00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սևանը երբեք այսպիսին չեք տեսել». 22-ամյա Հայրապետը զբոսաշրջիկներին նոր տրանսպորտ կնստեցնի

© Sputnik / Aram NersesyanЛагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
15 տարեկանից Հայրապետը զբաղվել է թիավարումով։ Այժմ նա ցանկանում է Սևանում զբոսաշրջիկների համար առաջին նավակայանը բացել` ի պատիվ ԱՄՆ–ից իր ընկերուհի Հաննայի, որը կամավոր էր աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ջրի վրա անշարժանալը հիանալի երևույթ է։ Այսպես է համոզված Հայրապետ Առաքելյանը։ Այնպիսի անկյուն չկա, որտեղից նա չի տեսել Սևանա լիճը։ Այն ամենը, ինչ հավաքել է, ուզում է նաև ցույց տալ մյուսներին։ Նա սիրում է նավակներ, վրաններ, ջրի վրա ամպերի ստվերներն ու խաշխաշները` խոտերի մեջ։ Չի սիրում աղբը լեռներում, լողափերում և ուղեղներում։

Այժմ նա ուզում է նավակայան բացել բայդարկաներով նավարկելու համար։ Լճում արդեն սպորտբազա կա։ Սակայն թող այդ հաճույքը զգան նաև հասարակ զբոսաշրջիկները։

© Sputnik / Aram GareginyanՀայրապետ Առաքելյան
«Սևանը երբեք այսպիսին չեք տեսել». 22-ամյա Հայրապետը զբոսաշրջիկներին նոր տրանսպորտ կնստեցնի - Sputnik Արմենիա
Հայրապետ Առաքելյան

Առավել ևս, որ բայդարկաները միայն սպորտային չեն։ Կան նաև սիրողականները, նույնիսկ այնպիսիք, որտեղ ծնողների հետ կարող են նստել երեք տարեկան երեխաները։

«Ես բայդարկա չեմ ունեցել։ Սակայն 15 տարեկանից ջրային մարզաձևերի դպրոց էի հաճախում։ Այն ժամանակ պարապում էինք Հրազդան գետի վրա։ Ճիշտ է, այնտեղ ջուրն ավելի հանդարտ է։ Իսկ այստեղ` լճում, երբեմն կարող է ալիք բարձրանալ։ Սակայն մենք այնտեղ էլ նավարկում էինք 10-20 կիլոմետր։ Հիմա ուզում եմ, որ այդ ամենը զգան նաև Սևանի հյուրերը», – ասում է Հայրապետը։

Սևանա լճի մակարդակի իջեցումը գրեթե բնապահպանական աղետի հանգեցրեց - Sputnik Արմենիա
Թե ինչպես դաշնակցականներն ու Նիկոլայ II–ը փրկեցին Սևանը

Ծնվել է նա Սևան քաղաքում, և լիճը տեսել է գրեթե ամեն օր։ Այժմ նոր երազանք ունի. անցնել լիճը ողջ երկայնքով` հյուսիսային անկյունից դեպի հարավային անկյուն։ Շուտով երազանքն այդ կիրականացնի։

«Անդրբայկալում գտնում էի այն ամենը, ինչ ուզում էի։ Ցերեկը թռչկոտում ես Կովկասով, գիշերը` Դոնի տափաստանով, իսկ առավոտյան արթնանում ու տեսնում ես առջևումդ Պոլտավսկայա մարզն է», – Չեխովի նամակից այս խոսքերով, հավանաբար, կարելի է նկարագրել նաև այլ լեռնային լճերը։ Լեռները անհավանական շռայլ են` գույների և բնապատկերների առումով։ Եվ Հայրապետը` Հայրոն, կարող է այդ մասին պատմել անընդմեջ։

