00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամրջից կախված աղջիկը փրկվեց, վիճողներն ընկերացան կին ոստիկանի հետ. ոստիկանների տոնն է

© Sputnik / Asatur YesayantsСтарший инспектор 8-го взвода 1-го батальона дорожной полиции Армении, капитан Камо Петросян
Старший инспектор 8-го взвода 1-го батальона дорожной полиции Армении, капитан Камо Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 16-ը ոստիկանի մասնագիտական տոնն է։ Տոնի առիթով Sputnik Արմենիան զրուցել է տարբեր բնագավառներում աշխատող ոստիկանների հետ, լսել նրանց մասնագիտական պատմությունները։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը բնագավառում է 2015թ–ից։ Արմենը թեթև ատլետ է, ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, բայց ծնողների, եղբոր ու եղբոր կնոջ օրինակով ընտրել է ոստիկանի մասնագիտությունը։

© Sputnik / Aram NersesyanՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը
Կամրջից կախված աղջիկը փրկվեց, վիճողներն ընկերացան կին ոստիկանի հետ. ոստիկանների տոնն է - Sputnik Արմենիա
ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը

Մասնագիտական ամենահաճելի պահը,Արմեն Խաչատրյանի բնորոշմամբ, այն պահն է, երբ «քաղաքացին ժպտում է ոստիկանին ու հարգանքով վերաբերվում նրան»։ Նոր երիտասարդ սերունդը, նրա դիտարկմամբ, ավելի հարգանքով է վերաբերվում ոստիկանի աշխատանքին։

Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա
Գնդակահարության ցուցակը. ինչպե՞ս պայքարել ստեղնաշարային «դահիճների» անպատժելիության դեմ

«Նախկինում, եթե մեկին նեղություն տային, նա ամաչում էր ոստիկանություն դիմել։ Ավելի շատ փորձում էր իր «տղայական» միջոցներով հարցերը լուծել։ Իսկ հիմա շատ ավելի մեծ է հարգանքն ու վստահությունը»,– ասաց նա։

Քաղաքացիների հետ շփման ընթացքում նկատած մի դիպված, սակայն, Արմենին շատ է անհանգստացնում։

«Երբեմն փողոցում ծնողը երեխայի վրա բարկանալիս ասում է. «Խելոք մնա, թե չէ ոստիկանին կասեմ, քեզ կծեծի»։ Երեխայի մոտ արդեն հոգեբանական վախ է առաջանում ոստիկանի նկատմամբ»,– ասաց երիտասարդ ոստիկանը` ծնողներին կոչ անելով, հակառակը` երեխային սովորեցնել, որ ցանկացած խնդրի դեպքում առաջինը, ում պետք է դիմել, ոստիկանն է։

Արմեն Խաչատրյանի գործընկեր, ոստիկանության ավագ լեյտենանտ Մերի Մինասյանը մասնագիտությամբ հոգեբան է և դատական հոգեբանություն ուսումնասիրելուց հետո որոշել է ստացած գիտելիքները կիրառել հենց ոստիկանի աշխատանքում։

© Sputnik / Aram NersesyanՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մերի Մինասյանը
Կամրջից կախված աղջիկը փրկվեց, վիճողներն ընկերացան կին ոստիկանի հետ. ոստիկանների տոնն է - Sputnik Արմենիա
ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մերի Մինասյանը

Այն փաստը, որ կոնֆլիկտային իրավիճակում միջամտողը կին ոստիկանն է, Մերիի խոսքով, գրեթե միշտ դրական ազդեցություն է թողնում։ Բայց եղել է նաև հակառակը, երբ նա փորձել է փողոցում հարթել դեռահասների միջև ծագած վեճը, տղաներն էլ աղջկան փորձել են հասկացնել են, որ իրենց գործերին չխառնվի։ Բայց Մերիին օգնության են հասել կանացի հնարամտությունն ու հոգեբանի հմտությունը։ Փողոցային վիճաբանությունը ոչ միայն արագ հարթվել է, այլև կին ոստիկանն ու պատանիները լավ ընկերներ են դարձել։ 

