հատակների թարմացումն և ուղեգորգերի ամրացումը։

© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին
Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին - Sputnik Արմենիա
ԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին

Շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Ինչ վերաբերում է նոր պատգամավորների աշխատասենյակներին, որոնք մամուլում առկա տեղեկությունների համաձայն քիչ են ու կարող են չբավականացնել 132 պատգամավորներին, Արսեն Բաբայանն ասաց, որ նման խնդիր չկա ու հերքեց տարածված լուրերը, թե ԱԺ ղեկավարությունն այս օրերին արագ-արագ վերանորոգում է մեծ աշխատասենյակները` դրանք բաժանելով մի քանի սենյակի:

© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին
Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին - Sputnik Արմենիա
ԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին

«Չմոռանանք, որ 5-րդ գումարման ԱԺ–ում մենք ունեցել ենք 131 պատգամավոր, որոնք տեղավորվել են ԱԺ մասնաշենքերում։ Այսինքն` ԱԺ–ում բավարար քանակով աշխատասենյակներ կան։ Իհարկե, եթե որոշակի վերանորոգումների անհրաժեշտություն լինի, կիրականացվի, բայց դա ամենևին կապ չունի նոր խորհրդարանի ձևավորման հետ»,- ասաց Բաբայանը:

ԱԺ նիստերի դահլիճն էլ, նրա խոսքով, կարող է ոչ միայն 132, այլև մինչև 160 պատգամավորի ընդունել: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` դահլիճում պատգամավորական աթոռների քանակը ճիշտ այդքան է:

© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին
Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին - Sputnik Արմենիա
ԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին

«Քանի որ մենք վերջնական պաշտոնապես չգիտենք, թե քանի պատգամավոր կլինի ԱԺ–ում, բայց խոսվում է 132 պատգամավորի մասին, ասեմ, որ այս պահին էլ ունենք 131 ամբողջությամբ հարմարեցված տեղ։ Հիմա, եթե հաշվի առնենք, որ առաջին նիստում դեռ ԱԺ նախագահն ընտրված չէ, և բոլոր 132-ն էլ պետք է ունենան իրենց տեղերը, ապա այդ 1 պատգամավորի համար պետք է ունենանք առանձին քվեարկության համակարգ և խոսափող, ինչը աշխատակազմը կապահովի ամենասեղմ ժամկետներում»,- խոստացավ մեր զրուցակիցը:

© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին
Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին - Sputnik Արմենիա
ԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին

Ի դեպ, նշենք` համաձայն պետգնումների համակարգում տեղադրված տեղեկատվության` ԱԺ վարչական շենքի միջանցքների և աշխատասենյակների ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ԱԺ ղեկավարությունը կնքել է «Աբակ» ՍՊԸ –ի հետ: Նույն ընկերության հետ կնքված 3 տարբեր պայմանագրով այդ աշխատանքների համար հատկացվել է ընդհանուր առմամբ 18 920 114 դրամ։

© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին
Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին - Sputnik Արմենիա
ԱԺ պատրաստվում է դիմավորել նոր պատգամավորներին

Հավելյալ շինարարական նյութերի գնելու համար շինարարության ընթացքում ծախսվել է ևս 2 501 465 դրամ։

Շենքի սանհանգույցների նորոգման աշխատանքները պետական բյուջեին արժեցել են 52 970 000 դրամ, ուղեգորգերը` 16 000 000: Դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար հատկացվել է  18 720 000 դրամ, համակարգչային, պատճենահանման սարքավորումների և օժանդակ նյութերի ձեռքբերման համար` 28 800 276 դրամ:

Այսպիսով` շուրջ 137 911 855 դրամ պետական միջոցներով վերանորոգված ու թարմացած ԱԺ-ն սպասում է իր նոր պատգամավորներին:

Լրահոս
0