«Երբ ավարտեցի դպրոցը, ուզում էի ծրագրավորում սովորել, սակայն այնպես ստացվեց, որ ընտրեցի զբոսաշրջությունը։ Սովորելու հետ մեկտեղ, աշխատում էի. խոհարարի օգնական, խոհարար, այնուհետև բարմեն։ Այնուհետև փոքր մեքենա վերցրեցի և սկսեցի զբոսաշրջիկներին ման տալ` և՛ Սևան, և՛ լեռներ», – պատմում է նա։

Նա նաև քայլարշավների է տանում` լեռներով, որոնք կան Սևանա լճի մերձակայքում և որոնք մեզ համար անուն չունեն։ Եվ նրանցից յուրաքանչյուրը ժողովրդի շրջանում իր ուրույն անունն ունի`Լճասար, Ծովնասար, Արջանոց, Սառնուտ։

«Ջրից կարելի է տեսնել այն ամենը, ինչն ափից տեսնել չի լինի։ Օրինակ` որորների կղզին կամ անտառներով արգելավայրերը։ Մեքենայով այնտեղ հասնել հնարավոր չէ, բայց պետք էլ չէ։ Այդ ամենով կարելի է հմայվել նաև ջրի վրայից։ Եվ նույնիսկ բոլորին հայտնի Սևանի թերակղզին` վանքով. այն էլ ջրից այլ տեսք ունի, քան ափից», – պատմում է Հայրոն։

Կայանի համար քանի նավակ և փրկարարական բաճկոններ են հարկավոր, ինչպես հրահանգել սկսնակ թիավարներին, որտեղ հերթապահեն փրկարարները. այդ ամենը նա նկարագրել է սոցիալական բիզնեսի ծրագրում։ Այն ֆինանսավորել են ԵՄ–ն, Հայկական համահայկական բարեգործական միությունը և մի շարք այլ դոնորներ։

Ինչո՞ւ է բիզնեսը սոցիալական կոչվում. քանի որ նրանից ստացված համեստ եկամուտը կուղղվի Սևանա լճի մաքրմանը։ Լճի մոտ` լողափերում, ուզում են նոր աղբամաններ տեղադրել։ Սակայն Հայրոն համոզված է, որ փողով, նույնիսկ մեծ գումարի դեպքում, ամեն ինչ լուծել հնարավոր չէ։

«Մենք ուզում ենք հանդիպել երիտասարդներին և ասել, թե ինչքան ենք սիրում մեր Սևանը։ Սա մեծ նվեր է, որը մեզ ժառանգություն են թողել։ Հավանաբար, իզուր չեն թողել։ Իսկ եթե այդպես է, պետք է այն պահպանել», – ասում է նա։

© Sputnik / Aram GareginyanՍևան
«Սևանը երբեք այսպիսին չեք տեսել». 22-ամյա Հայրապետը զբոսաշրջիկներին նոր տրանսպորտ կնստեցնի - Sputnik Արմենիա
Սևան

Ինչո՞ւ է նա մշտապես ձգտում որևէ լավ բան անել։ Սա նրա նվերն է Հաննային։ Լճին նայող ամպերը, մայրամուտը սաղարթի գրկում, ձյան վրա լուսնի ժպիտը. այդ ամենը նա Հաննային է նվիրում և բաժանում մյուսներին։ Հաննա Հանթլին Ամերիկայից էր ժամանել աշխատելու որպես կամավոր և երիտասարդների հետ ստեղծագործական դասընթացներ էր անցկացնում։ 2017 թվականի հոկտեմբերին նա Հայաստանում մահացավ ավտովթարից։ Ի հիշատակ նրա Հայրապետը ուզում է մարդկանց մի փոքր ավելի բարի դարձնել լեռների, անտառների և լճերի նկատմամբ։

Դա իր ընկերների, իր և Հաննայի ընդհանուր բիզնեսն է, կարծում է նա։ Այդ պատճառով այն կկոչվի «Հայ–Հան կայակինգ»` իրենց անունների առաջին վանկերով։

Լրահոս
0