Այն ժամանակ դեռ նոր հայտնիություն ձեռք բերող ֆուտբոլի աստղ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հարազատ Ուրուգվայի Պրիմերա դիվիզիոնի առաջին խաղաշրջանում երկրի չեմպիոն դարձավ։ Այսօր` երկու տարի անց, նա հիանալի խաղ է ցուցադրում ԱՄՆ–ում, MLS–ում, «Լոս Անջելես» ակումբում։ Sputnik Արմենիան Sputnik Mundo–ի օգնությամբ բացառիկ հարցազրույց է ունեցել Դիեգոյի հետ։ Ֆուտբոլիստի հայկական արմատները, առաջիկա ծրագրերն ու հեռանկարները դարձել են հարցազրույցի թեմա։