Տարիներ անցան - Արմեն Թադևոսյան - Sputnik Արմենիա
Տարիներ անցան. Արմեն Թադևոսյանը ժամանակին կարծում էր` «Սիլաչիում» ուժեղ մարդիկ են ապրում

«Օպերայի հատվածում հաճախ եմ հանդիպում այդ տղաներին։ Իրենց սիրելի ոստիկանն եմ դարձել, դիմում են ինչ-որ հարցերով, կամ ուղղակի գալիս են զրուցելու»,– պատմեց Մերին։

Նրա համոզմամբ, նման դեպքերով են ոստիկան– քաղաքացի հարաբերությունները ամրապնդվում։  Դե իսկ 2018թ.–ի «Թավշյա հեղափոխության» օրերին ոստիկանի ձևավորված կերպարը, Մերի Մինասյանի դիտարկմամբ, առ այսօր պահպանվում է քաղաքացիների մեջ։

«Երբ քաղաքացին ինքն իր շուրթերով մեզ կնքեց իր ընկերը, նա այդպես էլ սկսեց մեզ ընկալել, քանի որ լեզվամտածողությունն է մեր վարքը ձևավորում»,– մեկնաբանում է հոգեբան–ոստիկանը։

Ոստիկանության կրթահամալիրի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյանը ևս նշում է, որ հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ վերջին շրջանում ավելացել է, ինչի մասին վկայում են նաև այս մասնագիտությունն ընտրող, կրթահամալիր դիմող պատանիները։

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանության կրթահամալիրի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյանը
Կամրջից կախված աղջիկը փրկվեց, վիճողներն ընկերացան կին ոստիկանի հետ. ոստիկանների տոնն է - Sputnik Արմենիա
Ոստիկանության կրթահամալիրի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյանը

Արթուր Հակոբյանը ոստիկանության համակարգում է 2005թ–ից։ Իսկ  2015թ.–ից դասավանդում է ապագա ոստիկաններին։

Официальный ужин в честь президента Грузии Саломе Зурабишвили (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի անձնագիր ստանալն ավելի հեշտ կդառնա. ինչի մասին է խոսել Զուրաբիշվիլին Ջավախքում

ՃՈ 1-ին սպայական գումարտակի, 8-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կամո Պետրոսյանը 9 տարի է համակարգում է, որից 7-ը` ճանապարհային ոստիկանությունում։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելուց բացի, Կամո Պետրոսյանը նաև քաղաքացու կյանք փրկելու առիթ է ունեցել։

«Մի քանի տարի առաջ 15 տարեկան մի աղջիկ փորձում էր ցած նետվել կամրջից, արդեն անցել էլ արգելապատնեշից այն կողմ։ Ես և դասակի հրամանատարը կարողացանք հետ պահել աղջկան այդ քայլից, հետ բերեցինք ու փրկեցինք 15 տարեկան աղջկա կյանքը»,– պատմում է Պետրոսյանն ու հպարտությամբ հավելում`«դրա համար նաև խրախուսվել եմ»։

© Sputnik / Asatur YesayantsՃՈ 1-ին սպայական գումարտակի, 8-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կամո Պետրոսյանը
Կամրջից կախված աղջիկը փրկվեց, վիճողներն ընկերացան կին ոստիկանի հետ. ոստիկանների տոնն է - Sputnik Արմենիա
ՃՈ 1-ին սպայական գումարտակի, 8-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Կամո Պետրոսյանը

Զրույցի ավարտին Կամո Պետրոսյանը խնդրեց ՃՈ անունից շնորհավորել բոլոր ոստիկաններին` մասնագիտական տոնի առիթով և մաղթել խաղաղ ու անփորձանք ծառայություն։

Լրահոս
0