01:25 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Խորեն Հովհաննիսյան

«Անին» իմ առաջին լուրջ հաջողությունն էր. ո՞ւմ հետ է հույս կապում Խորեն Հովհաննիսյանը

© Sputnik / Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
30950

50 տարի առաջ «Անին» մեծ դեր է խաղացել Խորեն Հովհաննիսյանի կյանքում, երբ դեռ ընդամենը 14 տարեկան էր, հիմա նա որոշել է տասնամյակներ առաջ գրանցած հաջողությունը փոխանցել նոր «Անիին»։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. 20-րդ դարի հայ լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Խորեն Հովհաննիսյանը, որ մի քանի օր առաջ «Անի» անվանումով ֆուտբոլային ակումբ է ստեղծել, մեծ հույսեր է կապում Հայաստանի խոստումնալից երիտասարդների հետ: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

«Դեռևս մեծ պլաններ չունենք, թիմում ընդգրկելու ենք երիտասարդների, որոնք այդքան էլ փորձառու չեն: Առայժմ լեգեոներների հրավիրելու մտադրություն չունեմ, քանի որ Հայաստանում լավ էրեխեք շատ կան, որոնք դուրս են մնում տարբեր թիմերի կազմերից»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ ակումբի խաղերը նախատեսում են անցկացնել «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցում, լիահույս է, որ կարողանալու են հաջողությունների հասնել։

Ակումբի սեփականատերը հենց Խորեն Հովհաննիսյանն է` ինքն է նախաձեռնել ու բացել ակումբը, բայց դեմ չի լինի, որ հովանավորներ լինեն։

Кандидат в члены олимпийской сборной СССР по футболу Хорен Оганесян во время игры (1 июля 1983). Москвa
© Sputnik / Дмитрий Донской
Խորեն Հովհաննիսյան, 1983 թվական

«Իհարկե, շատ լավ կլինի, որ ինձ միանան մարդիկ, որոնք ուզում են զարգացնել հայկական ֆուտբոլը»,– ասաց նա։

Հետաքրքրվեցինք` իսկ ինչու՞ է ակումբը «Անի» կոչել, որևէ կապ ունի՞ 50 տարվա վաղեմության «դեպքերի» հետ, երբ Խորեն Հովհաննիսյանի թիմը (14 տարեկան պատանին խաղում էր «Անի» թիմում) 1969 թվականին Վոլգոգրադում դարձավ «Կաշվե գնդակ» համասովետական բակային մրցաշարի հաղթող։

«Այո, հենց այդ պատճառով,– ժպտաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, – դա իմ առաջին լուրջ հաջողությունն էր, ու դրա համար էլ նոր ակումբը «Անի» կոչեցի»։

Իսկ թե ով կլինի նոր «Անիի» գլխավոր մարզիչը, Հովհաննիսյանը խոստացավ հայտնել առաջիկա օրերին։

Хорен Оганесян
© Sputnik / Asatur Yesayants
Խորեն Հովհաննիսյան

Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ։ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր գոլերի թիմը 113 է։

Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 6 գոլ)։ 1982 թվականին մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին և խփել 1 գոլ։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:

2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդյունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Ըստ թեմայի

Հայաստան–Լիխտեյնշտեյն խաղի լավագույն կադրերը. լուսանկարներ
Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց եզրափակիչում. Արցախում ավարտվեց ֆուտբոլային տոնը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով
թեգերը:
«Անի» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Խորեն Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