13:11 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Ֆուտբոլ

ՀՖՖ–ն անխախտ է իր որոշման մեջ և չի աջակցում համակցված լիգայի ստեղծման գաղափարին

© Sputnik / Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
34810

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ողջունում այլ երկրի ակումբների մասնակցությամբ միասնական առաջնության անցկացման գաղափարը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի գերատեսչությունն անիմաստ է համարում հայկական թիմերի մասնակցությամբ միասնական առաջնության անցկացումը և այլևս այդ թեմային չի ուզում անդրադառնալ:

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Օրեր առաջ մոսկովյան ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները հանդես էր եկել առաջարկությամբ, ըստ որի Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ֆուտբոլային որոշ թիմեր ցանկության դեպքում կարող են մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությանը: Հետագայում համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ հարցը քննարկվել է նաև ֆուտբոլի Եվրոպական գերատեսչության՝ ՈՒԵՖԱ-ի հետ, և այնտեղից պատասխան էր ստացվել, որ ամեն ինչ կարելի է քննարկել, բայց պետք է լինի ակումբները ներկայացնող երկրների ֆեդերացիաների համաձայնությունը:

Եվգենի Գիները նույնիսկ նշել էր ակումբների անունները, որոնք կարող են ընդգրկվել ՌՊԼ-ում: Հայկական թիմերից խոսքն «Արարատ-Արմենիայի» մասին է, որը ըստ էության հիմնադրվել է Մոսկվայում: Ստացվում է, որ փորձ է արվում նախկին ԽՍՀՄ առաջնության նման մի մրցաշար կազմակերպել: «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանն էլ համացանցում հայտնել էր, որ «Փյունիկի» համար ՌՊԼ-ին մասնակցելը մեկ քայլ առաջ կլիներ:

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

Սակայն, ինչպես պարզվում է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի էլ մտածում տարբեր երկրների ակումբների մասնակցությամբ առաջնություն անցկացնելու կամ այդ առաջնությանը մասնակցելու մասին:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տվյալ հարցով որևէ անհատի կամ կազմակերպության կողմից քննարկման պաշտոնական առաջարկ չի ստացել։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության տարածքում ֆուտբոլի զարգացման և Հայաստանի ազգային առաջնության կազմակերպման համար։ Հավատարիմ մնալով ազգային առաջնության կարևորության գաղափարին և ՈՒԵՖԱ-ի դիրքորոշմանը, որը նույնպես մեծ նշանակություն է տալիս ազգային առաջնությունների կազմակերպմանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ողջունում այլ երկրի ակումբների մասնակցությամբ միասնական առաջնության անցկացման գաղափարը»,–ասացին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից։

Ֆեդերացիան չի աջակցում համակցված լիգայի ստեղծման գաղափարին և նշում է, որ որևէ առնչություն չունի տվյալ հարցի շուրջ արտահայտած կարծիքների հետ։

 

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականների մարզիկները բանակ չեն գնա
Տրանսգենդեր մարզիկի որակազրկումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի վրա չի անդրադառնա
Մեր հավաքականից 2–ը` «Սոչիում». Կարապետյանին լուրջ փորձություն է սպասում. Բերեզովսկի
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), ֆուտբոլ, ՀՖՖ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