00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում

© provided by Federico TarabellaФедерико Тарабелла с супругой и сыном
Федерико Тарабелла с супругой и сыном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ շատ հայեր երազում են Իտալիայում ապրելու մասին, չքնաղ Տոսկանայի բնակիչը մոտ 10 տարի առաջ եկել է Երևան և այլևս չի կարողացել լքել այս հնագույն քաղաքը։ Իտալացին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում բացահայտում է, թե ինչու չի կարողանում լքել Հայաստանը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Իտալացի Ֆեդերիկո Տարաբելլան ծնունդով Մասա Մարիտիմա քաղաքից է, որն անվանում են Perla della Maremma, այսինքն` «Մարեմի մարգարիտ»։ Այս քաղաքի գեղեցկությամբ անվերջ կարելի է հիանալ։ Սակայն Ֆեդերիկոն իր երջանկությունը գտել է Երևանում և չի պատրաստվում հեռանալ այստեղից։ Իտալացին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց, թե ինչն է ամենից շատ գնահատում Հայաստանում և ինչպես է այս երկիրը վերադարձրել իրեն անցյալի գիրկը։

– Ֆեդերիկո, դուք Հայաստան եք տեղափոխվել Իտալիայից։ Ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը։

Филиппинка Донабель Берналес - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են ֆիլիպինցիները սիրահարվել Հայաստանին. «Аljazeera»–ն բացահայտել է գաղտնիքը

– Ես Հայաստան եմ տեղափոխվել 2010թ.–ի հունիսին, այդ ժամանակ 27 տարեկան էի։ Ավստրալիայից նոր էի վերադարձել, որտեղ գտնվում էի «Work and travel» («Աշխատիր և ճանապարհորդիր») ծրագրով։ Անսպասելիորեն Հայաստանում աշխատելու հրավեր ստացա մի իտալական ընկերությունից...

Հաջող անցա հարցազրույցը և մի քանի օր անց արդեն իրերս էի հավաքում, որպեսզի թռչեմ Երևան։ Իտալիայում ընկերներս շոկի մեջ էին, բայց ինձ համար շատ հետաքրքիր էր նոր երկիր և նոր մշակույթ բացահայտելը։ Աշխատանքի հրավերը նույնպես բավական հետաքրքիր էր։ Այսպիսով, առանց երկար մտածելու ես տեղափոխվեցի այստեղ (ժպտում է)։

– Այդ ժամանակ ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին։

– Միայն այն, որ Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություն է։ Եվ 1915թ.–ի Հայոց ցեղասպանության մասին, գիտեի, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեական երկիրն է և, իհարկե, իմ սիրելի «System Of A Down» խմբի հետ կապը։ Բայց ես նույնիսկ չգիտեի, թե որտեղ է գտնվում այս երկիրը։

– Ինչո՞վ էիք զբաղվել Իտալիայում։

– Աշխատել եմ տարբեր ոլորտներում` առևտուր, շինարարություն, առողջություն և անվտանգություն։ Համալսարանում ուսումնասիրել եմ հասարակական գիտություններ։ Մինչև Երևան տեղափոխվելն աշխատել եմ Ավստրալիայի գինեգործական ընկերությունում։

– Ձեր ընկերոջ հետ միասին ( ի դեպ, նույնպես իտալացի) այստեղ հիմնել եք շատ իտալական անվանումով ընկերություն` LeoVinci, որը զբաղվում է շինարարությամբ և ինտերիերի դիզայնով։ Հե՞շտ է արդյոք Հայաստանում բիզնես վարելը։ Ինչպիսի՞ բարդությունների հետ եք բախվել։

– Մենք լավ գիտեինք շուկան, քանի որ երկուսս էլ երկար ժամանակ ապրում և աշխատում ենք այստեղ, ինչպես նաև գիտենք մարդկանց, որոնց կարելի է վստահել և նրանց հետ համագործակցել։ Արդյունքում հաջողվել է շատ ուժեղ թիմ հավաքել։

© provided by Federico TarabellaՖեդերիկոն կնոջ հետ
«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում - Sputnik Արմենիա
Ֆեդերիկոն կնոջ հետ

Բյուրոկրատական տեսանկյունից ամեն ինչ բավական պարզ էր։ Հեշտ չէր նվաճել հաճախորդների վստահությունը, որոնցից շատերը բավական վախեցած էին, հնարավոր է` նախկին հիասթափությունների պատճառով։ Բայց մենք համառորեն աշխատում ենք մեր տրամադրած ծառայությունների որակի վրա և հսկայական ուշադրություն դարձնում մանրուքներին, ինչը, ի դեպ, տարբերում է մեզ` իտալացիներիս։ Դե իսկ գոհ հաճախորդը նոր հաճախորդներ է բերում, իսկ մենք ամեն ինչ անում ենք նրանց սպասումներն արդարացնելու համար։

– «Թավշյա հեղափոխությունից» հետո ի՞նչ է փոխվել բիզնեսի ոլորտում։ Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ սկսնակ գործարարներին։

– Մենք բիզնես ենք հիմնել հեղափոխությունից հետո։ Դա արել ենք վստահ լինելով, որ աշխատել ցանկացող մարդկանց համար (այլ ոչ թե միայն ընտրյալների) բացվել են նոր հնարավորություններ։

Старый советский автобус - Sputnik Արմենիա
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը

Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս հետևել իրենց երազանքին և ոչ մեկին թույլ չտալ խանգարել, շրջապատել իրենց դրական մարդկանցով և հավատալ։

– Դուք այստեղ ընտանիք եք կազմել։ Ձեր կարծիքով` որքանո՞վ է Հայաստանը հարմարավետ ապրելու և երեխաներ դաստիարակելու համար։

– Հայաստանը ֆանտաստիկ երկիր է։ Այստեղ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Երբեք չեմ մտածել, որ կմնամ այստեղ ապրելու, կամուսնանամ և երեխա կունենամ։ Այստեղ օդում ինչ-որ բան է թևածում, որը ստիպում է քեզ զգալ ինչպես տանը, ինչպես կասեն`«Սա Երևանն է, այստեղ դու տանն ես…»։Ընտանիքի ինստիտուտը շատ ամուր հիմքեր ունի այստեղ։ Ինձ հիացնում են հայկական ընտանիքում մարդկային հարաբերությունները։ Բացի այդ, Հայաստանն անվտանգ է երեխաների համար. ո՛չ առևանգումներ, ո՛չ թմրանյութեր։

– Ձեր կինը հայուհի է։ Պատմեք` ինչպես եք ծանոթացել։

– Երբ եկա Հայաստան, հաճելիորեն զարմացած էի, թե որքան գեղեցիկ ու կանացի են այստեղի աղջիկները։ Բայց ամուսնության մասին չէի մտածում։ Ես նոր էի սկսել կարիերաս, իսկ ամուսնության համար կայունություն է պետք...

Ապագա կնոջս հետ աշխատել եմ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Նա ադմինիստրատոր էր և այնքան լավն էր, բայց ես չէր կարող սիրահետել նրան, չէ՞ որ գործընկերներ էինք։ Իսկ երբ նա թողեց այդ աշխատանքը, սկսեցինք հանդիպել, իսկ չորս տարի անց ամուսնացանք։

– Ձեր ընտանիքը պահպանո՞ւմ է արդյոք հայկական ավանդույթները։

– Շատ ավանդապաշտ են իմ կնոջ հայրական ընտանիքում, և դա շատ գրավել է ինձ։ Ես ծնունդով մի երկրից եմ, որը լրիվ մոռացել է իր արմատները։ Հայաստանն ասես անցյալ է տեղափոխել ինձ։

– Նկարագրեք, խնդրում եմ, իտալացիների և հայերի միջև տարբերություններն ու նմանությունները։ Այստեղ ադապտացվելը հե՞շտ էր։

– Նախ` ասեմ, որ մենք` իտալացիներս, շատ տարբեր ենք` կախված տարածաշրջանից, նահանգից։ Ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր խառնուրդ ենք։

Մեր և ձեր ազգերի միջև ընդհանրությունը խառնվածքն է, տաքարյունությունը։ Մենք էլ ենք սիրում աղմկել, բարձրաձայն խոսել, խոսելիս ձեռքերն ակտիվորեն շարժել։ Բացի այդ, հայերն ու իտալացիները նման են հյուրընկալությամբ և ստեղծարարությամբ։

Ես ինձ միանգամից լավ զգացի այստեղ` չնայած մշակութային տարբերություններին։ Նաև շատ հաճելի է, որ դուք շատ եք սիրում Իտալիան (ժպտում է)։

– Ամենից շատ ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում։

– Այստեղ ինձ ամենից շատ դուր է գալիս անվտանգությունը։ Հենց այդ պատճառով շատ եմ ուզում, որպեսզի որդիս մեծանա և կրթություն ստանա Հայաստանում` հեռու անպիտան, վնասակար բաներից։ Ես նրա համար մեծ ապագա եմ տեսնում և հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի նրա երազանքներն իրագործվեն։

– Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Ֆեդերիկո։

– Ձեզ նույնպես շնորհակալություն։

Լրահոս
0